ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Աստծո որդիները նրա Հոգով են վարվում, 22 Հունվար
Որոնք որ Աստծո Հոգով էu վարվում, նրանք Աuտձո որդինէր էն: Հռովմայեցիս 8. 14: ԱԴ 26.1
Սուրբ Հոգին անձ է, քանի որ «վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիներ ենք»։ Այս վկայությունն իր հետ նաև ապացույց է բերում։ Այդ պահերին հավատում ենք ու համոզված ենք, որ Աստծո զավակներ ենք։ ԱԴ 26.2
Երկնային պարգևն րնդունող յուրաքանչյուրին Աստված պատրաստ է շնորհի լիություն ընծայել։ Սուրբ Հոգին կօգտագործի մարդու աստվա-ծատուր ունակությունները Քրիստոսի ծառայության մեջ և կձևավորի նրան աստվածային օրինակի համեմատ այնքանով, որքանով անկեղծ և ուժգին կլինի մարդու վերափոխվելու փափագը։ ԱԴ 26.3
Նրանք, ովքեր համաձայն են առաջնորդվել Աստծո Հոգու կողմից, կլուսավորվեն ու կսրբագործվեն։ Այդպիսիք կտեսնեն մեղքի նողկա-լիությունն ու սրբության գեղեցկությունը։ Նրանք կգնահատեն Աստծո որդիներ կոչվելու մեծ պատիվը՝ գիտակցելով, որ բոլորովին անարժան են միանալու Քրիստոսին՝ Հոր Միածին Օրդուն։ Քրիստոսը ընդունեց մեր բնությունը, որպեսզի կարողանանք միանալ Իրեն։ Նա տառապեց մարմ-նով... որ շատ որդիներ ու դուստրեր բերի Աստծո մոտ։ ԱԴ 26.4
Սուրբ Հոգու ներգործությամբ է, որ Արդարության Արեգակի վառ շո-ղերով լուսավորվում է խավարած միտքը, որ սրտերը բորբոքվում են հա-վերժական ճշմարտությունների արթնացած գիտակցությամբ. Նա է, որ ներկայացնում է մարդուն արդարության մեծ չափանիշն ու գիտակցել տափս մեղքը և հավատք ներշնչում Նրա հանդեպ, Ով կարող է փրկել մեղ-քից. աշխատում է բնավորության վերափոխության վրա՝ մարդկանց սերն ու կապվածությունը ժամանակավորից ու անցողիկից ուղղելով դեպի հա-վիտենական ժառանգությունը։ Հոգին վերստեղծում, մաքրում ու սրբա-գործում է մարդկանց՝ պատրաստելով նրանց թագավորական ընտանիքի անդամներ, երկնային Թագավորի զավակներ դառնալու համար։ ԱԴ 26.5