ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 31 - ՀՈՒՅՍ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
*****
Իր ծառայության ամբողջ ընթացքում Եսայիան Աստծո’ հեթանոսների համար ունեցած նպատակի հստակ վկայություն էր կրում: Այլ մարգարեներ խոսել էին աստվածային ծրագրի մասին, բայց նրանց լեզուն միշտ չէ, որ հասկանալի էր եղել: Եսայիային էր տրվել, որ Հուդայի համար պարզ դարձնի այն ճշմարտությունը, որ Աստծո Իսրայելի մեջ կլինեն շատերը, ովքեր Աբրահամի սերունդը չեն մարմնի կողմից: Այս ուսմունքը համահունչ չէր նրա դարաշրջանի աստվածաբանությանը, սակայն նա անվախ ազդարարում էր Աստծուց իրեն տրված պատգամները և հույս բերում Աբրահամի սերնդին տրված հոգևոր օրհնությունները փափագող սրտերին: ՄԹ 272.1
Հռոմի հավատացյալներին հղած իր նամակում հեթանոսների առաքյալն ուշադրություն է հրավիրում Եսայիայի ուսմունքի հետևյալ առանձնահատկությանը. «Բայց Եսայիան աւելի համարձակում է եւ ասում. Ես գտնուեցայ նորանցից որ ինձ չէին որոնում. յայտնի եղայ նորանց որ ինձ համար չէին հարցնում»: Հռովմայեցիս 10.20: ՄԹ 272.2
Թվում էր’ հաճախ իսրայելացիները կա՜մ չէին կարողանում, կա՜մ չէին ցանկանում հասկանալ Աստծո նպատակը հեթանոսների համար: Սակայն հենց այդ [367] նպատակն էր, որ նրանց առանձնացրել էր աշ-խարհի ազգերի մեջ և հաստատել որպես անկախ ազգ: Նրանց հայր Աբրահամը, ում առաջինը տրվեց ուխտի խոստումը, կանչված էր’ դուրս գնալու իր ազգակիցների մոտից դեպի հեռավոր շրջաններ, որպեսզի լույս տանի հեթանոսներին: Թեև խոստումը ծովի ավազի չափ սերունդ ունենալու մասին էր, այնուամենայնիվ, եսասիրական նպատակով չէ, որ նա պետք է դառնար մեծ ազգի հիմնադիրը Քանանի երկրում: Նրա հետ կապած Աստծո ուխտը ներառում էր երկրի բոլոր ազգերը: «Ես... քեզ օրհնեմ, - հայտարարեց Եհովան,եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս: Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին»: Ծննդոց 12.2, 3: Իսահակի ծննդից կարճ ժամանակ առաջ, ուխտը նորոգելիս նորից հստակեցվեց Աստծո նպատակը մարդկության համար: «Երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են». այս էր Տիրոջ հավաստիացումը խոստումի զավակի վերաբերյալ: Ծննդոց 18.18: Հետագայում երկնային այցելուն ևս մեկ անգամ հայտարարեց. «Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին»: Ծննդոց 22.18: ՄԹ 272.3
Այս ուխտի բոլոր պայմանները ծանոթ էին Աբրահամի զավակներին և նրա զավակների զավակներին: Իսրայելացիները ազատագրվեցին եգիպտական գերությունից, որպեսզի օրհնություն լինեն ազգերի համար, և Աստծո անունը հայտնի դառնա «բոլոր երկրի մէջ» (Ելից 9.16: Եթե նրանք հնազանդվեին Նրա պահանջներին, ոչ մի ազգ չէր կարող նրանց գերազանցել իմաստությամբ և հանճարով, սակայն նրանք այդ գերազանցությանը պետք է [368] հասնեին և պահպանեին, որպեսզի իրենց միջոցով իրականացվեր Աստծո նպատակը «երկրի բոլոր ազգերի» համար: ՄԹ 273.1
Եգիպտական գերությունից Իսրայելի ազատագրման և նրանց կողմից խոստացված երկիրը գրավելու վերաբերյալ զարմանալի կանխատեսումներն օգնեցին շատ հեթանոսների’ ընդունելու Իսրայելի Աստծուն’ որպես գերագույն ղեկավար: «Եւ Եգիպտացիք կիմանան,այս էր խոստումը,որ ես եմ Եհովաս երբոր իմ ձեռքը Եգիպտոսի վերայ երկայնացնեմ եւ Իսրայէլի որդիքը նորանց միջիցը հանեմ»: Ելից 7.5: Նույնիսկ հպարտ փարավոնն էր ստիպված ընդունել Եհովայի իշխանությունը: «Գնացէք պաշտեցէք Եհովային,շտապեցրեց նա Մովսեսին և Ահարոնին,ինձ էլ օրհնեցէք»: Ելից 12.31, 32: ՄԹ 273.2
