ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Դարձէ՝ք Ասածո որդիներ ն ժառանգներ՝ Քրիստոսով, 3 Դեկտեմբեր
Ուրեմն այլևս ծաոա չես, այլ որդի, եթե որգի ես, ապա և Աստծո ժառանգ Քրհստոսով։ Գաղատաgիս 4. 7: ԱԴ 353.1
Գաղատացիները կռապաշտ Էին, սակայն, լսելով առաքյալների քարոզը, ուրախությամբ ընդունեցին այն լուրը, որ խոստանում Էր ազատություն մեղքի ստրկությունից։ Պողոսն ու նրա գործընկերները հռչակում Էին Քրիստոսի՝ քավություն բերողի նկատմամբ հավատով ար-դարացման ուսմունքը։ Նրանք ներկայացնում Էին Քրիստոսին որպես Մեկին, Ով տեսնելով անկյալ ցեղի անօգնական վիճակր, եկավ փրկելու մարդկանց՝ Աստծո օրենքին հնազանդ կյանք ապրելով ե կրելով անհնա-զանդության պատիժը։ Շատերն, ովքեր մինչ այդ չէին ճանաչել ճշմարիտ Աստծուն, խաչի լույսի ներքո սկսեցին րմբռնել Հոր սիրո վեհությունը։ Այս-պես գաղատացիները սովորեցին հիմնական ճշմարտությունները Հայր Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, «որ իր անձը տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ փրկի այս չար աշխարհից ըստ Աստծո և մեր Հոր կամքի»։ «Հավատի լսելուց” նրանք րնդունեցին Աստծո Հոգին և դար-ձան «Աստծո որդիներ՝ առ Քրիստոս հավատի միջոցով»։ ԱԴ 353.2
Պողոսի կյանքը գաղատացիների մոտ այնպիսին էր, որ նա հետագայում կարող էր ասել. «Ինձ նման եղեք ...աղաչում եմ ձեզ»։ Նրա շnւրթերին դիպչել էր զոհասեղանի կրակի կայծը, և նա ի վիճակի էր դարձել վեր բարձրանալ մարմնական տկարություններից և ներկայացնել Հիսուսին՝ որպես մեղավորի միակ հույսի։ Նրա ունկնդիրները հասկանում էին, որ նա եղել էր Հիսուսի հետ։ Օժտված երկնային զորությամբ՝ նա կարող էր համեմատել հոգեորը հոգևորի հետ և քանդել սատանայի բերդերը։ Մարդկանց սրտերը փշրվում էին, երբ նա ներկայացնում էր Աստծո սերը, ինչպես այն բացահայտված էր Նրա միածին Որդու զոհաբերությամբ, և շատերը հարցնում էին. «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի փրկվեմ»։ Խաչը մոտեցնում է մեզ Աստծուն՝ հաշտեցնելով Նրա հետ։ Հայրական գորովագութ սիրո կարեկցանքով Եհովան նայում է մարդկային ցեղը հավիտենական մահից փրկե|ու համար կրած Իր Որդու տառապանքներին և մեզ ընդունում Իր Սիրելիի միջոցով։ ԱԴ 353.3