ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 47 - ՀԵՍՈՒՆ և ՀՐԵՇՏԱԿԸ
*****
Տաճարը կառուցողների հաստատուն առաջընթացը մեծապես շփոթեցրեց և անհանգստացրեց չարի ուժերին: Սատանան նպա-տակադրվեց առավել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի թուլացնի և հուսալքի Աստծո մարդկանց’ նրանց ներկայացնելով իրենց բնավո-րության թերությունները: Եթե նրանք, ովքեր երկար ժամանակ մեղքի տառապանքն էին կրել, ստիպված լինեին կրկին անտեսել Աստծո պատվիրանները, նորից կհայտնվեին մեղքի կապանքներում: ՄԹ 430.1
Քանի որ Իսրայելն ընտրվել էր’ Աստծո գիտությունը երկրի վրա պահպանելու համար, նա միշտ եղել է սատանայի թշնամության հատուկ առարկան, ով և ցանկացել է ոչնչացնել նրան: Սատանան ոչինչ չէր կարող անել, քանի դեռ մարդիկ հնազանդ էին Աստծուն, ուստի նա օգտագործում էր իր ողջ իշխանությունն ու խորամանկությունը նրանց դեպի մեղքը հրապուրելու համար: Հայտնվելով նրա գայթակղություն-ների թակարդում’ նրանք զանց էին արել Աստծո օրենքը և դարձել իրենց թշնամիների զոհը: ՄԹ 430.2
Աստված չթողեց Իր ժողովրդին, թեև նրանք գերեվարված էին Բաբելոնում: Նա ուղարկեց Իր մարգարեներին, որպեսզի [582] հանդիմա-նություններով և նախազգուշացումներով դրդի նրանց’ տեսնելու իրենց մեղքերը: Երբ նրանք խոնարհվեցին Աստծո առաջ և վերադարձան Նրա մոտ ճշմարիտ ապաշխարությամբ, Նա քաջալերանքի ուղերձներ հղեց, հայտարարելով, որ կազատագրի գերությունից, կվերականգնի նրանց Իր շնորհի մեջ և կրկին նրանց կվերադարձնի իրենց հայրենի երկիրը: Եվ այժմ, երբ վերականգնման այս գործը սկսվել էր, և Իսրայելի մնացորդն արդեն վերադարձել էր Հուդա, սատանան ցանկանում էր խափանել աստվածային նպատակի իրականացումը’ դրդելով հեթանոս ազգերին բոլորովին բնաջինջ անել նրան: ՄԹ 430.3
Սակայն այս ճգնաժամի մեջ Տերն ամրացրեց Իր ժողովրդին «բարի խօսքերով’ մխիթարական խօսքերով»: Զաքարիա 1.13: Սատանայի աշխատանքի և Քրիստոսի աշխատանքի տպավորիչ օրինակներով Նա բացահայտեց, որ Իր ժողովրդի Միջնորդը կարող է հաղթել նրան մեղադրողին: ՄԹ 431.1
Տեսիլքում մարգարեն տեսնում է «մեծ քահանայ Յեսուին», որ «կեղտոտ հագուստներ էր հագել» (Զաքարիա 3.1, 3) և կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ’ աղերսելով Աստծո ողորմությունն իր տա-ռապյալ ժողովրդի համար: Երբ նա խնդրում է Աստծո խոստումների իրականացման մասին, սատանան, կանգնած, համարձակորեն ընդ-դիմանում է նրան: Մատնացույց անելով Իսրայելի անօրենությունները’ սատանան պատճառաբանում է, որ նա չի կարող վերականգնվել Աստծո բարեհաճության մեջ: Նա իր որսն է համարում Իսրայելին’ պահանջելով, որ իր ձեռքը հանձնեն նրան: ՄԹ 431.2
Քահանայապետը սատանայի մեղադրանքներից չի կարող պաշտ-պանել իրեն կամ իր ժողովրդին: Նա չի հայտարարում, որ Իսրայելը զերծ է մեղքից: Ժողովրդի մեղքերը խորհրդանշող կեղտոտ հագուստով, որը նա կրում է որպես նրանց ներկայացուցիչ, նա կանգնած է Հրեշտակի առաջ’ խոստովանելով նրա մեղքերը. սակայն մատնանշելով նրա [583] ապաշխարությունը և նվաստացումը’ հույսը դնում է մեղքեր ներող Փրկչի ողորմածության վրա: Հավատով նա պահանջում է Աստծո խոստումները: ՄԹ 431.3
