ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

280/366

Միաբան լինելով՝ որպես Ասածո զավակներ, 6 Հոկտեմբեր

Քանզի բոլորդ էլ Ասաժո որդիներ եք Հավատnվ ի Հիսոա Քրիստոս։ Գաղատաgիս 3.26: ԱԴ 293.1

Շատ հազվադեպ են պատահում Երկու բոլորովին իրար նման անձինք։ Մարդկային էակների միջև, ինչպես և բնության աշխար-հում, գոյություն ունի զանազանություն։ Աստծո զավակների շարքերում պետք է իշխի միաբանությունը՝ չնայած զանազանությանը, բնավորու-թյունների տարբերությանը, և դրսևորվում է սեր և համբերատարություն, ահա սա է խոսում այն մասին, որ Աստված ուղարկել է Իր Որդուն աշխարհ՝ փրկելու մեղավորներին։ ԱԴ 293.2

Քրիստոսի և Նրա աշակերտների միջև գոյություն ունեցող միությունը չի վերացնում վերջիններիս անհատականությունը։ Նրանք ունեն նույնպիսի մտածողություն, նպատակ, բնավորություն, բայց տարբեր անձնավորություն— ներ են։ Ընդունելով Աստծո Հոգին և կատարելով Աստծո օրենքը՝ մարդը դառնում է հաղորդակից աստվածային բնությանը։ Քրիստոսն Իր աշակերտներին կենդանի կապի մեջ է պահում Իր և Հոր հետ։ Մարդկային մտքի վրա Սուրբ Հոգու ներգործությամբ մարդը դառնում է կատարյալ Հիսուս Քրիստո— սում։ Քրիստոսի հետ ունեցած կապը միավորում է աշակերտներին միմյանց հետ։ Այս միությունը աշխարհի համար Քրիստոսի վեհության, առաքինության և մեղքը վերացնելու Նրա զորության ամենահամոզիչ ապացույցն է։ ԱԴ 293.3

Խավարի ուժերը ոչինչ չեն կարողանա անել այն հավատացյալների դեմ, որոնք սիրում են իրար, ինչպես Քրիստոսը սիրեց իրենց, որոնք հրաժարվում են վեճեր և ընդհարումներ ստեղծելուց, գործում են միացյալ ուժերով, բարի, քաղաքավարի և քնքշասիրտ են, ունեն այն հավատը, որ գործում է սիրով և մաքրում է հոգին։ Մենք պետք է ունենանք Քրիստոսի Հոգին, այլապես Նրանը չենք։ ԱԴ 293.4

Միաբանության մեջ ուժ կա, բաժանության մեջ՝ թուլություն։ ԱԴ 293.5

Որքան ավելի սերտ լինի մեր միությունը Քրիստոսի հետ, այնքան ավելի սերտ կլինի այն միմյանց հետ։ Տարաձայնությունն ու անբարյացակամությունը, եսասիրությունն ու մեծամտությունը ձգտում են իշխանության։ Սրանք մասնատված սրտի բեկորներն են, որոնց միջոցով թշնամին նյութում է իր խարդավանքները։ Սատանան ցնծում է, երբ իրեն հաջողվում է անհամերաշխության սերմեր ցանել։ ԱԴ 293.6

Սնաբանությունը կյանք և ուժ է պարունակում, որ հնարավոր չէ ձեռք բերել այլ ճանապարհով։ ԱԴ 293.7