ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

132/366

Աշխարհի լույս լինելու մեջ, 11 Մայիս

Արդ Հիսուսը դարձյալ խոսեց ՚հրւսէււյ Հետ և ասաg. եմ՝ աշխարՀի լույսը, ով որ իմ ետևիg գա, ՛Նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի։ ՀովՀաննես 8:12: ԱԴ 140.1

Առավոտ էր. արեր նոր էր ծագել Ձիթենյաց սարի վրա, և նրա վառ շողերը ընկել էին մարմարե ապարանքների վրա և լուսավորում էին տաճարի ոսկե պատերը, երբ Հիսուսը ցույց տալով նրան, ասաց. «Ես եմ աշխարհի լույսը»։ ԱԴ 140.2

Այս խոսքերի արձագանքը տարիներ անց հնչեց Նրա ունկնդիրներից մեկի գրած վսեմ տողերում. «Նրանում էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր»։ ԱԴ 140.3

ճշմարտությամբ սրբագործվածները նման են պայծառ լույսի, որ լույս է տալիս բոլոր նրանց, որ աան մեջ են։ ճշմարիտ հավատացյալը կճանաչվի բարի գործերով։ Տերը կատարյալ բնավորությունից և լիակա-տար նվիրումից պակաս ոչինչ չի կարող ընդունել։ Կիսանվեր ծառայու-թյունը վկայում է երկնային էակների առաջ, որ դուք չեք հետևում Նրա Օրինակին։ ԱԴ 140.4

Քրիստոսի հետևորդները պետք է լինեն ավելին, քան պարզապես ճրագը մարդկանց մեջ։ Նրանք աշխարհի լույսն են։ Հիսուսն ասում է բոլոր Իր անունը կրողներին. «Դուք տրվել եք ինձ, և ես ձեզ տվել եմ աշխարհին՝ որպես Իմ ներկայացուցիչներ»։ «Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ”,— ասում է Նա իր աղոթքում։ Թեև Փրկիչր լույսի անվերջ աղբյուր է, սակայն մի՛ մոռացեք, ո'վ քրիստոնյաներ, որ Նա բացահայտվում է մարդկանց միջոցով։ Նրանց միջնորդությամբ է, որ շնորհվում են Աստծո օրհնությունները... Փառաց հրեշտակները սպասում են, որ ձեր միջոցով երկնային լույս և զորություն հաղորդեն կորչող հոգիներին... Եթե Քրիստոսը ապրում է սրտում, հնարավոր չէ թաքցնել Նրա ներկայության լույսը։ ԱԴ 140.5

Երբ աշխարհի Լույսը ընդունվում է, բոլոր դժվարությունները վերած-վում են առավելությունների, խառնաշփոթությունը՝ կարգուկանոնի, թվացյալ ձախողությունը դառնում է հաջողութուն բացահայտելով Աստծո իմաստությունը։ ԱԴ 140.6

Լույսի և կյանքի պարգևները միասին են տրվում մեզ։ ԱԴ 140.7