ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 24 - «ԲՆԱՋԻՆՋ ԳԻՏՈՒԹԻՒՆ ՉԼԻՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՐ»
*****
Աստծո բարեհաճությունն Իսրայելի հանդեպ միշտ պայմանավորված է եղել նրա հնազանդությամբ: Սինայի ստորոտին ժողովուրդը ուխտի հարաբերության մեջ էր մտել Աստծո հետ’ որպես Նրա «սեպհական ժողովուրդ ...ամեն ազգերիցը»: Նրանք հանդիսավոր կերպով խոստացել էին հետևել հնազանդության ճանապարհին: «Եհովայի բոլոր ասածները կանենք»,-ասել էին նրանք: Ելից 19.5, 8: Մի քանի օր անց, երբ Աստծո օրենքը տրվեց Սինայից, և Մովսեսի միջոցով նաև լրացուցիչ հրահանգ’ կանոնների ու դատաստանների տեսքով, իսրայելացիները կրկին միաձայն խոստացան. «Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կանենք»: Ժողովուրդը կրկին միաբանվել էր ուխտը վավերացնելու’ հայտարարելով. «Եհովայի բոլոր ասածը կանենք եւ կլսենք»: Ելից 24.3, 7: Աստված ընտրել էր Իսրայելին, որպես Իր ժողովուրդ, և նրանք ընտրել էին Նրան, որպես իրենց Թագավոր: ՄԹ 218.1
Ուխտի պայմանները կրկնվեցին անապատի դեգերումների ավարտին: Բելփեգովրում’ [293] խոստացված երկրի սահմանների մոտ, շատերը նենգ գայթակղության զոհ դարձան, իսկ ովքեր հավատարիմ մնացին, նորոգեցին իրենց հավատարմության երդումը: Մովսեսը նրանց զգուշացրեց հետագա հնարավոր գայթակղությունների մասին: Նրանք հստակ հորդոր ստացան հեռու մնալ շրջակա ազգերից և երկրպագել միայն Աստծուն: ՄԹ 218.2
«Եւ հիմա,Մովսեսը հրահանգել էր Իսրայելին,լսիր այն կանոնները եւ դատաստանները որ ես ձեզ սովորեցնում եմ որ անէք, որպէս զի ողջ մնաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Եհովայ Աս-տուածը տալիս է ձեզ: Չաւելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չպակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ: ...Հիմա պահեցէք եւ արէք. Որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է»: Երկրորդ օրինաց 4.1-6: ՄԹ 218.3
Իսրայելացիներին’ Աստծո պատվիրանները տեսադաշտից չկորց-նելու հատուկ հրահանգ էր տրվել, որոնց հնազանդվելով’ նրանք ուժ և օրհնություն էին ձեռք բերելու: «Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, -սրանք էին Մովսեսի միջոցով նրանց փոխանցված Տիրոջ խոսքերը,որ մի գուցէ մոռանաս այն բաները որ քո աչքերը տե-սան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես»: Համար 9: Սինայի վրա օրենքը տալու ոգեշնչող տեսարանները երբեք չպետք է մոռացվեին: Շրջակա ազգերի մեջ գերակայող կռապաշտական սո-վորույթների վերաբերյալ Իսրայելին տրված զգուշացումները պարզ ու որոշակի էին: [294] «Եւ ձեր հոգիներին շատ զգուշութիւն արէք,տրվեց խորհուրդը:Մի գուցէ անօրինանաք, եւ ձեզ համար կուռք’ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր ...շինէք», «եւ մի գուցէ աչքերդ դէպի երկինքը բարձրացնես, եւ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը’ երկնքի բոլոր զարդը եւ խաբուես, եւ նորանց երկրպագութիւն անես, եւ նորանց պաշտես, որոնք քո Եհովայ Աստուածը բոլոր երկնքի տակումը եղող ազգերի համար նշանակեց»: «Զգոյշ կացէք, մի գուցէ ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ հետ արած ուխտը մոռանաք, եւ ձեզ համար կուռք’ մի որ եւ իցէ բանի նմանութիւնը շինէք, որ քո Եհովայ Աստուածը քեզ արգելեց»: Համարներ 15, 16, 19, 23: ՄԹ 219.1
