ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 53 - ՊԱՐԻՍՊԸ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԸ
*****
Ըստ Նեեմիա 2, 3, 4 գլուխների
Նեեմիայի ճանապարհորդությունը Երուսաղեմ ավարտվեց հաջողությամբ: Թագավորի կողմից գավառների իշխաններին ուղղված նամակները երաշխավորեցին ինչպես անվտանգ ճանապահ, այնպես էլ պատվավոր ընդունելություն և անհապաղ աջակցություն: Ոչ մի թշնամի չհամարձակվեց անհանգստացնել այն պաշտոնյային, ում ուղեկցում էր պարսկական թագավորի պահակախումբը և ում նկատմամբ գավառների կառավարիչներն ակնհայտ զգուշություն էին ցուցաբերում: Զինվորների ուղեկցությամբ նրա ժամանումը Երուսաղեմ ցույց էր տալիս, որ նա եկել է կարևոր առաքելությամբ, և դա առաջ բերեց քաղաքի շուրջը բնակվող հեթանոս ազգերի նախանձը, որոնք այնքան հաճախ էին թշնամություն դրսևորել հրեաների հանդեպ’ նրանց վնասելով ու անարգելով: Այս չարագործությունների մեջ հիմնականում ներգրավված էին որոշ ցեղապետեր’ որոնացի Սանաբաղատը, ամմոնացի Տուբիան և արաբացի Գեսամը: Առաջին իսկ օրվանից այս առաջնորդները քննադատաբար էին նայում Նեեմիայի անցուդարձին’ փորձելով իրենց իշխանության տակ գտնվող ամեն միջոցներով խափանել նրա ծրագրերը և խոչընդոտել աշխատանքը: [635] Նեեմիան շարունակեց գործել իր վարքագծին հատուկ զգուշությամբ և խոհեմությամբ: Գիտենալով, որ դաժան և վճռական թշնամիները պատրաստ կանգնած են իրեն դիմադրելու համար’ նա թաքցրեց իր առաքելության իրական նպատակը, մինչև որ իրավիճակի ուսումնասիրությունը հնա-րավորություն տվեց նրան որոշել անելիքները: Այսպիսով, նա հույս ուներ ձեռք բերել ժողովրդի համագործակցությունը և նրանց ներգրավել գործի մեջ’ նախքան թշնամիների ընդդիմությունը հարուցելը: ՄԹ 470.1
Նեեմիան մի քանի մարդ ընտրեց, ում կարելի էր վստահել, և նրանց ներկայացրեց Երուսաղեմ գալու հանգամանքները, այն գործը, որ ցանկանում էր իրականացնել, նաև հետագա ծրագրերը: Նրանք անմիջապես հետաքրքրություն դրսևորեցին նախաձեռնության հանդեպ’ իրենց աջակցությունը հայտնելով: ՄԹ 471.1
Ժամանման երրորդ օրը Նեեմիան արթնացավ կեսգիշերին և մի քանի վստահելի ընկերների հետ դուրս եկավ’ անձամբ տեսնելու Երուսաղեմի ավերվածությունը: Ավանակին հեծած’ նա անցավ քաղաքի մի տեղից մյուսը’ զննելով իր հայրենի քաղաքի քանդված պարիսպները և այրված դարպասները: Այս ամենը ցավալի խոհերով լցրեց հրեա հայրենասերի միտքը, երբ նա վշտաբեկ սրտով ուշադիր դիտում էր սիրելի Երուսաղեմի ավերված պարիսպները: Երուսաղեմի անցյալ փառահեղության մասին հիշողությունները սուր հակադրության մեջ էին ներկա նվաստ վիճակն արտահայտող փաստերի հետ: ՄԹ 471.2
