ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Մենք պետք է սուրբ պահենք շաբաթը, 22 Փետովար
Հիշիր Հանգստուժյան օրը նրան սուրբ պաՀելու Համար։ Ելիg 20: 8: ԱԴ 58.1
Աստված ասաց. «Յոթերորդ օրը՝ քո Եհովա Աստծո հանգստության օրն է»։ Նա օրհնեց ու սրբեց այս օրը որպես հանգստի օր։ Սա Տասնաբանյայի միակ պատվիրանն է, որ ասում է այն մասին, թե Ով է Աստված։ Այն առանձնացնում է Աստծուն մյուս բոլոր աստվածներից։ Այն ասում է, որ երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները, ինչպես և մարդուն ստեղծող Աստւ|ած է այն Աստվածր, որի մասին միշտ պետք է պատմեք ձեր երեխաներին։ Ցույց տվեք նրանց ծաղիկներն ու ասացեք, որ Նա է ստեղծել դրանք և յոթերորդ օրը հանգստացել է Իր բոլոր գործերից... Յոթերորդ օրը աստվածակերտ հուշարձան է։ ԱԴ 58.2
Մատնանշելով Աստծուն որպես երկնքի ու երկրի Արարիչ՝ զատում ենք Նրան կեղծ աստվածներից։ Յոթերորդ օրը պահողները ցույց են տալիս, որ իրենք Եհովային են երկրպագում։ Քանի դեռ երկրի վրա կան Աստծուն ծառայողներ, շաբաթը Նրան հավատարիմ լինեıոı նշան է հանդիսանում։ ԱԴ 58.3
Աստված մարդուն կեց աշխատանքային օր է տվել, որոնց ընթացքում նա պետք է անի իր բոլոր գործերը։ Շաբաթ օրը կարելի է անել անհրաժեշտ, ինչպես նաև բարի գործեր, հիվանդների ու տառապյալների մասին միշտ է պետք հոգ տանել, սակայն ոչ անհրաժեշտ աշխատանքից պետք է խուսափել։ Պատվիրանն ընդգրկում է բոլոր մեր դարպասներից ներս գտնվողներին։ Տան անդամները սուրբ ժամերի ընթացքում պիտի մի կողմ դնեն իրենց աշխարհային գործերը։ Աստծո սուրբ օրը բոլորը պիտի փառաբանեն Նրան միաբան, սիրահոժար ծառայությամբ։ ԱԴ 58.4
Քանի դեռ կլինեն երկինքն ու երկիրը, շաբաթը կմնա որպես Արարչի զորության նշան։ Երբ Եդեմը կրկին ծաղկի երկրի ւ|րա, արեգակի տակ գտնվող յուրաքանչյուր անձ պիտի պատվի Աստծո սուրբ հանգստյան օրը։ «Շաբաթից շաբաթ” նոր, փառավորված երկրի բնակիչները պիտի գան «իմ առաջ երկրպագելու,— ասում է Տերը»։ ԱԴ 58.5