Իսրայելի առաջ ընթացող բազմությունը հասկացավ, որ հրեաների Աստծո հզոր գործերը գնացել են իրենցից առաջ, և որ հեթանոսների մեջ կան մարդիկ, ովքեր իմացան, որ Նա է միայն ճշմարիտ Աստվածը: Այլասերված Երիքովում մի հեթանոս կին վկայեց հետևյալը. «Ձեր Եհովայ Աստուածն Աստուած է վերեւումը’ երկնքի մէջ, եվ ներքեւումը’ երկրիս վերայ»: Հեսու 2.11: Եհովայի գիտությունը, որն այդպիսով նրան էր հասել, ապահովեց նրա փրկությունը: Հավատով «Ռախաբ պոռնիկը չկորաւ անհաւատների հետ»: Եբրայացիս 11.31: Իսկ նրա դարձի գալը Աստծո’ Իր աստվածային հեղինակությունն ընդունող կռապաշտների նկատմամբ ողորմության եզակի դեպք չէ: Երկրի կենտրոնական մասում բնակվող մի ստվար ժողովուրդ’ գաբավոնացիները, հրաժարվեցին հեթանոսությունից և միացան Իսրայելին’ նրա հետ կիսելով ուխտի օրհնությունները: ՄԹ 273.3
Աստված ազգային, ռասայական կամ դասակարգային տարբերու-թյուն չի ընդունում: Նա համայն մարդկության Ստեղծողն է: [369] Արարչագործությամբ բոլոր մարդիկ մեկ ընտանիք են կազմում, բոլորը մի են նաև փրկագնման միջոցով: Քրիստոսը եկավ, որպեսզի քանդի բոլոր բաժանող պատերը, լայն բացի տաճարի սրահները’ ապահովելով բոլորի ազատ մուտքն Աստծո մոտ: Նրա սերն այնքան լայն է, այնքան խորը և լիառատ, որ թափանցում է ամենուր: Այն ազատագրում է սատանայի ազդեցությունից նրանց, ովքեր մոլորված են եղել նրա խաբեությամբ, և հասցնում է նրանց խոստումի ծիածանով պարուրված Աստծո գահի առաջ: Քրիստոսում ո’չ հրեա կա, ո’չ հույն, ո’չ ստրուկ և ո’չ ազատ: ՄԹ 274.1
Խոստացված երկիրը գրավելու հաջորդ տարիներին հեթանոսների փրկությանն ուղղված Եհովայի բարի նպատակները գրեթե ամբողջությամբ կորել էին տեսադաշտից, և Նա ստիպված էր նորից առաջ քաշել Իր ծրագիրը: «Երկրի ամեն ծայրերը կյիշեն,ոգեշնչ-ված երգում է սաղմոսերգուն,եւ Տիրոջ մօտ կդառնան. հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կանեն»: «Իշխաններ կգան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կմեկնեն դէպի Աստուած»: «Ապա հեթանոսները կվախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը»: «Սա պիտի գրուի եկող ազգի համար. եւ ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կգովէ: Որ նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ: Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը: Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորա գովասանքը՝ Երուսաղէմումը: Երբոր մէկտեղ կժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար»: Սաղմոս 22.27, 68:31, 102.15, 18-22: [370] ՄԹ 274.2
Եթե Իսրայելը հավատարիմ գտնվեր իր կոչումին, աշխարհի բոլոր ազգերը կկիսեին նրա օրհնությունները: Սակայն նրանք, ում վստահվել էր փրկարար ճշմարտության մասին գիտությունը, անհաղորդ էին իրենց շրջապատողների կարիքներին: Քանի որ Աստծո նպատակը մոռացության էր մատնվել, հեթանոսները Նրա ողորմությանն անարժան ժողովուրդ համարվեցին: Ճշմարտության լույսը ծածկված էր, և խավար էր տիրում: Ազգերին տիրում էր խոր անտեղյակությունը, շատ քչերը գիտեին Աստծո սիրո մասին, մեղքն ու սնահավատությունը ծաղկունք էին ապրում: ՄԹ 275.1
