ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

25/366

Նա իմասաուքյnւն և հանճար է շնորհում, 25 Հունվար

«Եվ Նրա վրա կՀանգչի ՏԻՐNջ. Հոգին, իւմաստուՒժյան ու Հանճարի Հոգին, խորՀրդի և. զորոՒժյան։ Հոգին, գիտուՒժյան և Sիրnջ երկյուղի Հոգին»։ Եսայիա 11. 2: ԱԴ 29.1

Երբ Սուրբ Հոգին բաց անի ձեզ ճշմարտությունը, շատ թանկագին պահեր կվերապրեք ու կձգտեք հաղորդել ուրիշներին այն սփոփիչ լուրերը, որ բացահայտվել են ձեզ։ Ամեն անգամ մարդկանց հետ հաղորդակցվելիս Քրիստոսի գործի կամ բնավորության մասին մի նոր միտք կարտահայտեք, Նրա կարեկից սիրո մի նոր հայտնություն կունենաք Նրան սիրողների ու չսիրողների համար։ ԱԴ 29.2

«Տվեք, ու կտրվի ձեզ”, քանզի Աստծո խոսքը «պարտեզների աղբյուր, կենդանի ջրի ջրհոր, Լիբանանից հոսած վտակներ” է։ Քրիստոսի սերը մեկ անգամ ճաշակած սիրտը անդադար տենչում է էլ ավելի խորը հագենալ։ Եվ երբ Քրիստոսի սերը կիսում եք այլոց հետ, առավել առատ չափով Եք այն ստանում։ Աստծո յուրաքանչյուր հայտնություն զարգացնում է մարդու՝ ճանաչելու և սիրելու ունակությունը։ «Ավելի՜ լցվեմ Քեզնով»,- անվերջ կանչում է սիրտը։ «Շա՜տ ավելի”,— պատասխանում է Հոգին, քանզի Աստված սիրում է «առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում»։ Հիսուսին, Ով ամբողջությամբ դատարկվե՜ց հանուն կորուսյալ մարդկության փրկության, Սուրբ Հոգին տրվեց առանց չափի։ Նման ձևով այն կտրվի Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի, երբ նրանց սրտերը լիովին տրամադրվեն Իրեն։ Տերն Ինքն է պատվի— րել. «Լցվեցեք Հոգով», իսկ պատվերը նաև իրագործման խոստում է։ ԱԴ 29.3

Հայրը հաճեց, որ Քրիստոսում բնակվի «ամեն լիություն”, և «դուք նրանով լցված եք»։ ԱԴ 29.4

Աստված Իր սերը հեղեղել է անսահման չափով, հորդառատ անձրևի պես, որ թարմացնում է երկիրը։ Նա ասում է. «Ցողացեք վերևից, ով եր-կինքներ, և նոսր ամպերը արդարություն շաղ տան, երկիրը բացվի, և ծաղ-կի փրկություն, և արդարութուն ծլի միասին»։ ԱԴ 29.5

...«Եվ նրա լիությունից մենք բոլորս ընդունեցինք շնորհ շնորհի վրա»։ ԱԴ 29.6