ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

81/366

Կայունություն, 21 Մարտ

ՍՀա այհ Ժ—ււս1ա1յակ կբարձրափւես հրեայ սԽարաւո Լ Հաստւսա կչի—՚հէու և չես ւէւսխէհյա։ Հոբ 11.15: ԱԴ 87.1

Երիտասարդները ճիշտ են, երբ կարծում են, թե պիտի առավելա-գույնս զարգացնեն իրենց մտավոր ունակությունները։ Մենք չենք կամենում սահմանափակել այն կրթությունը, որը Աստված չի սահմա—նափակել։ Սակայն մեր նվաճումները ոչինչ չարժեն, եթե չեն գործածվում ի փառս Աստծո և հօգուտ մարդկության։ ԱԴ 87.2

Մենք կարիք ունենք այնպիսի գիտելիքների, որոնք զորացնում են միտքն ու հոգին, որոնք մեզ ավելի լավն են դարձնում։ Սրտի մաքրագոր-ծումը շատ ավելի կարևոր է, քան պարզապես գրքերի սերտողությունը։ Լավ է, անգամ անհրաժեշտ է ճանաչել այն աշխարհը, ուր ապրում ենք, սակայն եթե աչքաթող անենք հավիտենականությունը, անդառնալի կորուստ կկրենք։ Եթե երիտասարդները գիտակցեին իրենց տկարությու-նը, ապա զորություն կգտնեին Աստծո մեջ։ ԱԴ 87.3

Պետք է յուրացվի քրիստոնեության մասին գիտությունը, որն այնքան խոր, ընդգրկուն և բարձր է ցանկացած մարդկային գիտությունից, որքան երկինքը բարձր է երկրից։ Միտքը պիտի վարժվի և կրթվի, քանզի Աստ-ծուն ծառայելը համահունչ չէ մեր բնածին հակումներին։ ժառանգական և ձեռքբերովի չար մղումները պետք է հաղթվեն։ Հաճախ կարիք է լինում հրաժարվելու ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքներից՝ Քրիս-տոսի դպրոցի աշակերտը դառնալու համար։ Մենք պետք է սովորենք հաստատվել Աստծո մեջ։ Պիտի այնպիսի խորհրդածությունների վրա կենտրոնանալու սովորություն ձեռք բերենք, որոնք ուժ են տալիս դի— մադրելու փորձությանը։ Պետք է սովորենք վեր նայել։ Աստծո Խոսքի սկզբունքները, որոնք բարձր են ինչպես երկինքը և ընդգրկում են հավի-տենականությունը, պիտի ընկալենք և գործածենք մեր առօրյա կյանքում։ Յուրաքանձ1ուր արարք, յուրաքանչյուր խոսք և միտք պետք է համաշունչ փնի այդ սկզբունքներին։ Ամեն ինչ պիտի ներդաշնակ և համաձայնեցված փնի Քրիստոսի հետ։ ԱԴ 87.4