Այսպիսին էր պատկերը, երբ Եսայիան կանչվեց մարգարեական ծառայության, սակայն նա չընկրկեց, քանի որ նրա ականջներում դեռ հնչում էր Աստծո գահը շրջապատող հրեշտակների հաղթական խմբերգը. «Բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը»: Եսայիա 6.3: Եվ նրա հավատն ամրապնդվեց Աստծո եկեղեցու փառահեղ հաղթանակների տեսիլներով, երբ «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»: Եսայիա 11.9: «Երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ», ի վերջո, պիտք է վերացվեր: Եսայիա 25.7: Աստծո Հոգին պիտք է հեղվեր բոլոր մարդկանց վրա: Նրանք, ովքեր քաղցած և ծարավ էին արդարության, պետք է համար-վեին Աստծո Իսրայելի շարքերում: «Եւ նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ»,ասում է մարգարեն: «Սա պիտի ասէ. Ես Տիրոջն եմ. նա պիտի Յակոբի անունովը կոչուի, եւ միւսը իր ձեռքովը պիտի գրէ. Տիրոջն եմ ես. եւ Իսրայէլի անունովը պիտի մականուանուի»: Եսայիա 44.4, 5: ՄԹ 275.2
Մարգարեին տրվեց չզղջացող Հուդայի’ աշխարհի ազգերի մեջ ցի-րուցան լինելու մասին Աստծո բարերար ծրագրի հայտնությունը: [371] «Պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը,հայտարարեց Տերը,սո-րա համար այն օրը’ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես»: Եսայիա 52.6: Գաղթի երկրներում նրանք ոչ միայն խոնարհության և վստահության դաս պետք է առնեին, այլև մարդկանց փոխանցեին կենդանի Աստծո մասին գիտությունը: Օտարների որդիներից շատերը պետք է սովորեին սիրել Նրան’ որպես իրենց Արարիչ և իրենց Փրկիչ, պետք է վճռեին սուրբ պահել Նրա սահմանած օրը’ շաբաթը’ որպես Նրա արարչագործության հուշարձան, և երբ Իր ժողովրդին փրկելու համար Նա «մերկացներ իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին», «երկրի բոլոր ծայրերը» պետք է տեսնեին Աստծո փրկությունը: Համար 10: Հեթանոսությունից դարձածներից շատերը կցանկանային միանալ իսրայելացիներին և նրանց հետ վերադառնալ Հուդա: Նրանցից ոչ ոք չպետք է ասեր, թե. «Տէրը ինձ բոլորվին բաժանել է իր ժողովրդիցը» (Եսայիա 56.3), քանի որ Իր մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը այն էր, որ նրանք, ովքեր պետք է դառնային Նրան և պահեին Նրա օրենքը, այնուհետև պետք է լինեին հոգևոր Իսրայելի’ Նրա եկե-ղեցու մեջ, որ երկրի վրա էր: ՄԹ 275.3
«Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծա-ռայելու Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այ-սինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները, Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար: Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի [372] ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ»: Համարներ 6-8: ՄԹ 276.1
Մարգարեին թույլ տրվեց դարերի միջով նայել դեպի խոստացված Մեսիայի գալստյան ժամանակը: Սկզբում նա տեսավ միայն «վիշտ ու խաւար, նեղութեան մէգ»: Եսայիա 8.22: Ճշմարտության լույսը փնտրող շատերը կեղծ ուսուցիչների շնորհիվ ճշմարիտ ճանապարհից շեղվում էին դեպի փիլիսոփայության և ոգեհարցության մոլորեցնող լաբիրինթոսները, մյուսները վստահում էին արտաքին աստվածա-պաշտությանը, սակայն իրական կյանքում ճշմարիտ սրբություն չէին դրսևորում: Պատկերն անհույս էր թվում, սակայն շուտով տեսարանը փոխվեց, և մարգարեի աչքի առջև մի զարմանալի տեսիլ տարածվեց: Նա տեսավ արդարության Արեգակին’ վեր բարձրանալիս’ թևերին բժշկություն, և նա հիացմունքով բացականչեց. «Որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ: Առաջի ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջումը յարգելու է. ծովի ճա-նապարհը, Յորդանանի միւս կողմի, Հեթանոսների Գալիլեան, Խաւա-րումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց»: Եսայիա 8.22, 9.1, 2: ՄԹ 276.2
