ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

123/366

Նա հնազանդ եր Իր ծնողներին, 2 Մայիս

Եվ նա նրանg Հետ իջավ և գնաg Նազարեթ և նրանց Հնազանդ Էր։ Ղուկաս 2: 51: ԱԴ 131.1

Հիսուսն Իրեն Հավիտենական Աստծո Որդի էր համարում... Նրա առաջին այցելությունր տաճար նոր մղումներ արթնացրեց Նրա հո-գում։ Բոլոր երկրավոր պարտավորությունները միառժամանակ մոռացվե-ցին, սակայն Իր աստվածային առաքելությունն ու Աստծո հետ ունեցած կապը հասկանալու հետ մեկտեղ, Նա չհակառակվեց Իր երկրավոր հոր և մոր ծնողական հեղինակությանը։ Նրանց խնդրանքով Հիսուսը, որպես հավատարիմ ու հնազանդ զավակ, վերադարձավ տուն, և օգնում էր նրանց՝ իրենց տքնաջան աշխատանքում։ Նա սրտում թաքցրեց Իր ապագա առա-քելության գաղտնիքը՝ հնազանդորեն սպասելով, մինչ սկսվի Իր երկրային ծառայության ժամանակաշրջանը, նախքան կհռչակվեր աշխարհին, որ Ինքը Մեսիան է։ Այն բանից հետո, երբ Հիսուսը գիտակցեց, որ Ինքը Աստծո Որդին է, Նա տասնութ տարի ևս ենթարկվեց Իր ծնողներին՝ ապրելով գա—լիլեացու պարզ ու հասարակ կյանքով, աշխատելով որպես հյուսն։ Երեսուն տարի Նա հնազանդ էր ծնողներին... ԱԴ 131.2

Շատ երեխաներ, անգամ քրիստոնեական ընտանիքներում, դեռ տասներկու տարին չբոլորած, սկսում են կարծել, որ արդեն իրավունք ունեն հետևելու իրենց սեփական ցանկություններին։ Ծնողներն էլ պատրաստ են լինում ենթարկվելու երեխաներին, փոխանակ երեխաները ենթարկվեն իրենց։ Այս պատճառով շատ երիտասարդներ եսասեր և ծույլ են դառնում։ Նրանք ինքնահավան, հպարտ ու համառ են։ ԱԴ 131.3

Երբ տեսնում ենք Հիսուսի համբերատար անձնուրացությունը, հռչակից ու համբավից խուսափելը, նվիրվածությունը ամենօրյա հասարակ աշխատանքին, ի՜նչ սքանչելի լույսով է ողողվում Նրա կյանքը։ Որքա՜ն հստակ է դառնում այն ուղին, որով պիտի ընթանան մանուկներն ու երիտասարդները... Հիսուսը Իր համեստ տանը Իր ծնողներին հնազանդվելիս՝ նույնքան Աստծո Որդին էր, որքան այն ժամանակ, երբ Աստված ձայնեց Իր հավերժական գահից. «Դա է իմ սիրելի որդին»։ ԱԴ 131.4

Քրիստոսի կյանքը հավիտենական օրհնություն է երաշխավորում նրանց, ովքեր ապրում են ծնողներին հնազանդ և ֆիզիկական ու մտավոր աշխատանքով լեցուն կյանքով։ ԱԴ 131.5