ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

287/366

Եղբայրասիրության պաnւդ ենք բերում, 13 Հոկտեմբեր

իմ Հայրը փառավորվաձ Է նյրսնով որ դուք շատ պտուղ բերեք և. իմ աշակերտները լինեք։ ՀովՀաննես 15. 8: ԱԴ 300.1

Կապը Քրիստոսի և Նրա ժողովրդի միջև պետք Է լինի կենդանի, ճշմարիտ և հաստատուն՝ նմանվելով Հոր և Որդու միջև գոյություն ունեցող կապին։ Այս միասնությունը հոգում ապրող Սուրբ Հոգու պտուղ Է։ Աստծո բոլոր ճշմարիտ զավակները ցույց կտան աշխարհին, որ միասնա-կան են Քրիստոսի և իրենց եղբայրների հետ։ Նրանք, ում սրտում բնակվում Է Քրիստոսը, եղբայրասիրության պտուղ կբերեն։ Նրանք կգիտակցեն, որ որպես Աստծո ընտանիքի անդամներ, պարտավորվել են իրենց ոգով, խոսքերով և գործերով զարգացնել, փայփայել և հավերժացնել քրիստո-նեական սեր ու բարյացակամություն։ ԱԴ 300.2

Լինել Աստծո զավակներ, արքայական ընտանիքի անդամներ նշա-նակում Է ավելին, քան շատերը կարծում են։ Նրանք, ում Աստված համա-րում Է իր զավակները, միմյանց հանդեպ քրրիստոսանման սեր կցուցա-բերեն։ Նրանք կապրեն և կգործեն մի նպատակի՝ Քրիստոսին աշխարհում ճիշտ ներկայացնելու համար։ Իրենց սիրո և համերաշխության միջոցով նրանք աշխարհին ցույց կտան, որ աստվածաշնորհ վկայականներ ունեն։ Սիրո և անձնուրացության վսեմությամբ ցույց կտան իրենց շրջապատող— ներին, որ Փրկչի իսկական հետևորդներն են։ «Եթե դուք միմյանց սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ ԱԴ 300.3

Ամենազորեղ ապացույցն այն բանի, որ մարդը ծնվել Է վերստին և նոր արարած Է Քրիստոս Հիսուսում, եղբայրների հանդեպ սիրո ցուցաբերումն ու Քրիստոսին հարիր գործեր անելն Է։ Սա ամենահրաշալի վկայությունն Է, որ կարող Է տրվել քրիստոնեության օգտին և ճշմարտության համար հոգիներ շահել։ ԱԴ 300.4

Քրիստոսը բոլոր ճշմարիտ հավատացյալներին կատարյալ միասնու-թյան Է բերում Իր հետ, այնպիսի միասնության, որը գոյություն ունի Նրա և Նրա Հոր միջև։ Աստծո ճշմարիտ զավակները կապված են միմյանց և իրենց Փրկչի հետ։ Նրանք Աստծով մեկ են Քրիստոսի հետ։ ԱԴ 300.5