Աշխարհի այս փառահեղ Լույսը պետք է փրկություն բերեր ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի: Նրանից առաջ սպասվող աշխատանքի մասին երկնային Հայրն այսպես ասաց մարգարեին. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը»: «Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը [373] քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները: Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են’ թէ’ Փայլեցէք»: «Ահա սորանք հեռուից են գալիս, եւ ահա նորանք հիւսիսից ու արեւմուտքից, եւ միւսները Սինէացիների երկրիցը»: Եսայիա 49.6, 8, 9, 12: ՄԹ 277.1
Շարունակելով նայել հետագա դարերի միջով’ մարգարեն տեսավ այս հիանալի խոստումների բառացի իրականացումը: Նա տեսավ փրկության ուրախ լուրերն ավետողներին, որ գնում էին աշխարհի ծայրերը’ բոլոր ցեղերի և մարդկանց մոտ: Նա լսեց, թե ինչ էր ասում Տերն Ավետարանի եկեղեցուն. «Ահա ես բերում եմ խաղաղութիւնը նորա վերայ գետի պէս, եւ յորդահոս վտակի պէս’ ազգերի փառքը», և նա լսեց հանձնարարությունը, թե.«Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու: Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին»: Եսայիա 66.12, 54.2, 3: ՄԹ 277.2
Եհովան մարգարեին ասաց, որ Իր վկաներին կուղարկի «ազգերի մօտ, այսինքն Թարսիս, Փուղ, Ղուդ, ... Թոբէլ եւ Յաւան. այն հեռու կղզիները»: Եսայիա 66.19: ՄԹ 277.3
«Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ
աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է
քարոզում, բարիք աւետում,
փրկութիւն քարոզում, որ ասում է
Սիօնին’ քո Աստուածը թագաւոր է»:
ՄԹ 277.4
Եսայիա 52.7: [374]
Մարգարեն լսեց Աստծո ձայնը, որ Իր եկեղեցուն կոչ էր անում անցնել սահմանված գործին, որ ճանապարհ պատրաստվի’ ազ-դարարելու Իր հավիտենական թագավորության մասին: Պատգամն ակնհայտորեն պարզ էր. ՄԹ 277.5
«Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ
լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել
է քեզ վերայ:
«Որովհետեւ ահա խաւարը ծածկել է եր-կիրը,
եւ մառախուղն’ ազգերը. Բայց
քեզ վերայ ծագում է Տէրը,
եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ:
Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը,
եւ թագաւորները’ դէպի քեզ վերայ
ծագած պայծառութիւնը:
«Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ
տես, բոլորը ժողովուած գալ իս են դէպի
քեզ.քո որդիքը հեռուանց են գալիս, եւ
աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած:
«Եւ օտարների որդիքը պիտի շինեն քո
պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ
պիտի ծառայեն. որովհետեւ իմ
բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ
հաճութիւնովը պիտի քեզ գթամ:
Եւ քո դռները պիտի միշտ բաց լինեն,
ցերեկը եւ գիշերը պիտի չկապուին.
որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ
բերեն, եւ նորանց թագաւորները
fվախենար. ով Սիօն, ձեռքերդ
հանդէսով կգան:
«Դէպի ինձ դարձէք որ փրկուիք.