Ապա Հրեշտակը, Ով հենց Ինքը’ Քրիստոսն է, մեղավորների Փրկիչը, լռեցնում է Իր ժողովրդին մեղադրողին’ հայտարարելով. «Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ»: Համար 2: Երկար ժամանակ Իսրայելը գտնվել էր տառապանքի հնոցում: Քիչ էր մնում, որ մարդիկ իրենց մեղքերի պատճառով սպառվեն սատանայի և նրա հրեշտակների կողմից բորբոքած կրակում: Սակայն Աստված այժմ մեկնել էր Իր ձեռքը’ նրանց փրկելու համար: ՄԹ 431.4
Երբ Հեսուի բարեխոսությունն ընդունվում է, տրվում է հրամանը. «Հեռացրէք նորա վերայից այդ կեղտոտ հագուստները», և հրեշտակը Հեսուին ասում է. «Տես’ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում»: «Եւ մաքուր խոյր դրին նորա գլխին եւ հանդերձներ հագցրին նորան»: Համարներ 4, 5: Նրա և նրա ժողովրդի մեղքերը ներվեցին: Իսրայելին «պատուական զգեստ-ներ» էր տրված. Քրիստոսի արդարությունն էր նրանց վերագրվել: Հեսուի գլխին խույր դրվեց, այնպիսին, որ կրում էին քահանաները, և որի վրա փորագրված էր. «Սուրբ է Եհովային» (Ելից 28.36)’ ցույց տալով, որ, չնայած իր նախկին մեղքերին, այժմ նա կարող է ծառայել Աստծո առաջ, Նրա սրբարանում: ՄԹ 431.5
Եվ հիմա հրեշտակը հայտարարում է Հեսուին. «Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ իմ ճանապարհներովը գնաս, եւ եթէ իմ պահպանութիւնը պահես, այն ժամանակ դու էլ իմ տունը կ’դատես, եւ իմ սրահներն էլ կ’պահես, եւ ես քեզ [584] ընթացք կ’տամ այս կանգնողների մէջ»: Զաքարիա 3. 7: Հնազանդության դեպքում նա դատավոր լինելու կամ տաճարի և այնտեղ իրականացվող բոլոր ծառայությունների կառավարիչը լինելու պատվին կարժանանա, և նույնիսկ այս կյանքի ընթացքում կքայլի սպասարկող հրեշտակների մեջ, և վերջապես նա կմիանա Աստծո գահը շրջապատող փառավորյալ բազմությանը: «Մէկ լսիր, ով մեծ քահանայ Յեսու, դու եւ քո առաջին նստող բարեկամներդ, որ նորանք նշանի մարդիկ են. Որովհետեւ ահա ես պիտի բերեմ իմ ծառայ’ Շառաւիղին»: Համար 8: Իսրայելի հույսը Շառավղի’ Փրկագնողի գալուստն է: Եկող Փրկչի նկատմամբ հավատի շնորհիվ էր, որ Հեսուն և նրա ժողովուրդը ներում էին ստացել: Նրանք վերականգնվել էին Աստծո շնորհի մեջ’ Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով: Եթե նրանք քայլեին Քրիստոսի ճանապարհներով և պահեին Նրա պատվիրանները, ապա Նրա արժանիքների շնորհիվ կդառնային «նշանի մարդիկ»‘ փառավորվելով որպես երկնքի ընտրյալներ’ երկրի ազգերի մեջ: ՄԹ 432.1
Ինչպես սատանան մեղադրում էր Հեսուին և նրա ժողովրդին, այդ-պես էլ բոլոր դարերում նա մեղադրում է նրանց, ովքեր փնտրում են Աստծո ողորմությունն ու շնորհը: Նա «մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր»: Հայտ-նություն 12. 10: Պայքարը կրկնվում է չարի իշխանությունից փրկված ամեն անձի համար, ում անունը գրված է Գառի Կյանքի գրքում: Դեռ ոչ ոք չի ընդունվել Աստծո ընտանիք, առանց թշնամու դիմադրության: ՄԹ 432.2