Նեեմիան գաղտնի և լուռ կերպով ավարտեց պարիսպների շրջայցը: «Եւ ոստիկանները չ՛իմացան թէ ուր գնացի եւ թէ ես ինչ եմ անում,գրում է նա,Եւ Հրէաներին եւ քահանաներին ու ազնուականներին ու ոստիկաններին եւ միւս գործը կատարողներին մինչեւ այն ժամանակ չէի իմացրել»: Գիշերվա մնացած [636] մասը նա անցկացրեց աղոթքի մեջ, քանի որ առավոտյան լուրջ ջանքեր էր պահանջվելու’ հուսալքված ու մասնատված հայրենակիցներին ոգևորելու և միաբանելու համար: Նեեմիան ուներ կայսեր հանձնարարականը, որով բնակիչներից պահանջվում էր համագործակցել նրա հետ’ քաղաքի պատերը վերակառուցելու գործում, բայց նա հույսը չէր դրել իշխանություն բանեցնելու վրա: Ընդհակառակը, նա ցանկանում էր ժողովրդի վստահությունն ու համակրանքը ձեռք բերել’ գիտենալով, որ առջևում սպասվող մեծ գործում կարևորը սրտերի ու ձեռքերի միաբանությունն է: Երբ վաղ առավոտյան նա մեկտեղ հավաքեց մարդկանց, ներկայացրեց այնպիսի փաստարկներ, որոնք չէին կարող չարթնացնել նրանց քնած ուժերը և չհամախմբել ցիրուցան եղածներին: ՄԹ 471.3
Նեեմիայի ունկնդիրները տեղյակ չէին, և նա նրանց չպատմեց նախորդ օրն իր կեսգիշերային ստուգայցի մասին: Սակայն դա մեծապես նպաստեց նրա հաջողությանը, քանի որ նա կարողացավ խոսել քաղաքի վիճակի մասին այնպիսի ճշգրտությամբ և մանրամասն, որ լսողների զարմանքը հարուցեց: Այն տպավորությունը, որ նա կրում էր’ տեսնելով Երուսաղեմի թույլ ու քայքայված վիճակը, նրա խոսքին անկեղծություն և ուժ հաղորդեց: ՄԹ 472.1
Նեեմիան մարդկանց ներկայացրեց այն նախատինքը, որ նրանք կրում են հեթանոսների առաջ: Նրանց կրոնն արհամարհված է, և նրանց Աստվածը’ անարգված: Նա պատմեց, որ հեռավոր երկրում, լսելով նրանց տառապանքների մասին, թախանձել է նրանց համար Երկնքի բարեհաճությունը և աղոթքով վճռել է դիմել թագավորին’ նրանց օգնության հասնելու թույլտվություն խնդրելով: Նա խնդրել է Աստծուն, որ թագավորը ոչ միայն թույլտվություն շնորհի իրեն, այլև օժտի լիազորություններով և [637] տրամադրի գործի համար անհրաժեշտ օգնությունը: Նրա աղոթքի պատասխանը ցույց է տվել, որ դա Տիրոջ ծրագիրն է: ՄԹ 472.2
Այս ամենը պատմելով և ցույց տալով, որ ինքը հենվում է Իսրայելի Աստծո և պարսկական թագավորի համատեղ պաշտպանության վրա’ Նեեմիան ժողովրդին ուղղակիորեն հարցրեց’ արդյո՞ք նրանք կօգտվեն ոտքի կանգնելու և պարիսպները կառուցելու այս հնարավորությունից: ՄԹ 472.3
Կոչն արձագանք գտավ նրանց սրտերում: Այն միտքը, թե ինչպես է երկնքի բարեհաճությունը դրսևորվել իրենց նկատմամբ, նրանց վախն ամոթի փոխեց, և նոր քաջություն ստանալով’ նրանք միաձայն ասացին. «Վեր կենանք եւ շինենք»: «Եւ իրանց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար»: ՄԹ 472.4
Նեեմիան ողջ հոգին էր դրել նախաձեռնած գործի մեջ: Նրա հույսը, եռանդը, խանդվառությունը և վճռականությունը վարակիչ էին և ոգևորեցին մյուսներին միևնույն մեծ համարձակությամբ և վեհ նպատակով: Ամեն մեկն իր հերթին մի նեեմիա դարձավ’ օգնելով կողքի ընկերոջն’ արիանալու սրտով և ուժեղանալու ձեռքով: ՄԹ 472.5
