ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Հասեք Քրիստոսի կատարյալ հասակին, 23 Նոյեմբեր
Մինչև որ բոլորս Հասնենք Հավատի և Աստծո Ոուհ ճանաչելու միությունը և կատարյալ մարգ լինենք Քրիստոսի կատարյալ Հասակի չափով։ Եփեսացիս 4. 13: ԱԴ 342.1
Քրիստոնեական կյանքում առաջընթաց ապրելով ավելի ու ավելի կհասնես Քրիստոսի կատարյալ հասակին։ Քո փորձառությամբ կճաշակես Աստծո սիրո երկարությnւնը. լայնությունը. Խորությnւնն ու բաոձրոաաւնո. սեր, որ «ամեն գիտությունից գերագանց է»։ Կզգաս քո անարժանությունը։ Չես հավակնի բնավորության կատարելության, այլ միայն կմեծարես Փրկչիդ կատարելությունը։ Որքան ավելի լիարժեք և հա-րուստ լինի Քրիստոսին ճանաչելու փորձառությունը, այնքան համեստ կարծիք կունենաս քո մասին։ ԱԴ 342.2
ճշմարիտ սրբագործումն այն է, երբ Աստծուն սիրում ենք ամենից ավեփ, իսկ մեր ընկերոջը սիրում ենք ինչպես մեր անձը։ ԱԴ 342.3
Աստվածաշնչական դարձը հանգեցնում է մշտական ակտիվության, որը զուրկ է ամեն եսամոլությունից, ինքնամեծարումից և սրբության պարծենկոտ հավակնությունից։ Եթե իսկապես դարձի եկած եք, մեծ ազդեցություն կգործեք ի օգուտ ճշմարտության։ Եթե գիտակցեք, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա, ապա ուր էլ գնաք, օրհնություն կլինեք։ Անկախ այն բանից, թե քանի քանքար ունեք՝ մեկ, երկու թե հինգ, բոլորը պետք է նվիրաբերեք Նրա գործին, Ով դրանք վստահել է ձեզ։ ԱԴ 342.4
Աստված չի ծրագրել, որ ձեր լույսը ձեզ լուսավորի, որ ձեր բարի խոսքերը կամ գործերը փառք բերեն ձեզ։ Պետք է փառավորվի ե մեծարվի ամենայն բարիքի Հեղինակը։ Հիսուսի բնավորությունը օրինակ է մարդ-կանց համար։ Որքա՜ն անզոր էր աշխարհը Նրան իր չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում։ Այն ոչ մի ազդեցություն չթողեց նրա վրա։ ԱԴ 342.5
Դու չես կարոդ անշարժ կանգնել, կա՜մ պետք է առաջ գնաս, կա մ նահանջես։ Աճը պայմանավորված է հոգևոր առողջությամբ։ Աստծո զավակն աճում է մինչև Քրիստոսի կատարյալ հասակը։ Նրա կատա-րելագործումն անսահմանափակ է։ ԱԴ 342.6