ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

295/366

Հոգով աղքատները Ժառանգում Են արքայությունը, 21 Հոկտեմբեր

Երանի Հոգով ադքատներին, որովՀետև նրանցն է երկնքի արքայու— թյnւնը։ Մատթեոս 5. 3: ԱԴ 308.1

Քրիստոսը փափագում էր լցնել աշխարհը երկնքում տիրող խա-ղաղությամբ և ուրախությամբ։ Նրա աստվածային շուրթերից ա—ռատ հավաստիացումներով օրհնությունների լիություն էր թափվում, որըցույց էր տափս, որ Նա ամենայն բարության աղբյուրն էր և բացառիկ իրավունք ուներ օրհնելու բոլոր ներկա գտնվողներին և ազդելու նրանց մտքերի վրա։ Նա զբաղվում էր իր հատուկ, սրբազան գործով, և հավիտե-նականության գանձերը Նրա տրամադրության տակ էին։ Ոչ ոք չէր վե-րահսկում Նրան դրանք տնօրինելիս։ Նրա համար հափշտակություն չէր որպես Աստված հանդես գալը։ Նրա օրհնությունները վերաբերում էին նրանց, ովքեր Իր թագավորության անդամներն էին այս աշխարհում։ Նա բերել էր աշխարհի յուրաքանչյուր հոգու երջանկության և ուրախության համար անհրաժեշտ բոլոր օրհնությունները, և այդ ահռելի բազմության առջև ներկայացնում էր երկնային շնորհի հարստությունները, հավիտե-նական Հոր կուտակած գանձերը։ ԱԴ 308.2

Նա հատկորոշում է նրանց, որոնք պետք է դառնան Աստծո ժառանգ-ներն ու Իր ժառանգակիցները։ Նա բացորոշ հայտարարում է, թե ում է ընտրում և որոշում է նրանց դերը Իր հետ համատեղ ծառայության մեջ։ Նշված բնավորությունը ունեցողները պիտի կիսեն Իրեն բաժին հասնող օրհնությունը, փառքն ու պատիվը։ ԱԴ 308.3

Նա, ով իրեն առողջ է զգում, ով կարծում է, թե ինքը բավականին լավն է, և գոհ է իր վիճակից, չի ձգտում դառնալ Քրիստոսի շնորհին և արդարությանը հաղորդակից։ Հպարտությունը ոչնչի կարիք չի զգում՝ դրանով իսկ փակելով սիրտը Քրիստոսի և Նրա բերած անսահման օրհնությունների առջև։ Նման մարդու սրտում Քրիստոսի համար տեղ չկա։ Նրանք, ովքեր գիտեն, որ անկարող են փրկել իրենց կամ ինքնուրույն որևէ արդար գործ անել, գնահատում են այն օգնությունը, որը կարող է ցուցաբերել Քրիստոսը։ Նրանք հոգով աղքատներն են, որոնց Նա երանելի է անվանում։ ԱԴ 308.4