ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Եվ Նրա վարձն Իր հետ է, 9 Դեկտեմբեր
ԱՀա գալիս եմ՝ շուտով, և ինձ Հետ է իմ վարձը, որպեսզի Հատուցեմ լուրաքանչյուրքէն ըստ իր գ ործերի։ Հայտնություն 22. 12: ԱԴ 359.1
Մեր աշխատանքն այստեղ շուտով ավարտվելու է, և յուրաքանչ-յուր մարդ ստանալու է իր վարձը ըստ իր գործերի։ Ինձ ցույց տրվեց սուրբերի վարձը՝ հավերժական ժառանգությունը, ե ես տեսա, որ նրանք, ովքեր ամենից ավելի են տառապել հանուն ճշմարտության, չեն կարծելու, թե ծանր օրեր են ապրել, այլ համարելու են, որ երկինքը բավա-կանին հեշտ է ձեռք բերվում։ ԱԴ 359.2
Յուրաքանչյուր օր կրում է չկատարված պարտականությունների, անհոգության, եսամոլության, խաբեության, խարդախության, խորամանկության իր բեռը։ Չար գործերի ինչպիսի՜ քանակ է կուտակվում վերջնական դատաստանի համար։ Երբ Քրիստոսը գա, ինչե՜ր պիտի բացահայտվեն։ ԱԴ 359.3
Սրտեր քննողը, ում հայտնի են բոլոր գաղտնիքները, տեսնում է յուրաքանչյուր բարի կամ չար արարք ե դրա ազդեցությունն ուրիշների վրա։ Եվ հատուցումը կլինի գործողությունների հիմքում ընկած շարժառիթների համեմատ։ ԱԴ 359.4
Քրիստոսի գալուստը մոտ է և շատ է շտապում։ Աշխատելու համար կարճ ժամանակ է մնացել, իսկ մարդիկ գնում են դեպի կորուստ։ Մենք կարիք ունենք համակվելու Աստծո դարձի բերող զորությամբ, որպեսզի կարողանանք հասկանալ կորչող աշխարհի կարիքները։ Ձեզ ուղղված պատգամիս էությունը հետևյալն է. պատրաստվե ք, պատրաստվե ք դիմավորելու Տիրոջը։ Կարգի՜ բերեք ձեր լապտերները, և թող ճշմարտության լույսը ցոլա ճանապարհներին ե ցանկապատների առաջ։ Ողջ աշխարհը պետք է նախազգուշացվի ամեն ինչի մոտալուտ վախճանի մասին։ ԱԴ 359.5
Աստծո Սուրբ Հոգու մշտական ներկայության կարիքն ունենք մենք, որպեսզի մեր սրտերը փափկեն, և մենք կոպտորեն չկատարենք աշխատանքը։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին լիովին տիրի մեր սրտերին։ Եկեք գործենք ինչպես Աստծո զավակներ, որոնք հարցնում են Նրա խորհուրդը՝ պատրաստ իրագործելու Նրա ծրագրերը, որտեղ էլ դրանք ներկայանան։ Այդպիսի ժողովուրդը կփառավորի Աստծուն, և մեր եռանդը տեսնողները կասեն՝ ամեն և ամեն։ ԱԴ 359.6