ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

129/366

Բնության ուսումնասիրության մեջ, 8 Մայիս

Խոսիր երկրի Հետ, և նա քեզ կսովորեցնի։ Հոբ. 12: 8: ԱԴ 137.1

Քրիստոսի մանկությունն ու երիտասարդությունը անցել են հա-մեստ պայմաններում, որոնք նպաստավոր էին առողջ օրգանիզ-մի կազմավորման համար։ Նա հիմնականում բնության գրկում էր ապ-րում։ Նա խմում էր ջինջ առվակներից և ուտում այգիների պտուղը։ Աշխատանքի գնալիս և տուն վերադառնալիս Հիսուսը քայլում էր Նա—զարեթի փողոցներով, բարձրանում և իջնում էր լեռնային զառիթափ արահետներով։ Նա զմայլվում էր թռչունների գեղգեղուն դայլայլով, որոնք իրենց Արարչի գովքն էին երգում։ Հիանում էր դաշտերը զուգող ծաղիկների գեղեցկությամբ։ Հրճվանքով նշմարում էր երկնքի փառքը, արևի, լուսնի և աստղերի ցոլքը, հիացմունքով դիտում արևածագն ու մայրամուտր։ ԲՆության գիրքը բաց էր Իր առջև, և Ինքը վայելում էր նրա հաճելի դասերը։ Հավերժական սարերը, ձիթենու պուրակները Հիսուսի սիրած հանգստավայրերն էին, ուր Նա գնում էր Իր Հոր հետ հա-ղորդակցվելու։ Նրա սիրտը փ էր աստվածային իմաստությամբ, բնութ-յան ուսումնասիրության, Աստծո մասին խորհելու և Նրա հետ հաղոր-դակցվելու միջոցով Իր հոգևոր ուժերը ամրանում էին։ ԱԴ 137.2

Աշխարհի Փրկիչը բարձրանում էր սարերը, իջմնում դաշտավայրերը՝ զմայլվելով բնության գեղեցկությամբ և ձայնակցելով թռչունների ուրախ գովերգին։ ԱԴ 137.3

Քրիստոսի կյանքը, Նրա մանկությունն ու պատանեկությունը դասեր են պարունակում ներկայիս երիտասարդների համար։ Քրիստոսը օրինակ է մեզ համար։ Երիտասարդության տարիներին մենք էլ պետք է խորհենք Աստծո մասին բնության մեջ, իր ձեռքի գործերի միջոցով ուսումնասիրենք Նրա բնավորությունը։ Արարչագործության մեջ տեսնելով Աստծո հատկությունները և ծանոթանալով Նրա հետ՝ զորացնում ենք մեր միտքը։ Բնության գեղեցկությունն ու վեհությունը սեր է ներշնչում Արարչի հանդեպ..,, և մեր հոգիները ուժ են առնում Անսահմանի հետ Իր սքանչելի գործերի միջոցով շփվելիս։ ԱԴ 137.4