Սակայն Նա, Ով Իսրայելի հույսը, պաշտպանությունը, նրա արդարա-ցումն ու փրկագնումն էր այն ժամանակ, եկեղեցու հույսն է նաև այսօր: Մեղադրելով նրանց, ովքեր Տիրոջն են փնտրում, սատանան ցավ չի ապրում նրանց մեղքերի համար: Նրան հրճվանք է պատճառում նրանց արատավոր բնավորությունը, քանի որ միայն Աստծո օրենքը խախտել ով նրանք կհայտնվեն իր իշխանության տակ: [585] Նրա մեղադրանքները բացառապես արդյունքն են Քրիստոսի նկատմամբ թշնամության: Փրկության ծրագրի շնորհիվ Հիսուսը կոտրում է սատանայի’ մարդկային ընտանիքը կապող կապանքը և մարդկանց փրկում նրա իշխանությունից: Գլխավոր ապստամբի ողջ ատելությունն ու չարությունը միախառնվում են, երբ նա տեսնում է Քրիստոսի գերիշխանությունը: Դիվային ուժով ու խորամանկությամբ նա աշխատում է Նրանից խլել փրկությունն ընդունած մարդկանց զավակներին: Նա դրդում է, որ մարդիկ լինեն թերահավատ, որ կորցնեն վստահությունն Աստծո հանդեպ և հեռանան Նրա սիրուց, դրդում է, որ խախտեն օրենքը և ապա նրանց իր գերիներն է հայտարարում’ վիճարկելով նրանց իրենից վերցնելու Քրիստոսի իրավունքը: ՄԹ 432.3
Սատանան գիտի, որ խնդրողները կստանան Աստծո ներումն ու շնորհը, այդ պատճառով նրանց մեղքերը ներկայացնում է իրենց’ փորձել ով հուսալքել նրանց: Նա մշտապես առիթ է փնտրում գանգատվելու նրանցից, ովքեր փորձում են հնազանդվել Աստծուն: Նա ցանկանում է խեղաթյուրված ներկայացնել նրանց’ նույնիսկ լավագույն և Աստծո կողմից ընդունելի ծառայությունը: Նա ջանում է հասնել նրանց դատապարտությանը’ օգտագործելով ամենահնարավոր խորամանկ ու դաժան հնարքներ: ՄԹ 433.1
Մարդն իր ուժերով չի կարող դիմադրել թշնամու այս մեղադրանքներին: Նա կանգնած է Աստծո առաջ մեղքով աղտոտված հանդերձով’ խոստովանելով իր մեղքերը: Բայց Հիսուսը’ մեր Փաստաբանը, ազդեցիկ ճառ է ներկայացնում’ ի պաշտպանություն նրանց, ովքեր ապաշխարությամբ և հավատով Իրեն են հանձնել իրենց անձերի պահպանությունը: Նա հանդես է գալիս նրանց գործի պաշտպանու-թյամբ և, Գողգոթան որպես հզոր փաստարկ ներկայացնելով, հաղթում նրանց մեղադրողին: Կատարյալ հնազանդությունը Աստծո օրենքին Նրան շնորհել է ողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա: Նա պահանջում է Հոր ողորմությունն ու հաշտությունը մեղավոր մարդու համար: Իր ժողովրդի մեղադրողին Նա հայտարարում է. [586] «Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ»: Եվ նրանց, ովքեր հավատով ապավինում են Իրեն, Նա վստահեցնում է. «Տես’ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում»: Զաքարիա 3.4: ՄԹ 433.2
Բոլոր նրանք, ովքեր կրում են Քրիստոսի արդարության հագուստը, կկանգնեն Նրա առաջ որպես ընտրյալ, հավատարիմ և ճշմարիտ ժողովուրդ: Սատանան ոչ մի իշխանություն չունի’ Փրկչի ձեռքից խլելու նրանց: Քրիստոսը թույլ չի տա, որ որևէ մեկը, ով ապաշխարությամբ և հավատով Նրա պաշտպանությունն է փնտրում, մնա թշնամու ձեռքին: Նրա խոսքը հաստատում է. «Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ»: Եսայիա 27.5: Հեսուին տրված խոստումը բոլորին է տրված. «Եթէ իմ ճանապարհներովը գնաս, ...ես քեզ ընթացք կտամ այս կանգնողների մէջ»: Զաքարիա 3.7: Աստծո հրեշտակները նրանց երկու կողմերով կքայլեն նույնիսկ այս աշխարհում, և ի վերջո, նրանք կկանգնեն Աստծո գահը շրջապատող հրեշտակների հետ: ՄԹ 434.1
