ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Հեզերը ժառանգելու են երկիրք, 23 Հոկտեմբեր
Երաեի Հեզերին, որովՀետև նրւսկք կժաոասնգէԽ երկիրը: Մ՝աւոթեոս 5 5 ԱԴ 310.1
Լինում էին դեպքեր, երբ Քրիստոսը խոսում էր այնպիսի իշխանությամբ, որը Նրա խոսքերը տեղ էր հասցնում անհաղ-թահարելի ուժով՝ Խոսողի մեծության խոր զգացում արթնացնեւով, և մար-դիկ զգում էին իրենց ոչնչությունը իրենց առջև կանգնած Անձնավորության համեմատությամբ։ Նրանք խորապես հուզվում էին և գիտակցում, որ Նա կրկնում էր մեծագույն փառքից բխող պատվերները։ Երբ Նա կոչ էր անում աշխարհին լսելու, նրանք հմայվում ու հափշտակության մեջ էին ընկնում, և նրանց հոգում համոզվածություն էր առաջանում։ Յուրաքանչյուր խոսք տեղ էր գտնում լսողների սրտերում, և նրանք հավատում ու ընդունում էին այղ խոսքերը, որոնց անզոր էին դիմադրել։ Ունկնդիրներին թվում էր, թե Նրա արտասանած ամեն մի խոսքը Աստծո կյանքն է։ Նա ապացուցում էր, որ աշխարհի լույսն է, եկեղեցու գլուխը, որ բարձր էր նրանց բոլորից։ ԱԴ 310.2
Հիսուսը հեզությունը համարում էր Իր թագավորության համար ան-հրաժեշտ առաջին մի քանի հատկություններից մեկը։ Այս թանկագին հատկության աստվածային գեղեցկությունը բացահայտվեց Նրա սեփա-կան կյանքում։ ԱԴ 310.3
Մարդկային բնությունը միշտ ձգտում է արտահայտվել՝ պատրաստ մրցակցելու։ Սակայն նա, ով սովորում է Քրիստոսից, ազատ է «ես»—ից, հպարտությունից, մյուսներին գերազանցելու տենչից։ Նրա հոգում լռություն է։ «Ես»—ը ենթարկվում է Սուրբ Հոգու տնօրինությանը։ Այնժամ չենք տառապում ամենաբարձր տեղր գրավելու ցավով։ Գիտակցում ենք, որ մեզ համար ամենաբարձր տեղը մեր Փրկչի ոտքերի մոտ է։ ԱԴ 310.4
Սրտի խոնարհությունը, այն հեզությունը, որը Քրիստոսում մնալու պտուղն է, օրհնության իսկական գաղտնիքն է։ Տերը «հեզերին փառա-վորում է փրկությունով»։ Ինքնամեծարման փափագի պատճառով էր, որ մեղքը մտավ աշխարհ, և մեր նախածնողները կորցրեցին իրենց իշխանու-թյունը այս հիանալի երկրի՝ իրենց թագավորության վրա։ Ինքնուրացու-թյան շնորհիվ է, որ Քրիստոսը փրկում է այն, ինչ կորել էր։ Եվ Նա ասում է, որ մենք պետք է հաղթենք, ինչպես Ինքը հաղթեց։ Խոնարհության և հնազանդության միջոցով մենք կարող ենք դառնալ Նրա ժառանգակից-ները, երբ հեզերը ժառանգեն երկիրը։ ԱԴ 310.5