որով-հետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չկայ»:
ՄԹ 278.1
Եսայիա 60.1-4, 10, 11, 45.22:
Թանձր խավարի ժամանակներում մեծ հոգևոր արթնության այս մարգարություններն այսօր իրականանում են միսիոներական գործու-նեության առաջնագծերում’ երկրի ամենախուլ շրջաններում: Մարգա-րեն հեթանոսական երկրներում գործող միսիոներների խմբերը նմա-նեցնում է դրոշակների, [375] որոնք տեղադրվում են’ առաջնորդելու նրանց, ովքեր ճշմարտության լույսն են փնտրում: ՄԹ 278.2
«Եւ այն օրը կլինի,ասում է Եսայիան,որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կկանգնէ, եւ ազգերը նորան կխնդրեն. եւ նորա հանգիստը փառք կլինի: Եւ այն օրը կլինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կմեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ... Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կհաւաքէ երկրի չորս անկիւններիցը»: Եսայիա 11.10-12: ՄԹ 278.3
Փրկության օրը մոտ է: «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ»: Բ Մնացորդաց 16.9: Բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ Նա տեսնում է տղա-մարդկանց և կանանց, ովքեր աղոթում են լույսի ու գիտության համար: Նրանք շփոթված են. երկար ժամանակ նրանք վազել են ոչինչի հետևից: Տես’ Եսայիա 44.20: Ամեն արդարության թշնամին գայթակղել է նրանց, և նրանք խարխափել են, ինչպես կույրեր: Սակայն նրանք ազնիվ են սրտով և ցանկանում են ավելի լավ ճանապարհ իմանալ: Թեև հեթանոսության մեջ մխրճված, անտեղյակ Աստծո գրած օրենքից և Նրա Որդի Հիուսից’ նրանք բազմիցս բացահայտել են աստվածային ուժի ազդեցությունն իրենց մտքի և բնավորության վրա: ՄԹ 279.1
Ժամանակ առ ժամանակ նրանք, ովքեր Աստծո մասին ոչ մի գի-տություն չունեն, բացի այն, ինչ ստացել են աստվածային շնորհի ներ-գործությամբ, բարի են եղել Նրա ծառաների հանդեպ, պաշտպանել նրանց’ իրենց սեփական կյանքը վտանգելով: Սուրբ Հոգին Հիսուսի շնորհն է տալիս ճշմարտությունը փնտրող ազնիվ սրտերին [376] և կարեկցանք առաջացնում’ հակառակ իրենց բնույթին, կրթությանն ու դաստիարակությանը: «...Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը» (Հովհաննես 1.9), շողում է նրանց սրտերում և ու-շադրության արժանանալու դեպքում այս Լույսը նրանց ոտքերը կուղղի դեպի Աստծո թագավորություն: Միքիա մարգարեն ասում է. «Թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ’լինի: ... ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ»: Միքիա 7.8, 9: ՄԹ 279.2
Երկնային փրկության ծրագիրը բավականաչափ մեծ է’ ամբողջ աշխարհն ընդգրկելու համար: Աստված ցանկանում է կյանքի շունչը փչել տառապյալ մարդկության վրա: Եվ Նա հուսախաբ չի անի որևէ մեկին, [377] ով անկեղծորեն ձգտում է ավելի վեհ ու ավելի ազնիվ բանի, քան աշխարհը կարող է առաջարկել: Նա անընդհատ Իր հրեշտակներին ուղարկում է նրանց մոտ, ովքեր կյանքի վհատեցնող հանգամանքներում, միևնույն է, հավատով աղոթում են, որ իրենցից ավելի վեր կանգնած ուժը ղեկավարի իրենց’ շնորհելով փրկություն ու խաղաղություն: Աստված կբացահայտվի տարբեր միջոցներով և կտա ՄԹ 279.3
Իր կանխատեսումները, ինչը կամրապնդի նրանց վստահությունը Մեկի նկատմամբ, Ով Իրեն որպես փրկագին է տվել բոլորի համար, «որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չմոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն»: Սաղմոս 78.7: ՄԹ 279.4
«Մի՞թէ հզօրից կառնուի աւարը, կամ արդարի գերին կազատուի՞: Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. այո, տղամարդի գերին էլ կառնուի, եւ հզօրի աւարն էլ կազատուի»: Եսայիա 49.24, 25: «Մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. որ ասում են ձուլածոյին’ Դուք մեր աստուածներն էք»: Եսայիա 42.17: ՄԹ 280.1
«Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է»: Սաղմոս 146.5: «Ետ դարձէք ամրոցը, ով յոյսի գերիներ»: Զաքարիա 9.12: Հեթանոսական երկրներում բոլոր ազնիվ հոգիների’ երկնքի աչքում «ուղիղների համար» «խաւարի մէջ լոյս է ծագում»: Սաղմոս 112.4: Աստված ասել է. «Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չգիտեցած ճանապարհովը, նորանց չգիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը’ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չձգեմ»: Եսայիա 42.16: [378] ՄԹ 280.2