ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Հորը մոտենում ենք միայն Քրիստոսի միջոցով, 20 Օգոստոս
Ուստի և կարող է բոլորովին փրկել իր Աիջոgով Աuտծուն մnտե— gողներին. քանզի միշտ կենդանի Է, որ նրանg Համար բարեխոսի։ Եբրա— յեցիս 7. 25: ԱԴ 244.1
Ինչպե՞ս է Աստված հաշտվում մարդու հետ. Հիսուս Քրիստոսի աշխատանքի և արժանիքների միջոցով, Ով... հեռացրեց այն ամենը, ինչ կանգնում է մարդու և Աստծո ներող սիրո միջև։ Օրենքը, որը մարդը խախտեց, չի փոխվել, որպեսզի համապատասխանի մեղավորի անկյալ վիճակին, այլ հայտնվել է որպես Եհովայի բնավորության պատճեն, Նրա սուրբ կամքի մեկնիչ և մեծարվել ու փառավորվել է Քրիստոսի կյանքում և բնավորության մեջ։ Սակայն նախատեսվել է փրկության ճանապարհ, քանզի Աստծո անարատ Գառը վեր է առել աշխարհի մեղքը։ Հիսուսը փոխարինում է մեղավորին՝ Իր վրա վերցնելով օրինազանցի հանցանքը։ Նայելով մեղավորի Փոխանորդին ու Երաշխա-վորին, Տեր Եհովան կարող է լինել արդար և Հիսուսին հավատացողին ար-դարացնող։ Նա, ով ընդունում է Քրիստոսին որպես իր արդարություն, իր միակ հույս, ներում է ստանում, քանի որ Աստված էր Քրիստոսում, որ աշ-խարհը հաշտեցրեց Իր հետ։ Աստծո օրենքի հավանությանը արժանա-ցած Քրիստոսի արդարությունը, ճշմարտացիությունն ու սրբությունը խո-ղովակ են հանդիսանում, որով ապաշխարող, հավատացյալ անձին կա-րող է ողորմություն հաղորդվել։ Նրանք, որ չեն հավատում Քրիստոսին, հաշտված չեն Աստծո հետ, մինչդեռ Նրան հավատացողները ծածկված են Քրիստոսով Աստծո մեջ։ «Եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հա-վատարիմ և արդար է, որ մեր մեղքերը թողնի մեզ ե սրբի մեզ ամեն անի-րավությունից»։ ԱԴ 244.2
Նա դարձավ մեղք կրող և մեռավ խաչի վրա, որպեսզի յուրաքանչյուր ապաշխարող և Աստծո մոտ վերադարձող մեղավորի համար փրկություն ապահովի։ Միայն Քրիստոսի միջոցով է, որ կարող ենք մոտենալ Հորը։ ԱԴ 244.3
Հիսուսն ասում է. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի»։ ԱԴ 244.4
Քրիստոսը Իր վրա է վերցնում օրինազանցի մեղքերը և վերագրում նրան Իր արդարությունը՝ Իր վերափոխիչ շնորհի միջոցով նրան ունակու-թյուն տալով հաղորդակցվելու հրեշտակների և Աստծո հետ։ ԱԴ 244.5