Զաքարիայի տեսիլքը Հեսուի և Հրաշտակի մասին առանձնահատուկ կերպով կիրառելի է Աստծո ժողովրդի փորձառության համար, քավության մեծ օրվա վերջին տեսարանների ժամանակ: Այդ ժամանակ մեծ փորձություն և վիշտ է սպասվում մնացորդ եկեղեցուն: Աստծո պատվիրանները և Հիսուսի հավատը պահողները կզգան վիշապի և նրա զորքերի ցասումը: Սատանան իր սեփականությունն է համարում երկիրը, նա իշխանություն է ձեռք բերել նույնիսկ փորձառու շատ քրիստոնյ աների վրա: Բայց կա մարդկանց մի փոքր խումբ, որ ընդդիմանում է նրա գերիշխանությանը: Նրա հաղթանակը կատարյալ կլիներ, եթե միայն նրան հաջողվեր երկրի երեսից սրբել-մաքրել նրանց: Ինչպես նա հեթանոս ազգերին դրդել էր [587] ոչնչացնել Իսրայելին, այնպես էլ մոտ ապագայում նա կարթնացնի երկրի չար ուժերին’ Աստծո ժողովրդին ոչնչացնելու համար: Մարդկանց կստիպեն հնազանդվել մարդկային հրամանների’ խախտելով աստվածային օրենքը: ՄԹ 434.2
Աստծուն հավատարիմ լինողներին կսպառնան, կդատապարտեն, կաքսորեն: Նրանք կմատնվեն «ծնողներից եւ եղբայրներից եւ ազգա-կաններից եւ բարեկամներից», նույնիսկ կսպանվեն: Ղուկաս 21.16: Նրանց միակ հույսն Աստծո ողորմությունն է, միակ պաշտպանությունը’ աղոթքը: Ինչպես Հեսուն էր աղերսում Հրեշտակի առաջ, այնպես էլ մնացորդ եկեղեցին’ կոտրված սրտով և անսասան հավատով, ներում և ազատագրում կաղերսի Հիսուսի’ իր Բարեխոսի միջոցով: Նրանք լիովին գիտակցում են իրենց մեղավորությունը, տեսնում իրենց թուլությունն ու չնչինությունը, և նրանք մոտ են հուսահատության: ՄԹ 434.3
Գայթակղիչը կանգնած է նրանց մեղադրելու համար, ինչպես կանգնած էր հակառակելու Հեսուին: Նա մատնացույց է անում նրանց կեղտոտ հագուստը, նրանց արատավոր բնավորությունը, ներկայացնում է նրանց թուլությունն ու անխոհեմությունը, նրանց մեղքերը’ ապերախտության պատճառով: Ցույց է տալիս, որ նրանք տարբեր են Քրիստոսից, որ անարգում են իրենց Փրկչին: Նա ջանք չի խնայում սարսափեցնել նրանց այն մտքով, որ նրանց գործն անհույս է, որ նրանց կեղտոտ հագուստը երբեք չի մաքրվի: Այդպիսով նա հույս ունի ոչնչացնել նրանց հավատը, որ նրանք տեղի տան իր գայթակղություններին և թողնեն իրենց հավատարմությունն Աստծո հանդեպ: ՄԹ 435.1
Սատանան ճշգրտորեն գիտի այն մեղքերը, որոնց ինքն է դրդել Աստծո մարդկանց, և նա իր մեղադրանքներն է առաջադրում նրանց դեմ’ հայտարարելով, որ այդ մեղքերի պատճառով նրանք զրկվել են աստվածային պաշտպանությունից, և պնդում է, որ ինքն իրավունք ունի ոչնչացնել նրանց: Նա հայտարարում է, որ նրանք, ինչպես ինքը, զրկված են Աստծո շնորհից: «Սրա՞նք են այն մարդիկ [588],ասում է նա,ովքեր երկնքում պետք է գրավեն իմ տեղը և այն հրեշտակների տեղը, որոնք միացել են