Երբ Իսրայելի թշնամիները լսեցին, թե հրեաներն ինչ հույս ունեն իրագործելու, նրանք ծիծաղելով ծաղրեցին նրանց, ասելով’ «Սա ի՞նչ բան է որ անում էք. մի՞թէ ապստամբվում էք թագաւորի դէմ»: Սակայն Նեեմիան պատասխանեց. «Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է bq տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք. իսկ դուք բաժին, իրաւունք եւ յիշատակ չ’ունիք Երուսաղէմումը»: ՄԹ 472.6
Առաջինները, ում վարակեց Նեեմիայի նախանձախնդրությունն ու անկեղծությունը, քահանաներն էին: Իրենց ազդեցիկ դիրքի շնորհիվ այս մարդիկ շատ բան կարող էին անել’ գործին աջակցելու կամ խոչընդոտելու համար, և նրանց համագործակցության պատրաստակամությունն սկզբից ևեթ մեծապես նպաստեց հաջողությանը: Իսրայելի իշխանների և կառավարիչների մեծ մասն [638] ազնվաբար անցան իրենց պարտքի կատարմանը, և այս հավատարիմ մարդկանց անուններն իրենց արժանի տեղը գտան Աստծո Գրքում: Սակայն թեկուացի ազնվականներից ոմանք «իրանց վզերը չ’տուին իրանց Տիրոջ ծառայութեանը»: Այս ծույլ ծառաների մասին հիշատակին ամոթ է դրոշմված, և այն փոխանցվել է բոլոր ապագա սերունդներին’ որպես նախազգուշացում: ՄԹ 473.1
Բոլոր կրոնական շարժումների մեջ կան մարդիկ, ովքեր, չկարողանալով հերքել, որ գործն Աստծուց է, միևնույն է, իրենց հեռու են պահում և հրաժարվում օգնելուց: Խելամիտ կլինի հիշել, որ ամեն ինչ գրի է առնվում երկնային Գրքում’ առանց բացթողումների և առանց սխալների, և որի համաձայն իրենք դատվելու են: Այդ գրքում գրի է առնվում Աստծուն ծառայելու յուրաքանչյուր մերժված հնարավորություն, ինչպես նաև հավատի ու սիրո յուրաքանչյուր գործ պահվում է հավիտենական հիշողության մեջ: ՄԹ 473.2
Նեեմիայի ներկայության ներգործուն ազդեցության համեմատ’ թեկուացի երևելիների օրինակը շատ փոքր հակակշիռ էր: Ընդհանուր առմամբ, ժողովուրդը համակված էր հայրենասիրությամբ ու մեծ եռանդով: Շնորհալի և ազդեցիկ մարդիկ խմբեր ձևավորեցին տարբեր դասակարգերի պատկանող մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրի ղեկավարը պատասխանատու էր պարսպի որոշակի հատվածի կառուցման համար: Ոմանց մասին գրված է, որ նրանք կառուցեցին ամենքն «իրանց տների առաջը»: ՄԹ 473.3
Նեեմիայի եռանդը չպակասեց. չէ՞ որ գործը իրականում հիմա է սկսվում: Անխոջ զգոնությամբ նա ղեկավարում էր շինարարությունը’ ուղղորդելով գործավորներին, նշելով խոչընդոտների մասին և արձագանքելով արտակարգ իրավիճակներին: Նրա ազդեցությունը անդադար զգացվում էր պարսպի ամբողջ’ երեք մղոն երկայնքով: Ժամանակին ասված խոսքով նա ոգևորում էր վարանողներին, վեր բարձրացնում դանդաղկոտներին և հավանության արժանացնում ջանասերներին, նաև մշտապես հսկում էր [639] թշնամիների շարժը, որ ժամանակ առ ժամանակ հավաքվում էին և հեռվից խոսակցության մեջ մտնելով’ կարծես դավեր նյութում և ապա, ավելի մոտենալով գոր-ծավորներին, փորձում շեղել նրանց ուշադրությունը: ՄԹ 473.4
