ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Դաժան փորձության ենթարկվելով՝ Հոբը մնաց կաաարյալ ն ուղիղ, 29 Մարտ
Աեկ մարդ կար Հուս երկրnւմ՝ անունը Հոբ, և այն մարգը կատարյալև ուղիղ և աստվածավախ Էր, և Հեռանում Էր չարությունy։ Հոբ 1. 1: ԱԴ 95.1
Անշահախնդրությունը, որը Աստծո արքայության սկզբունքն է, սատանան ատում է։ Նա մերժում է դրա գոյությունն անգամ։ Մեծ պայքարի սկզբից նա ջանում էր ապացուցել, որ Աստված գործում է՝ եսա-սիրական սկզբունքներից ելնելով, և նույն հարցում մեղադրում է նաև Աստ-ծուն ծառայողներին։ Սատանայի հայտարարությունը հերքելը Քրիստոսի և բոլոր Նրա անունը կրողների խնդիրն է։ ԱԴ 95.2
Աշխարհի պատմության վաղ ժամանակաշրջանում է ապրել այն մար-դը, ում դեմ ուղղված էր սատանայի հենց այս պայքարը։ Հոբի՝ Հուսում ապրող նահապետի մասին, սրտեր Քննողը վկայում է. «Նրա նմանը չկա երկրի վրա՝ կատարյալ և ուղիղ մարդ, աստվածավախ և չարությունից հեռացող»։ ԱԴ 95.3
Այս մարդու դեմ սատանան ծաղրական մեղադրանք ներկայացրեց. «Մի՛թե Հոբը ձրի է աստվածավախ։ Չէ՛ որ Դու նրան, նրա տունը և նրա բոլոր ստացվածքը ցանկով շրջապատել ես”... ԱԴ 95.4
Տերն ասաց սատանային. «Ահա նրա բոլոր ստացվածքը քո ձեռքին լի-նի, միայն նրա վրա չերկարացնես ձեռքդ»։ ԱԴ 95.5
Թույլտվություն ստանալով՝ սատանան ոչնչացրեց այն ամենը, ինչ Հո-բը ուներ՝ հոտերը, ծառաներին, որդիներին ու դուստրերին, և «զարկեց Հո— բին չարաչար պալարներով նրա ոտքի թաթից մինչև նրա գագաթը»։ ԱԴ 95.6
Հոբի դառնության բաժակը էլ ավելի դառնացավ։ Նրա ընկերները, որոնք համարում էին, որ դժբախտությունը միմիայն մեղքի հատուցում է, ճնշում էին նրա վիրավոր ու ընկճված հոգին՝ մեղադրելով նրան զանցանք-ների մեջ... ԱԴ 95.7
«Ինձ փորձելիս՝ ես ոսկու նման դուրս կգամ”, - ասաց Հոբը։ Այդպես էլ եղավ։ Համբերությամբ տոկալով՝ նա ապացուցեց իր բնավորության մաք-րությունը, հետևաբար և Նրա բնավորության, ում ներկայացուցիչն էր ինքը... Տերը Հոբի կորուստը կրկնակի չափով փոխհատուցեց։ Այսպիսով, «Եհովան օրհնեց Հոբի վերջը նրա սկզբիցն ավելի»։ ԱԴ 95.8