ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

79/366

Մաքրություն, 19 Մարտ

Նա կազատի անմեզ չեղողին Էլ, և Նա կազատվի քn ձեռքերի մաքրությունով։ Հոբ 22 30: ԱԴ 85.1

Նա, ով իրավացիորեն անվանվում է քրիստոնյա, որը նշանակում է լինել քրիստոսանման, որը բարեպաշտ է և սուրբ, սիրում ու պաշ-տում է Աստծուն և Նրա ուղարկած Հիսուս Քրիստոսին, նրա հոգին, խոսքե-րը և գործերը երկնային կնիք են կրում։ Մարդիկ տեսնում են, որ Նա Հիսուսի հետ է եղել և սովորել է Նրանից։ Նրա աղոթքները պարզ են ու բոցաշունչ և հասնում են Աստծուն հավատքի թևերի վրա։ Սովորելով Քրիստոսի դպրո-ցում՝ նա համեստ կարծիք է ունենում իր մասին, ու թեկուզ աղքատ լինի աշ-խարհային բարիքների իմաստով, հարուստ կլինի Աստծո Հոգու շնորհնե-րով և կարող է իր ոգով և ազդեցությամբ երջանկացնել ու հարստացնել արիշներին, քանզի իր մեջ բնակվող Քրիստոսը հավիտենական կյանքի համար բխող ջրի աղբյուր է։ Նա իր շուրջը հույս, արիություն և զորություն ներշնչող մթնոլորտ է ստեղծում՝ ամոթահար թողնելով աշխարհային, եսա-սեր, ձևական քրիստոնյաներին, որոնք կենդանի մարդու անուն ունեն, սա-կայն իրականում մեռած են։ Աստվածատուր թանկագին հավատը ուժ և ազնվություն է հաղորդում բնավորությանը։ Խորհելով Աստծո բարության, ողորմության և սիրո շուրջ՝ ավելի ու ավելի հստակ պատկերացում ենք կազ-մում ճշմարտության մասին, առավել մեծ ու սուրբ փափազու| ենք ձգտում սրտի մաքրության և մտքի պարզության։ Մարդը, որը ապրում է սուրբ մտքե-րի մաքուր մթնոլորտում, Աստծո հետ Նրա խոսքի ուսումնասիրության մի-ջոցով հաղորդակցվելով, վերափոխվում է։ ճշմարտությունն այնքա՜ն համապարփակ է, այնքա՜ն հեռահաս, խոր և լայն, որ «ես»—ը տեսադաշ-տից դուրս է մնում։ Սիրտը փափկում է, դառնում խոնարհ, բարի և սիրող։ ԱԴ 85.2

.. .Մաքուր միտք ունենալով՝ տիրանում ենք զորեղ մտքի։ ԱԴ 85.3

Սրտի մաքրությունն ու հոգու գեղեցկությունը ավելի թանկ են, քան ոսկին՝ թե՛ այս և թե՜ հավիտենական կյանքի համար։ Միայն սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն։ ԱԴ 85.4