ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

341/366

Ապրեք արդարությամբ Ա աստվածապաշտությամբ, 6 Դեկտեմբեր

Զգաստությամբ և արդարությամբ և աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարՀում՝ սպասելովդ ախ երանելի Հույսին մեծ Աստծո և. ներ Փրիչ Հիսուս Քրիստոսի փառքի Հայսւնությանը։ Sիտոս 2. 12, 13: ԱԴ 356.1

Երանի՜ թե խորապես գիտակցեինք սուրբ կյանք վարելու կարևո—րությունը, որպեսզի աշխարհն իմանար, որ մենք եղել ենք Հիսու—սի հետ և սովորել Նրանից։ Քրիստոնյայի արժեքը որոշվում է ոչ թե փայ-լուն ձիրքերով, բարձր ծագումով, հրաշալի ուժերով, այլ մաքուր սրտով, որր, սրբված լինելով, աստվածային պատկեր է արտացոլում։ Նրա ներ-կայությունն է, որ գեղեցկացնում է հոգին, Նրա, Ով իր կյանքր տվեց մեզ համար։ Միայն աղոթքի մարդիկ կարող են զորավոր լինել։ ԱԴ 356.2

Թույլ մի տուր, որ դատարկ բաները կլանեն ժամանակդ և ուշադրութ-յունդ։ Թող միտքդ միշտ զբաղված լինի Աստծո Խոսքի գեղեցիկ նյութերով։ Այս նյութերի ուսումնասիրությունը ուժ կտա քեզ, որի օգնությամբ կդիմագրավես վերջին օրերի նեղություններին ու դժվարություններին և կհասնես այնտեղ, ուր սպիտակ հանդերձով կքայլես Քրիստոսի հետ, որովհետև արժանի կլինես։ Աստծո Խոսքը, եթե այն ուսումնասիրենք և հնազանդվենք նրան, դառնում է մեր հոգևոր առաջնորդը և ուսուցիչը, նրանով.մեր մեջ եղած չարիքի վատթարագույն տեսակները կարող են ենթարկվել Նրա օրենքի դաստիարակիչ ուժին։ Եթե այս Խոսքի ուսմունքները վերահսկող ազդեցություն ունենային մեր կյանքում, եթե միտքն ու սիրտը հնազանդվեին Նրա զսպող ուժին, ապա չէին լինի այն մեղքերը, որ այժմ առկա են եկեղեցիներում և ընտանիքներում։ Դարձի եկած ընտանիքների վրա սրբագույն օրհնություններ կիջնեին, և այս ընտանիքները այնպիսի ազդեցություն կունենային, որ Աստծո ժողովուրդը դառնար ճշմարտությանը հարող մի ուժ։ ԱԴ 356.3

Այսօր է արթուն լինելու և աղոթելու, ինքնաբավարարումից, հպարտությունից և եսամոլությունից ազատվելու ժամանակը։ Այն թանկագին պահերը, որ շատերը վատնում են, պետք է անցկացվեն խորհումների և աղոթքի մեջ։ ԱԴ 356.4

Քրիստոսն Իր թագադրման օրը Իրենը չի համարի նրան, ով որևէ նմանատիպ արատ կամ բիծ կունենա։ Իսկ հավատարիմներին Նա անմար փառքի պսակներ կտա։ ԱԴ 356.5