Մովսեսը նշմարում էր այն չարությունները, որոնք ծագելու էին Եհովայի կանոններից հեռանալու հետևանքով: Վկայակոչելով երկինքն ու երկիրը’ նա հայտարարեց, որ եթե խոստացված երկրում երկար ապ-րելու ընթացքում ժողովուրդը ցուցաբերի երկրպագության այլասերված ձևեր և խոնարհվի քանդակված պատկերների’ հրաժարվելով վերա-դառնալ ճշմարիտ Աստծո երկրպագությանը, Աստծո բարկությունը կբարձրանա, և նրանք գերության կտարվեն ու ցրիվ կգան հեթանոս-ների մեջ: «Դուք անպատճառ շուտով բնաջինջ կլինէք այն երկրիցը, որ Յորդանանովն անց կենալով ժառանգելու էք,զգուշացրեց նա,այնտեղ ձեր կեանքի օրերը երկար չեն լինիլ, այլ բոլորովին կփչանաք: Եւ Եհովան ձեզ կցրուէ ազգերի մէջ, եւ սակաւաթիւ կմնաք այն ազգերի մէջ, ուր որ Եհովան ձեզ կքշէ: Եւ այնտեղ աստուածներ կպաշտէք, որ մարդի ձեռքի գործք են’ քար եւ փայտ, որոնք ոչ տեսնում են, եւ ոչ լսում, ոչ ու-տում են եւ ոչ հոտոտում»: Համարներ 26-28: [295] ՄԹ 219.2
Դատավորների ժամանակներում մասամբ կատարված այս մար-գարեությունը լիակատար և բառացի իրականացվեց. Իսրայելը գե-րության տարվեց Ասորեստան, իսկ Հուդան’ Բաբելոն: ՄԹ 220.1
Իսրայելի ուրացությունն աստիճանաբար էր զարգացել: Սատանան սերնդեսերունդ անընդմեջ փորձում էր ստիպել ընտրյալ ազգին’ մոռանալու այն «կանոնները եւ դատաստանները», որոնք խոստացել էին պահել հավիտյան: Երկրորդ օրինաց 6.1: Նա գիտեր, որ եթե միայն ինքը կարողանա դրդել Իսրայելին մոռանալ Աստծուն և ուրիշ աստվածների ետևից գնալ, և նրանց պաշտել և նրանց երկրպագություն անել, նրանք անպատճառ կկորչեն: Երկրորդ Օրինաց 8.19: ՄԹ 220.2
Աստծո երկրային եկեղեցու թշնամին, այնուհանդերձ, լիովին հաշվի չէր առել Նրա կարեկցող բնույթը, Ով «անօրէնութիւն’ յանցանք եւ մեղք» է ներում, Ում փառքն է լինել «ողորմած եւ գթած’ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, Որ հազարների ողորմութիւն անում, որ անօրէնութիւն’ յանցանք եւ մեղք» է ներում: Ելից 34.6, 7: Ի հեճուկս սատանայի ջանքերի’ խանգարելու Աստծո դիտավորությունը Իսրայելի համար, նույնիսկ պատմության խավարագույն ժամերին, երբ թվում էր’ չարի ուժերը ուր որ է հաղթանակ են տանելու, Աստված ողորմածաբար բացահայտում էր Իրեն: Նա Իսրայելի առաջ էր տա-րածում այն ամենն, ինչն ազգի բարօրության համար էր: «Եւ ես նորան գրեցի իմ բիւրաւոր օրէնքները,Ովսեեի միջոցով հայտարարեց Նա,Իսկ նորանք օտարոտի բանի պէս համարուեցան»: «Ես ման ածեցի Եփրեմին. Նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չիմացան թէ ես եմ բժշկում նորանց»: Ովսեե 8.12, 11.3: Աստված քաղցրությամբ էր վարվում նրանց հետ’ տող առ տող, հրահանգ առ հրահանգ նրանց սովորեցնելով Իր մարգարեների միջոցով: [296] ՄԹ 220.3