Սակայն, իր բազում գործերով հանդերձ, Նեեմիան չէր մոռանում իր ուժի Աղբյուրին: Նա սրտով մշտապես Աստծո’ հզոր Վերահսկիչի մոտ էր: «Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է տալու»,բացականչում էր նա, և այս խոսքերը արձագանք էին գտնում ամենուր’ ոգեշնչելով ու ամրապնդելով պարիսպը կառուցողներին: [640] Երուսաղեմի պաշտպանական միջոցների վերականգնումը թերևս առանց խոչընդոտների չէր ընթանում: Սատանան փորձում էր դիմադրություն հրահրել և հուսահատություն ծնել: Այս շարժման մեջ նրա հիմնական գործընկերները’ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամը, այժմ փորձում էին խոչընդոտել վերակառուցման աշխատանքները: Նրանք ջանում էին երկպառակություն սերմանել գործավորների շրջանում: Նրանք ծաղրում էին շինարարների ջանքերը’ հայտարարելով, որ այն անհնարին ձեռնարկում է և ձախողման է դատապարտված: ՄԹ 474.1
«Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաները,բացականչեց Սանաբաղատը ծաղրանքով,Մի՞թէ թոյլ կ’տան նորանց. ... Մի՞թէ կենդանացնելու են քարերը փոշիի դէզերից քանի որ նորանք այրուած են»: [641] Տուբիան ավելի արհամարհական տոնով ավելացրեց. «Եթէ նորանց շինածի վերայ մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կ’քանդէ»: Կառուցողները շուտով բախվեցին ավելի ակտիվ դիմադրության: Նրանք հարկադրված էին շարունակաբար հսկել իրենց հակառակորդների դավադրությունները, ովքեր, բարեկամ ձևանալով, փորձում էին տարբեր ձևերով խառնաշփոթություն և շփոթմունք հրահրել և անվստահություն սերմանել: Նրանք փորձում էին կոտրել հրեաների քաջությունը, դավադրություններ էին հրահրում’ Նեեմիային իրենց ծուղակը գցելու համար, իսկ կեղծավոր հրեաները պատրաստ էին աջակցել այդ նենգ գործողություններին: Լուրեր տարածվեցին, թե, իբր, Նեեմիան դավադրություն է նյութում պարսից կայսեր դեմ’ նպատակ ունենալով իրեն Իսրայելի թագավոր հռչակել, և բոլոր նրանք, ովքեր օգնում են նրան, դավաճաններ են: ՄԹ 474.2
Սակայն Նեեմիան շարունակում էր հայացքն Աստծուն հառել’ առաջնորդության և օգնության համար, և «ժողովուրդը սիրտ արաւ գործելու»: Գործն առաջ գնաց, մինչև ճեղքերը լցվեցին, և ամբողջ պարիսպը կառուցվեց անհրաժեշտ բարձրության կեսի չափով: ՄԹ 475.1
Երբ Իսրայելի թշնամիները տեսան, թե որքան անօգուտ են իրենց ջանքերը, կատաղությամբ լցվեցին: Մինչ այժմ նրանք չէին համարձակվել դաժան միջոցներ ձեռնարկել, քանի որ գիտեին, որ Նեեմիան և նրա ընկերները գործում են թագավորի լիազորությամբ, և վախենում էին, որ նրա նկատմամբ ակտիվ դիմադրությունը կարող է հարուցել կայսեր դժգոհությունը: Սակայն հիմա, իրենց բարկությունից կուրացած, իրենք հայտնվեցին այն հանցանքի մեջ, որով դատապարտել էին Նեեմիային: Հավաքվելով խորհրդի’ նրանք «ամենքը միաբանուեցան միասին, որ գան Երուսաղէմի դէմ պատերազմեն»: ՄԹ 475.2
