ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Սովորում ենք զգուշանալ դաաարկ խաբեբայությունից ն շnղոքորթությունից, 7 Մարտ
ԶԴNւյշ կացեք մի գուցե մեկը Հափշւոակի ձեզ փիլիսուիւսյու թժյունով և դասւարկ խաբեբայուՒժյսւնով, մարդկանց ավանդnւՒժյան պես, աշխարՀի ոկզբունքների պես, և ոչ թե Քրիստnսի պես։ Կողnսացիս 2: 8: ԱԴ 73.1
Շ ողոքորթությունը մի միջոց է, որով սատանան փորձում է խաբել մարդուն, որպեսզի վերջինս, իր մասին բարձր կարծիք կազմելով, հպարտանա... Շողոքորթությունը մի կերակուր է, որով շատ երիտասարդներ են սնուցվել։ Նրանք, ովքեր գովաբանել և քծնել են, կարծել են, թե ճիշտ են վարվում, մինչդեռ մեծ սխալ են թույլ տվել։ Գովեստները, շողոքորթությունն ու անտեղի զիջողությունը շատ ավելի են նպաստել թանկագին հոգիների մոլորվելուն, քան սատանայի որևէ այլ հնարք։ Շողոքորթությունը բնորոշ է աշխարհին, այլ ոչ թե Քրիստոսին։ Շողոքորթության հետևանքով խեղճ, տկար ու անկատար մարդիկ սկսում են կարծել, թե իրենք կարող և արժանավոր են ու գոռոզանում են իրենց մարմնավոր մտքում։ Նրանց արբեցնում է այն միտքը, թե իրենց իրական կարողություններից վեր ունակություններ ունեն, և նրանց կրոնական փորձառությունը դառնում է անհավասարակշռված։ Եթե այս անձնիք Աստծո նախախնամությամբ չազատվեն նման մոլորությունից, դարձի չգան ու չսկսեն սովորել կրոնի այբուբենը Քրիստոսի դպրոցում, ապա հավիտյան կկորչեն։ Շատ երիտասարդների ներշնչում են, թե նրանք ի ծնե օժտված են որոշակի ընդունակություններով, մինչդեռ այդ ունակությունները կարող են ձեռք բերվել միայն լուրջ պարապմունքների, տքնաջան աշխատանքի, նաև Քրիստոսի հեզությունն ու խոնարհությունը ընդօրինակելու միջոցով... Աստված թույլ է տափս, որ թշնամին հարձակումներ գործի նրանց վրա, որպեսզի գիտակցեն իրենց տկարությունը։ Թույլ է տափս, որ կոպիտ սխալներ անեն, որպեսզի խոնարհվեն։ Սակայն երբ նրանք տանջվում են իրենց անզորության զգացումից, նրանց չպետք է խստությամբ դատապարտել... Սա այն պահն է, երբ իրենք հավատարիմ ընկերոջ կարիք ունեն, որը համբերատար կլինի մոլորյալի հանդեպ... Նրանց ոտքի կանգնեցնելու համար չպետք է դիմել շողոքորթության օգնությանը... Ընդհակառակը, պետք է մատնանշել առաջընթացի սանդուղքի ամենացածր աստիճանը և օգնել, որ իրենց սայթաքող ոտքերը դնեն դրա վրա... Իմաստուն խորհրդատուների աջակցությամբ նրանց պարտությունը կվերածվի հաղթանակի։ ԱԴ 73.2