ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

127/366

Մկրտությամբ, 6 Մայիս

Եվ մկրտվելուց Հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիg. և աՀա երկինքը բացվեց նրա Համար, և ՛նա տեսավ Աստձո Հոգին, որ վայր Էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա։ Եվ աՀա երկնքից ձայն եկավ, որ սաում Էր. Ռա Է իմ սիրելի որդին, որին ես Հավանեցի։ Մատթեոս 3: 16, 17 ԱԴ 135.1

Քրիստոսը մեզ օրինակ է կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող բոլոր հարցերում։ Նա մկրտվեց Հորդանանում ճիշտ այնպես, ինչպես պետք է մկրտվեն Իր մոտ եկողները։ Երկնային հրեշտակ-ները մեծ հետաքրքրությամբ հետևում էին Փրկչի մկրտության արարողու-թյանը, և, եթե ներկա գտնվող մարդկանց աչքերը բացվեին, նրանք կտես-նեին, թե ինչպես երկնային զորքը շրջապատեց Աստծո Որդուն, երբ Նա ծնկեց Հորդանանի ափին։ Տերը խոստացել էր Հովհաննեսին նշան տալ, որով վերջինս կարողանար ճանաչել Սեսիային, և այժմ, երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, խոստացված նշանը տրվեց. Հովհաննես Մկրտիչը տեսավ, թե ինչպես երկինքը բացվեց, և Աստծո Հոգին ողորկ ոսկուց ձուլված աղավնու տեսքով սավառնում էր Քրիստոսի գլխավերևում, իսկ երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»... Հիսուսը՝ աշ-խարհի Փրկիչը, ճանապարհ բացեց, որպեսզի ամենամեղավորները, ամե—նակարիքավորները, ամենակեղեքվածներն ու արհամարհվածները իրա-վունք ունենան մոտենալու Հորը, որ ապաստան գտնեն այն բնակարաննե-րում, որ Ինքը գնաց պատրաստելու Իրեն սիրողների համար։ ԱԴ 135.2

Նրանք, ովքեր հայտւթյուն են առել Քրիստոսի հետ, որ քայլեն կյանքի նորոգությամբ, Աստծո ընտրյալներն են։ Նրանք սուրբ են Տիրոջով, Որը նրանց սիրելիներ է անվանում։ Որպես այդպիսիներ՝ նրանք հոգու խոնարհությամբ առանձնանալու ուխտի մեջ են։ Նրանք պետք է արդարության հանդերձներ հագնեն։ Պիտի զատվեն աշխարհից, նրա ոգուց, գործերից և ցույց տան, որ սովորում են Աստծուց... Եթե գիտակցեն, որ մեռել են Քրիստոսի հետ, եթե պահեն մկրտությամբ տրված իրենց խոստումը, ապա աշխարհը չի կարողանա ստիպել նրանց ուրանալ Քրիստոսին։ Եթե նրանք այս աշխարհում ապրում են Քրիստոսի կյանքով, ուրեմն հաղորդակից են աստվածային բնության։ ԱԴ 135.3