ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Միասնություն Քրիստոսի հեա, 15 Հոկտեմբեր
Իվ ես տվեցի նրաg այն փառքր, որ դու քնձ տվեgհր, որպեսզի մեկ լինեն, ինչպես և մենք մեկ ենք։ ՀովՀաննես ՜17. 22: ԱԴ 302.1
Այս խոսքերը ամենահամոզիչ ապացույցն են այն բանի, որ իսկական քրիստոնյաների միջև միասնություն, բարություն և սեր պիտի փնի։ Աշխարհի Փրկիչը մեծարվում, փառավորվում Է բոլոր հավա-տացյալների բնավորության միջոցով։ Աշխարհի համար ի՜նչ ճակատագ-րական հետևանքներ են կախված նրանց միասնությունից, ովքեր հայտա-րարում են, թե քրիստոսնյա են և հավատում են, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն Է։ ԱԴ 302.2
«Էմմանուել, Աստված մեզ հետ»։ Սա նշանակում է ամեն ինչ մեզ հա-մար է։ Ի՜նչ ամրակուռ հիմք է սա մեր հավատի համար։ Անմահության ինչպիսի՜ հույս է ներշնչում հավատացյալին։ Քրիստոս Հիսուսով Աստված մեզ հետ է, որպեսզի փնի մեր մշտական ուղեկիցը դեպի երկինք կատարած ճանապարհորդության ընթացքում։ Սուրբ Հոգին մեզ հետ է՝ որպես Սխի— թարիչ, որպես Առաջնորդ մեր դժվարություններում, որպեսզի փարատի մեր վշտերը և պատսպարի փորձության մեջ։ «Ո՜վ Աստծո մեծության և իմաստության և գիտության խորություն»։ Արմատավորեք ձեր սերը, արմատախիլ արեք կասկածանքը, նախանձը, չար մտքերն ու խոսքերը։ Մոտեցեք իրար, աշխատեք մեկ մարդու պես։ Միմյանց հետ հա՜շտ եղեք։ ԱԴ 302.3
Ես աղաչում եմ ձեզ Նազովրեցի Հիսուսի անունով՝ մի կողմ դնել հո-գևոր հպարտության ու իշխանության տենչը։ Դարձեք փոքր երեխաների նման, եթե ուզում եք պատերազմի ավարտից հետո դառնալ արքայական ընտանիքի անդամներ՝ երկնային Թագավորի զավակներ։ ԱԴ 302.4
Կրկին և կրկին կարդացեք Հովաննես 17 գլուխը։ Աշակերտների հա-մար Հորը մատուցած մեր Փրկչի այս աղոթքն արժե հաճախ կրկնել և կի-րառել կյանքում։ Սա կբարձրացնի ընկած մարդուն, քանզի Տերը խոստա-ցել է, որ եթե պահպանենք այս միությունը, Աստված կսիրի մեզ, ինչպես սիրեց Իր Որդուն։ Մեղավորը կփրկվի, և Աստված հավիտյան կփառավորվի։ ԱԴ 302.5
Փրկության այս մեծ ծրագիրը հիացնում է հրեշտակներին։ Տեսնելով Աստծո տրտմությունն ու սերը՝ նրանք սքանչանում են և սիրում Հորր և Որդուն։ ԱԴ 302.6