ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Հոկտեմբեր
Ընդունելով Քրիստոսին՝ կյանքի Աղբյուրին, 1 Հոկտեմբեր
Նրանում Էր կյանքը, և կյանքը մարդկանg լույսն Էր։ ՀովՀաննես 1. 4: ԱԴ 288.1
Տերն ամեն ինչ նախատեսել Էր, որպեսզի մենք հարուստ, ուրախ փորձառություն ունենանք։ Հովհաննեսը գրում Է Քրիստոսի մա-սին. «Նրանում Էր կյանքը, և կյանքր մարդկանց լույսն Էր»։ Կյանքը կապ-ված Է լույսի հետ, և եթե լույս չստանանք Արդարության Արեգակից, ապա չենք կարոդ կյանք ունենալ Նրանում։ Այդ լույսը նախատեսվել Է յուրա-քանչյուրի համար, և միայն այդ լույսից հեռանալով Է, որ ընկնում ենք խավարի մեջ։ Հիսուսն ասում Է. «Ով որ իմ ետևից գա, նա խավարում չի գնա, այլ կընդունի կյանքի լույսը»։ Առանց լույսի աշխարհում կյանք չի կարող փնել։ Եթե արեգակը դադարեր լուսավորելուց, ողջ բուսականու-թյունն ու կենդանական աշխարհը կոչնչանային։ Սա ցույց Է տափս, որ մենք չենք կարող հոգևոր կյանք ունենալ, եթե չփնենք Արդարության Արե-գակի շողերի տակ։ Եթե ծաղկուն բույսը դնենք մութ սենյակում, այն շու-տով կչորանա և կմեռնի։ Նույնպես և մենք կարող ենք հոգևոր կյանք ունե-նալ, և սակայն կորցնել այն՝ գտնվելով կասկածանքի և խավարի մթնոլոր-տում։ ԱԴ 288.2
Մենք Հովհաննեսի նման կոչված ենք ոչ թե զբաղեցնելու Քրիստոսի տեղը, այլ վկայելու լույսի մասին, ուղղելու մարդկանց միտքը դեպի Նա։ Թող ոչ մի Քրիստոսի վկա իրեն նշանավոր չդարձնի և չփորձի մարդկանց ուշադրությունը բևեռել իր վրա, այլ թող ջանա բարձրացնել Հիսուսին։ ԱԴ 288.3
Մարդկությունը ինքնին իրենում լույս չունի։ Առանց Քրիստոսի՝ մենք նման ենք չվառված մոմի, արևից երեսը դարձրած լուսնի, մենք չունենք լույսի գեթ մեկ շող, որը գցենք աշխարհում տիրող խավարի մեջ։ Սակայն երբ դառնում ենք դեպի Արդարության Արեգակը, երբ շփման մեջ ենք մտնում Քրիստոսի հետ, մեր հոգին ամբողջապես բոցավառվում Է Աստծո ներկայության պայծառությունից։ ԱԴ 288.4