ինձ: Նրանք հայտարարում են, որ հնազանդվում են Աստծո օրենքին, բայց պահե՞լ են արդյոք այդ օրենքի պատվիրանները: Չե՞ն սիրել արդյոք իրենց ես-ն ավելի, քան Աստծուն: Արդյո՞ք իրենց շահերը չեն գերադասել Նրան ծառայելուց: Արդյո՞ք չեն սիրել աշխարհը: Նայեցե՜ք նրանց կյանքում տեղ գտած մեղքերին: Նայեցե՜ք նրանց եսասիրությանը, չարություններին, միմյանց հանդեպ ունեցած ատելությանը: Աստված ինձ ու իմ հրեշտակներին կհեռացնի Իր ներկայությունից, սակայն կպարգևատրի նրանց, ովքեր նույն մեղքերի մե՞ջ են եղել: Դու չես կարող դա անել արդարությունով, ո’վ Տեր: Արդարությունը պահանջում է, որ դատավճիռ կայացվի նրանց դեմ»: ՄԹ 435.2
Սակայն մեղանչելով’ Քրիստոսի հետևորդները չեն տրվել սատանայի գործակալների իշխանությանը: Նրանք ապաշխարել են իրենց մեղքերից և խոնարհությամբ ու զղջումով փնտրել Տիրոջը, և աստվածային Բարեխոսը աղերսում է նրանց համար: Նա, Ով ամենաշատն է կրել նրանց երախտամոռության նախատինքը, Ով գիտի նրանց մեղքերը, նաև նրանց զղջումը, հայտարարում է. «Տերը քեզ հանդիմանի, ո’վ սատանա: Ես Իմ կյանքն եմ տվել այս բոլոր մարդկանց համար: Նրանք դրոշմված են Իմ ձեռքերի ափերին: Նրանց բնավորություններն անկատար են, հնարավոր է’ նրանց ջանքերը ձախողվել են, սակայն նրանք ապաշխարել են, և Ես ներել և ընդունել եմ նրանց»: ՄԹ 436.1
Սատանայի հարձակումները հզոր են, նրա մոլորությունները’ խորամանկ, սակայն Տիրոջ աչքն Իր ժողովրդի վրա է: Նրանց տառապանքն անսահման է, հնոցի կրակի բոցերը թվում է’ ուր որ է կլափեն նրանց, սակայն Հիսուսը կօգնի, որ նրանք դուրս գան որպես կրակում փորձված ոսկի: Ամեն երկրային բան կհեռացվի, որպեսզի նրանց մեջ լիովին բացահայտվի Քրիստոսի կերպարը: [589] Երբեմն կթվա, թե Տերը մոռացել է Իր եկեղեցուն սպառնացող վտանգների և թշնամիների հասցրած վիրավորանքի մասին: Սակայն Աստված չի մոռացել: Այս աշխարհում ոչինչ այնքան թանկ չէ Աստծո համար, որքան Իր եկեղեցին: Նրա կամքը չէ, որ աշխարհիկ քաղաքականությունը խաթարի նրա համաբավը: Նա չի թողնում, որ Իր ժողովրդը հաղթվի սատանայի գայթակղություններից: Նա կպատժի նրանց, ովքեր սխալ են ներկայացնում Իրեն, բայց կողորմի նրանց, ովքեր անկեղծորեն ապաշխարում են: Բոլոր նրանք, ովքեր Նրանից ուժ են խնդրում քրիստոնեական բնավորություն զարգացնելու համար, կստանան անհրաժեշտ օգնությունը: ՄԹ 436.2
Ժամանակի վերջին Աստծո ժողովուրդը կհառաչի ու կողբա երկրի վրա գործվող ամեն գարշության համար: Արցունքն աչքերին’ նրանք չար մարդկանց կզգուշացնեն աստվածային օրենքը ոտնահարելու վտանգի մասին և անասելի ցավով կխոնարհվեն’ ապաշխարելու Տիրոջ առաջ: Չարերը կծաղրեն նրանց այդ վիշտը և նրանց լրջագույն նախազգուշացումները: Սակայն Աստծո ժողովրդի տառապանքն ու նվաստացումն անժխտելի ապացույց են, որ նրանք վերականգնում են մեղքի հետևանքով կորցրած բնավորության ուժն ու ազնվությունը: Քանի որ նրանք ավելի ու ավելի են մոտենում Քրիստոսին, և նրանց աչքերը հառված են Նրա բնավորության կատարյալ մաքրությանը, նրանք պարզորոշ տեսնում են մեղքի ահավորությունը: Հեզությունը և խոնարհությունը հաջողության և հաղթանակի պայմաններն են: Փառքի պսակը սպասվում է նրանց, ովքեր խոնարհվում են խաչի ներքո: ՄԹ 436.3
