ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

309/366

Ասաված ուզում է, որ մենք լավագույն ձնով վարվենք, 4 Նոյեմբեր

Մի խաբվեք, չար ընկերակgություննեpը ապականում են բարի վարքերը։ Ա կորնթացիս 15. 33: ԱԴ 323.1

Քրիստոսի կրոնը երբեք չի այլասերում այն ընդունողին, երբեք չի դարձնում նրան կոպիտ, անտաշ կամ անքաղաքավարի։ ԱԴ 323.2

Դեռ շատ աշխատանք կա անելու, որպեսզի պիտանի դառնանք Տիրոջ սրահներում ապրելու համար։ Պետք է ազատվել ոգու և խոսելաձևի կոպտությունից, անլուրջ բնավորութունից, այլապես երբեք չենք կարող կրել երկնային ջուլհակահաստոցի վրա գործված հանդերձը՝ Քրիստոսի արդարությունը։ ԱԴ 323.3

Նրանք, ովքեր աշակերտելով Քրիստոսին, հասնում են մեծագույն նվաճումների, յուրաքանչյուր հոգևոր ձեռքբերում կտանեն իրենց հետ բարձրագույն դպրոց։ Իսկ նրանք, որոնք չեն ցանկանում աստվածակերպ բնավորություն ձևավորել, վշտացնում են հրեշտակներին, քանի որ կառչելով իրենց մեղսավոր սովորություններին ու գործերին՝ խափանում են Աստծո մտադրությունը։ ԱԴ 323.4

Քաղաքավարի՜ եղեք Աստծո և միմյանց նկատմամբ։ Հիշեք, որ Նա ուզում է, որ դուք լավագույն վարքի տեր լինեք, որպեսզի կարողանաք փառավորել Իրեն աշխարհի առաջ։ Նա փափագում է, որ դուք համերաշխ լինեք և սիրեք իրար։ Հիշեք, որ եթե այստեղ իրար սիրեք, ապա կապրեք փրկվածների հետ հավերժության անվերջ դարերի ընթացքում։ ԱԴ 323.5

Եսասիրությունն ու հպարտությունը խանգարում են այն սուրբ սիրուն, որը մեզ հոգին միավորում է Հիսուս Քրիստոսի հետ։ Եթե այս սերը իսկապես զարգացվի, սահմանափակը կմիանա սահմանափակին, և բոլորը կկենտրոնանան Անսահմանում։ Մարդը կմիավորվի մարդու հետ, և բոլորը կկապվեն Անսահման սիրո սրտի հետ։ Միմյանց հանդեպ սրբագործված սերը սրբազան է։ Այս մեծ աշխատանքում միմյանց նկատմամբ քրիստոնեական սերը սերտ՝ ավելի վեհ, տևական, քաղաքավարի, անեսասեր, քան եղել է՝ պահպանում է քրիստոնեական քնքշություն, բարյացակամություն ու սիրալիրություն, և մարդկային եղբայրությունը առնում է Աստծո գիրկը՝ ճանաչելով այն արժանապատվությունը, որով Աստված օժտել է մարդու իրավունքները։ Քրիստոնյաները միշտ պետք է ունենան նման արժանապատվություն Աստծո պատվի ու փառքի համար։ ԱԴ 323.6

Որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մեր բնավորությունները լինեն վսեմ՝ հպարտությունից և մեծամտությունից զուրկ։ ԱԴ 323.7