Այն նույն ժամանակ, երբ սամարացիները դավեր էին նյութում Նեեմիայի և նրա գործի դեմ, հրեա իշխանավորներից մի քանիսը[642] , դժգոհելով, փորձում էին հուսալքել նրան’ չափազանցնելով ուղեկցող դժվարությունները: «Բեռնակիրների ոյժը թուլացել է,-ասացին նրանք,եւ հողը շատ է. Եւ մենք չենք կարողանում պարիսպը շինել»: ՄԹ 475.3
Հուսալքություն էր սերմանվում այլ աղբյուրից ևս: «Նորանց մօտակայքումը բնակող Հրէաները», ովքեր չէին մասնակցում գործին, հավաքեցին իրենց թշնամիների հայտարարություններն ու լուրերը’ դրանք օգտագործելով քաջությունը թուլացնելու և դժգոհություն առաջացնելու նպատակով: ՄԹ 475.4
Սակայն ծաղրուծանակը, դիմադրությունը և սպառնալիքները Նեեմիային ընդամենը ավելի վճռական և զգոն դարձրին: Նա գիտակցում էր այն վտանգները, որոնց պետք էր դիմակայել թշնամիների դեմ այս պատերազմում, սակայն նրա քաջությունն աներեր էր: «Մենք աղօթք արինք մեր Աստուծուն,հայտարարեց նա,եւ պահապաններ դրինք նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր»: «Այն ժամանակ ես ցած տեղերումը պարսպի ետքին չոր տեղերը դրի, այսինքն կանգնեցրի ժողովուրդը տոհմերի համեմատ իրանց սուրերովը, նիզակներովը եւ աղեղներովը: Եւ նայեցի ու վեր կացայ եւ ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Նորանց երեսիցը մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը, եւ պատերազմեցէք ձեր եղբայրների, ձեր որդկանց ու ձեր աղջկանց, ձեր կանանց եւ ձեր տների համար»: ՄԹ 475.5
«Եւ երբոր մեր թշնամիքը լսեցին, որ մենք իմացել ենք, եւ թէ Աստուած ցրուել է նորանց խորհուրդը, մենք ամենքս ետ դառանք դէպի պարիսպն ամեն մարդ իր գործին: Եւ այն օրիցն ի վեր իմ մարդկանց կէսը գործն էր գործում, եւ նորանց կէսը նիզակներն ու ասպարներն ու[643] աղեղները եւ զրահներն էին բռնում: ... Պարիսպը շինողները եւ բեռնակիրները, որ բեռն իրանց վերայ էին բեռնում, մէկ ձեռքովը գործն էին գործում, իսկ միւս ձեռքը զէնքն էր բռնած: Եւ շինողների ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում»: ՄԹ 476.1
Նեեմիայի կողքին փողհարն էր գտնվում, իսկ պարսպի տարբեր հատվածներում սուրբ փողերը կրող քահանաներն էին: Մարդիկ տարբեր տեղերում իրենց գործն էին անում, սակայն մոտալուտ վտանգի պահին նրանց ազդարարվում էր անհապաղ մեկտեղ հավաքվել: «Եւ այսպէս մենք գործը գործում էինք, -ասում է Նեեմիան,Եւ կէսը նիզակներն էին բռնած արշալոյսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը»: Երուսաղեմի պարիսպներից դուրս գտնվող քաղաքների և գյուղերի բնակիչներից այժմ պահանջվում էր մնալ տեղում’ աշխատանքները հսկելու և վաղ առավոտյան դրանք վերսկսելու համար: Սա կարող էր կանխարգելել ավելորդ հապաղումը և թշնամուն զրկել գործավորների վրա հարձակվելու հնարավորությունից, որը վերջինս կարող էր օգտագործել նրանց’ տուն գնալ-գալու ճանապարհին: Նեեմիան և նրա ընկերները չէին խուսափում դժվարություններից և տաժանելի ծառայությունից: Զօրուգիշեր, նույնիսկ քնի համար նախատեսված կարճ ընդմիջումների ժամանակ, նրանք չհանեցին իրենց հանդերձը, ոչ էլ մի կողմ դրին զենքերը: ՄԹ 476.2
