ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Եկեք համարձակությամբ մոտենանք շնորհի աթոռին, 24 Ապրիւ
Ուրեմն Համարձակությամբ մnտենանք շնnրՀի աթոռին, որ ողորմnւ— թյուն ընդունենք և շնորՀ գւոնենք պատշաճ ժամանակին օգնելու։ Եբրայեցիս 4: 16: ԱԴ 122.1
Հիսասը գիտե Իր զավակների կարիքները և սիրում է լսել նրանց աղոթքները։ Թող զավակները մոռանան աշխարհը և այն ամենը, ինչ մտքերը շեղում է Աստծուց, թող գիտակցեն, որ մենակ են Աստծո հետ, որ Նրա հայացքը թափանցում է իրենց սրտի խորքը և կարդում նրա ցան-կությունը, և որ իրենք կարող են խոսել Աստծո հետ։ Խոնարհ հավատով դուք կարող եք վկայակոչել Նրա խոստումները՝ գիտակցելով, որ թեև բո-լորովին անարժան եք Աստծո բարեհաճությանը, սակայն Քրիստոսի արժանիքների և արդարության շնորհիվ իրավունք ունեք համարձակու-թյամբ մոտենալշնորհի գահին և օգնություն ստանալ այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենաք։ Ոչինչ չի կարող այնպես զորացնել մարդուն կյան-քի մեծ պայքարում՝ սատանայի փորձություններին ղիմադրելու համար, որքան խոնարհությամբ Աստծւքւն որոնելը, երբ անօգնական գալիս եք Նրա մոտ՝ ակնկալելով, որ Ինքը կլինի ձեր օգնականն ու պաշտպանը։ ԱԴ 122.2
Մանկան հավատով պետք է մոտենանք մեր Երկնային Հորը և պատ-մենք Նրան մեր կարիքների մասին։ Նա միշտ պատրաստ է ներել և օգնել։ Աստվածային իմաստության պաշարն անսպառ է, և Տերը խրախուսում է մեզ՝ ազատ օգտվելու նրանից։ Հոգևոր օրհնությունների տենչը, որ պիտի ունենանք, նկարագրված է հետևյալ խոսքերով. «Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուների, այնպես էլիմ անձը փափագում է քեզ, ով Աստված»։ Մենք շատ ավելի ծարավ ենք այն առատ պարգևներին, որ կարող է շնորհել երկինքը։ ԱԴ 122.3
Պիտի սոված և ծարավ լինենք արդարության։ O’ եթե բուռն ցանկու-թյուն ունենայինք անձնական վարձով Աստծուն ճանաչելու, Բարձրյալի ընդունարանը մտնելու,մեկնելով հավատի ձեռքը՝ մեր անօգնական հոգի-ները վստահելով Նրան, Ով ուժ ունի փրկելու։ Նրա ողորմությունը լավ է, քան թե կյանքը։ ԱԴ 122.4
Նա փափագում է շնորհել մարդկանց որդիներին հավիտենական ժառանգության հարստությունները։ Նրա թագավորությունը հավերժական թագավորություն է։ ԱԴ 122.5