ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

8/366

Մենք Նրա որդիներն ու դասարերն ենք, 8 Հունվար

Եվ ես կընդունեմ՛ ձեզ, և ես ձեզ Հայր կլինեմ՛ և դ ուք թնձ որդիներ և աղշիկնէր կլինէք»,— ասում՛է Ամէսակարող Տերը՛՛ Բ կորնթացիս 6. 18: ԱԴ 12.1

Տիեզերքի Արարիչը դիմում Է որպես գորովագութ Հայր... Քո երկնային Հայրը աոաջարկում Է քեզ դառնալ թագավորական ընտանիքի անդամ, որպեսզի Իր ամենամեծ ու պատվական խոստում-ների միջոցով հաղորդակից լինես աստվածային բնությանը... Որքան ավելի ես ձեռք բերում սուրբ, անմեղ հրեշտակների ե Քրիստոսի՝ քո Փրկչի բնավորությունը, այնքան ավելի վառ ես արտացոլում Աստծո պատկերը, այնքան ավելի քիչ ես նմանվում աշխարհին։ ԱԴ 12.2

«Եվ ես կընդունեմ ձեզ, և ես ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ և աղջիկներ կլինեք...»։ Ինչպիսի՜ խոստում Է այստեղ տրված հնազանդ-ներին... Նա խոստանում Է ձեր Հայրը լինել։ Ո՜հ, ինպիսի՜ հիանալի ազգակցություն Է դա. ավելի վեհ ու սուրբ երկրային ցանկացած կապից։ Եթե զոհաբերություն անեք, եթե ստիպված լինեք թողնել ձեր հորը, մորը, քույրերին, եղբայրներին, կնոջը և զավակներին հանուն Քրիստոսի, ապա միայնակ չեք մնա։ Աստված ձեզ Իր ընտանիքի մեջ կընդունի, դուք կդառնաք արքայական տան անդամներ, երկինքները կառավարող Թագավորի որդիներ և դուստրեր։ ԱԴ 12.3

Եթե Աստծուն ձեր Հայրն եք անվանում, հետևաբար խոստովանում եք, որ Նրա զավակներն եք ու պիտի առաջնորդվեք Նրա իմաստությամբ, հնազանդ լինեք ամեն բանում։ Գիտակցելով, որ Նրա սերն անփոփոխ Է, դուք կընդունեք կյանքի այն ծրագիրը, որ Նա Է կազմել ձեզ համար։ ԱԴ 12.4

Աստծո պատիվը, Նրա բնավորությունը, Նրա ընտանիքը, Նրա գործը կլինի ձեր՝ որպես Նրա զավակների, խորագույն շահագրգռության առարկան։ Դուք ուրախությամբ կճանաչեք ու կպատվեք ձեր կապը Հոր և Նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ։ ԱԴ 12.5

Աստված մեր Հայրն Է, մեր քնքուշ ծնողը, որ հոգ Է տանում Իր հո-գևոր զավակների մասին։ Նա խոստանում Է լինել բոլոր Իրեն հնազան— դողների պաշտպանը, խորհրդատուն, առաջնորդը և ընկերը։ ԱԴ 12.6