Բացահայտ թշնամիների կողմից ցուցաբերվող դիմադրությունը և բարեկամ ձևացնողների կողմից հրահրվող հուսալքությունը, որոնց բախվում էին կառուցողները Նեեմիայի օրերում, բնորոշ է նաև նրանց գործին, ովքեր այսօր աշխատում են Աստծո համար: Քրիստոնյաները փորձվում են’ դիմակայելով ոչ միայն թշմանիների բարկությանը, արհամարհանքին և դաժանությանը, այլ նաև ընկեր և օգնական ձևացնողների ծուլությանը, անկայունությանը, անտարբերությանն ու դավաճանությանը: Նրանց գլխին ծաղր ու նախատինք [644] է թափվում: Եվ այն նույն թշնամին, որ արհամարհանք է հրահրում, ամեն պատեհ առիթով ավելի դաժան ու բռնի միջոցներ է օգտագործում: ՄԹ 476.3
Իր նպատակների իրականացման համար սատանան օգտագործում է բոլոր չսրբագործված մարդկանց: Աստծո գործի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր միաբանվում են Նրա թշնամիների հետ և այդպիսով ճանապարհ բացում Նրա ամենոխերիմ հակառակորդների հարձակումների համար: Նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում են, որ Աստծո գործն առաջ ընթանա, միևնույն է, կարող են թուլ ացնել Նրա ծառաների ձեռքերը’ ականջ դնելով, տարածելով և մասամբ էլ հավատալով Նրա հակառակորդների զրպարտություններին, պոռոտախոսություններին և սպառնալիքներին: Սատանան հիանալի գործում է իր գործակալների միջոցով, և նրանց ազդեցության առաջ ընկրկողները հպատակն են այն դյութիչ իշխանության, որը ոչնչացնում է իմաստունների իմաստությունը և խելամիտների միտքը: Սակայն, ինչպես Նեեմիան, Աստծո մարդիկ ո’չ պետք է վախենան, ո’չ էլ անտեսեն իրենց թշնամիներին: Վստահելով Աստծուն’ նրանք պետք է հաստատուն առաջ ընթանան’ անշահախնդիր անելով Նրա գործը և հանձնվելով Նրա նախախնամությանը, Ում ծառայում են: ՄԹ 477.1
Մեծ հուսալքության միջավայրում Նեեմիան Աստծուն դարձրեց իր վստահությունը և իր վստահելի պաշտպանությունը: Եվ Նա, Ով Իր ծառայի Օգնականն էր այն ժամանակ, Իր ժողովրդի վստահությունն է եղել բոլոր դարերում: Ճգնաժամային պահերին Նրա ժողովուրդը կարող է համարձակորեն հայտարարել. «Եթէ Աստուած մեր կողմն է’ ո՞վ է մեզ հակառակ»: Հռովմայեցիս 8.31: Որքան էլ խորամանկ են սատանայի և նրա գործակից հրեշտակների հնարքները, Աստված կարող է բացահայտել և արժեզրկել նրանց բոլոր խորհուրդները: Հավատի արձագանքն այսօր պետք է լինի Նեեմիայի հետևյալ պատասխանը. «Մեր Աստուածը պատերազմելու է մեզ համար», քանի որ Աստված է անում այս գործը, ոչ մի մարդ չի կարող խանգարել դրա կատարյալ հաջողությանը: [645] ՄԹ 477.2