Եթե Իսրայելն ուշադրություն դարձներ մարգարեների ուղերձներին, նա կազատվեր հետագա ստորացումներից: Միայն այն պատճառով, որ նրանք համառորեն հեռացել էին Նրա օրենքից, Աստված ստիպված էր թույլ տալ, որ գերեվարվեն: «Իմ ժողովուրդը բնաջինջ եղաւ գիտութիւն չլինելուն համար: - Այս էր Ովսեեի միջոցով նրանց ուղղված Աստծո լուրը,Որովհետեւ դու մերժեցիր գիտութիւնը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայութիւնիցը. Եւ դու մոռացար քո Աստուծոյ օրէնքը»: Ովսեե 4.6: ՄԹ 220.4
Բոլոր դարերում Աստծո օրենքի զանցառությունը հանգեցրել է միևնույն արդյունքին: Նոյի օրերում, երբ իրավունքի իրականացման բոլոր սկզբունքները ոտնահարվում էին, և անօրինությունն այնքան էր խորացել և լայնորեն տարածվել, որ Աստված այլևս չէր կարող համբերել, հնչեց վճիռը. «Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի»: Ծննդոց 6.7: Աբրահամի օրերում Սոդոմի մարդիկ բացահայտորեն արհամարհեցին Աստծուն և Նրա օրենքը, որին և հաջորդեց նույն’ նախաջրհեղեղյան աշխարհին բնորոշ չարությունը, այլասերումն ու սանձարձակ հանդուրժողականությունը: Սոդոմի բնակիչներն անցել էին աստվածային համբերության սահմանները, և Աստծո վրեժխնդրության կրակը բորբոքվեց նրանց դեմ: ՄԹ 221.1
Իսրայելի տասը ցեղերի գերությանը նախորդող ժամանակաշրջանը բնութագրվում էր նույն անհնազանդությամբ ու չարությամբ: Աստծո օրենքը ոտնահարվում էր, այդ պատճառով էլ Իսրայելը թաղվեց անօ-րենությունների հեղեղում: «Տէրը վէճ ունի երկրի բնակիչների հետ,հայտարարեց Ովսեեն,որովհետեւ ճշմարտութիւն չկայ, ողորմութիւն չկայ, եւ Աստուծոյ գիտութիւն չկայ երկրի մէջ: Երդնուլն ու ստելը եւ սպանելն ու գողանալն ու պոռնկանալը դուրս են թափուել. Եւ արիւն-ները արիւնների են հասնում»: Ովսեե 4.1, 2: [297] ՄԹ 221.2
Ամովսի և Ովսեեի կողմից հռչակված դատաստանի մասին մար-գարեություններն ուղեկցվում էին ապագա փառքի կանխատեսումնե-րով: Մշտապես ապստամբ ու օրինազանց տասը ցեղերին’ Պաղեստինում իրենց նախկին իշխանության կատարյալ վերականգնման ոչ մի խոստում չտրվեց: Մինչ ժամանակների վերջը նրանք «թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ»: Ովսեե 9.17: Սակայն Ովսեեի միջոցով նրանց տրվեց մարգարություն, որով նրանք առավելություն ունեցան Աստծո ժողովրդի վերջնական վերականգնման մասնակիցը լինելու երկրի պատմության ավարտին, երբ Հիսուսը հայտնվի որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր: Մարգարեն հռչակեց, որ տասը ցեղերը «շատ օրեր» պետք է մնան «առանց թագաւորի եւ առանց իշխանի, եւ առանց զոհի ու առանց կոթողի, եւ առանց եփուտի ու առանց թերափիմի»: «Յետոյ,շարունակեց նա,պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրանց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը»: ՄԹ 221.3
Ովսեե 3.4, 5: ՄԹ 222.1
Խորհրդանշական լեզվով Ովսեեն տասը ցեղերի առջև բացում էր Աստծո փրկության ծրագիրը բոլոր զղջացող հոգիների համար, ովքեր միաբանվելու էին Նրա երկրային եկեղեցու հետ և խոստացված երկրում վայելելու հավատարմության օրերին Իսրայելին շնորհած օրհնությունները: ՄԹ 222.2
