ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

69/366

Պետք է դասեր առնենք բնությունից, 9 Մարտ

Եվ Հագուստի Համար ինչ եք Հոգս անում. մտիկ արեք դաշտի շուշաններին, թե ինչպես էն աճում. ոչ ջանք էն անում և ոչ մանում։ Մ՚ատթեոս 6:28: ԱԴ 75.1

Բնական գիտությունները Աստծո գանձարանն են, որից կարող է օգտվել Քրիստոսի դպրոցի յուրաքանչյուր աշակերտ։ Աստծո ճանապարհները բնության փիլիսոփայության մեջ և մարդկանց հետ Նրա վարվեցողության գաղտնիքները ուսումնասիրության անսպառ աղբյուր են բոլորի համար։ ԱԴ 75.2

Դաշտի ծաղիկներն իրենց անվերջ բազմազանությամբ միշտ հիաց -մունք են պատճառել մարդկանց։ Աստված Ինքն է սնում ամեն արմատ, որպեսզի կարողանա արտահայտել Իր սերր բոլոր նրանց հանդեպ, ում սրտե— րր փափկում ու գերվում են Իր ձեռքի գործերով։ Արհեստական աշխարհր մեզ ոչինչ չի ասում։ Արարչագործության հրաշալիքներն են, որ վկայում են Աստծո սիրո մասին։ ԱԴ 75.3

Քրիստոսր ջանում էր շեղել Իր աշակերտների ուշադրությունը արհես-տականից և ուղղել դեպի բնականը. «Եթե դաշտի խոտը, որ այսօր կա և վաղը վտւռն է գցվում, Աստված այնպես է հագցնում, չէ՛՝ որ շատ ավելի ձեզ, թերահավատներ»։ Ինչո՞ւ մեր երկնային Հայրը չի ծածկել երկրի երեսը շագանակագույն կամ մոխրագույն գորգով։ Նա ընտրել է զգայարանների համար ամենահանգստացնող, ամենահաճելի գույնը։ Որքա՜ն է ուրախանում մեր սիրտն ու թարմանում հոգնած հոգին, երբ զննում ենք երկրի վառ կանաչ հանդերձը։ Առանց այս ծածկոցի՝ օդը լցված կլիներ փոշով, իսկ երկիրը անապատի տեսք կունենար։ Ամեն խոտի ծիլ, ամեն բացվող բողբոջ ու ծաղիկ պատմում է մեզ Աստծո սիրո մասին և Նրա հանդեպ հավատի ու ապավինության դասեր տափս։ Քրիստոսը հրավիրում է մեր ուշադրու— թյունը նրանց բնական գեղեցկության վրա հավաստելով, որ երբևէ երկրի գայիսոնը ձեռքին բռնած ամենավեհ թագավորի շքեղ հանդերձներն անգամ չեն կարող համեմատվել ամենահասարակ ծաղկի զգեստի հետ։ Դուք, որ արհեստական ճոխություն՝ թանկարժեք նկարներ, կահույք և հագուստ եք տենչում, որը ձեռք է բերվում միայն հարստությամբ, ականջ արեք աստվածային Ուսուցչի ձայնին։ Նա մատնանշում է դաշտի պարզ ծաղիկը, որի նմանը հնարավոր չէ ստեղծել մարդկային հմտությամբ։ ԱԴ 75.4