Աստծո հավատարիմ, աղոթող մարդիկ, ինչպես անցյալում, ծածկված են Նրանում: Նրանք իրենք էլ չգիտեն, թե որքան ապահով են պաշտպանված: Սատանայի պարտադրանքով այս աշխարհի կառավարիչները ցանկանում են ոչնչացնել նրանց, սակայն եթե Աստծո զավակների աչքերը բացվեին, ինչպես Եղիայի ծառայի աչքերը [590] Դոթանում, կտեսնեին, որ Աստծո հրեշտակները բանակ են կազմել նրանց շուրջը’ զսպելով խավարի ուժերին: ՄԹ 437.1
Երբ Աստծո մարդիկ իրենց հոգիներն են թափում Նրա առջև’ սրտի մաքրություն աղերսելով, տրվում է հրամանը. «Հեռացրէք ... կեղտոտ հագուստները», և հնչում են քաջալերանքի խոսքերը. «Տես’ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում»: Զաքարիա 3.4: Քրիստոսի արդարության անբիծ հագուստն է տրվում Աստծո փորձված, վստահել ի և հավատարիմ զավակներին: Արհամարհված մնացորդին փառահեղ հագուստ է տրվում, որն այլևս երբեք չի պղծվելու աշխարհի պղծություններով: Նրանց անունները հիշատակվում են Գառան Կյանքի գրքում’ բոլոր դարերի հավատարիմ մարդկանց անունների շարքում: Նրանք դիմակայել են խաբեբայի գայթակղություններին, վիշապի մռնչյունը չի ստիպել, որ հավատարմությունը լքի նրանց: Այժմ նրանց անվտանգությունը հա-վերժ երաշխավորված է փորձչի հնարքներից : Նրանց մեղքերը փոխանցվել են մեղքը հրահրողին: Եվ սուրբ «խոյր» է դրվում նրանց գլխին: ՄԹ 437.2
Մինչ սատանան իր մեղադրանքներն էր պնդում, սուրբ հրեշտակներն աներևույթ կերպով այսուայն կողմ են գնում’ կենդանի Աստծո կնիքը դնելով հավատարիմ մարդկանց վրա: Սրանք այն մարդիկ են, ովքեր Գառի հետ կանգնած են Սիոն լեռան վրա’ Հոր անունը կրելով իրենց ճակատներին: Նրանք նոր երգ են երգում գահի առաջ, այն երգը, որ ոչ մի մարդ չի կարող երգել, բացի հարյուր քառասունչորս հազարից, որ փրկվել են երկրից: «Սորանք են որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի: Եւ նորանց բերանումը նենգութիւն չ՛գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին]»: Հայտնություն 14.4, 5: [591] Եվ հիմա հասել է Հրեշտակի խոսքերի լիակատար իրականացման ժամանակը. «Մէկ լսիր, ով մեծ քահանայ Յեսու, դու եւ քո առաջին նստող բարեկամներդ, որ նորանք նշանի մարդիկ են. Որովհետեւ ահա ես պիտի բերեմ իմ ծառայ’ Շառաւիղին»: Զաքարիա 3.8: Քրիստոսը բացահայտվում է որպես Իր ժողովրդի Փրկագնող և Փրկիչ: Հիմա, իրոք, մնացորդը «նշանի մարդիկ» են, քանի որ նրանց պանդխտության արցունքներն ու նվաստացումը տեղի են տալիս ուրախության ու պատվի, Աստծո և Գառի ներկայությամբ: «Այն օր Տիրոջ շառաւիղը կ’լինի զարդի եւ փառքի համար. Եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կ’լինի Իսրայէլի փրկուածների համար: Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. Ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը»: Եսայիա 4.2, 3: [592] ՄԹ 437.3