Դիմելով Իսրայելին’ մեկին, ում Նա փափագել էր ողորմել, Աստված հայտարարեց. «Ես նորան կհամոզեմ, եւ նորան կտանեմ անապատը, եւ կխօսեմ նորա սրտի հետ: Եւ ես կտամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կպատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս: Եւ կլինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ [298] Ով իմ այր կկանչես, եւ ինձ այլ եւս Բահաղս չես կոչիլ: Եւ ես կհեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. Եւ նորանք այլ եւս պիտի չյիշուին իրանց անուններովը»: Ովսեե 2.14-17: ՄԹ 222.3
Այս երկրի պատմության վերջին օրերին Աստծո ուխտը պետք է վերանորոգվի Նրա պատվիրանները պահող ժողովրդի հետ: «Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. Եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ: Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով: Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կճանաչես Տիրոջը»: ՄԹ 222.4
«Եւ կլինի այն օրը, որ ես կպատասխանեմ, ասում է Տէրը, կպա-տասխանեմ երկնքին, եւ նա կպատասխանէ երկրին: Եւ երկիրը կպատասխանէ ցորենին, գինիին եւ իւղին, եւ նորանք կպատասխանեն Յեզրայելին: Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չողորմեալին, եւ կասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կասէ. Ով իմ Աստուած»: Համարներ 18-23: ՄԹ 222.5
«Եւ այն օրը կլինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները ...պիտի ապաւինեն Եհովայ’ Իսրայէլի Սուրբին’ ճշմար-տութեամբ»: Եսայիա 10.20: «Ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովր-դի» մեջ կլինեն մարդիկ, ովքեր ուրախությամբ կարձագանքեն լուրին. «Վախեցէք Աստուածանից եւ փառք տուէք նորան. Որովհետեւ նորա դատաստանի ժամը [299] եկաւ»: Նրանք հետ կդառնան ամեն տեսակի կուռքերից, որոնք նրանց կապում են երկրին և կերկրպագեն «երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին»: Նրանք կազատվեն ամեն տեսակի կապանքներից և կկանգնեն աշխարհի առջև’ որպես Աստծո ողորմածության հուշարձաններ: Աստվածային պահանջներին հնազանդ’ նրանք կընդունվեն հրեշտակների և մարդ-կանց կողմից որպես այնպիսիք, ովքեր պահել են «Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը»: Հայտնություն 14.6, 7, 12: ՄԹ 223.1
«Ահա օրեր պիտի գան, ասում է Տէրը, որ հերկողը կհասնէ հնձողին, եւ խաղող կոխողը’ սերմ ցանողին. Եւ սարերը քաղցու կկաթեցնեն, եւ բոլոր բլուրները կհալուին: Եւ ես ետ կդարձնեմ իմ Իսրայէլ ժողովրդի գերութիւնը, եւ նորանք պիտի շինեն աւերակ քաղաքները, եւ բնակուեն, եւ այգիներ պիտի տնկեն եւ խմեն նորանց գինին, եւ պարտէզներ պիտի շինեն եւ ուտեն նորանց պտուղները: Եւ ես պիտի տնկեմ նորանց իրանց երկրի վերայ, եւ նորանք այլ եւս պիտի չպոկուին իրանց երկրի վերայից, որ տուել եմ իրանց, ասում է Տէրը’ քո Աստուածը»: Ամովս 9.13-15: [300] ՄԹ 223.2