ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Կատարյալ սեր ունենալու, 5 Հուլիս
Սիրո մեջ վախ չկա, այլ կատաըյալ սերը Հեռաgնnւմ Է վախը, որով— Հեաև վախը տանջանք ունի, բայg Նա, որ վախենում, կատարյալ չէ սիրո մեջ։ Ա ՀովՀաննէս 4. 18: ԱԴ 197.1
Սա կարևոր պնդում է, քանզի շատերը ցանկանում են սիրել և ծառայել Ատծուն, սակայն, երբ նեղության մեջ են ընկնում, դրա-նում տեսնում են ոչ թե Աստծո սերը, այլ թշնամու ձեռքը։ Նրանք սգում, տրտնջում և գանգատվում են, բայց դա Աստծո հանդեպ սիրո /նշան. արտահայտություն. արդյnւնք. աոգասիp/ չէ։ Եթե կատարյալ սեր ունե-նանք, ապա կհասկանանք, որ Աստված չի կամենում վնաս հասցնել մեզ, այլ փորձությունների, վշտերի և ցավերի միջոցով ջանում է մեզ կատա-րյալ դարձնել և ստուգել մեր հավատի որակը։ Երբ մենք դադարենք ապա-գայի մասին անհանգստանալուց և հավատանք, որ Աստված սիրում է մեզ և մտադիր է բարիք անել, կվստահենք Նրան, ինչպես երեխան վստահում է իրեն սիրող ծնողին։ Այդժամ մեր տագնապներն ու տառապանքները կանհետանան, և մեր կամքը լիովին կանէանա Աստծո կամքի մեջ։ ԱԴ 197.2
Եթե Քրիստոսը ապրի քեզանում, Քրիստոսանման բնավորություն կունենաս։ Տերը կամենում է, որ կանգնես Իր կողքին որպես բարի, համ-բերատար, խոնարհ Աստծո զավակ։ Ըստ Տիրոջ մտադրության, Նրա ծա-ռաները պիտի ներկայացնեն Նրա սերը։ ԱԴ 197.3
Մենք պիտի սիրալիր լինենք մեկս մյուսի նկատմամբ։ Երբ ճիշտ ենք վարվում, և՛ մեր հոգին, և՜ Աստծո Հոգին վկայում են, որ մարդկային միտքը գտնվում է աստվածային մտքի վերահսկողության տակ։ Նրա խոսքում ապացույցներ կան, որոնցից կարող ենք եզրակացնել, որ իսկապես Նրա որդիներն ու դուստրերն ենք։ ճշմարիտ սերն առ Աստված ուղեկցվում է իրական, երկյուղած ապավինությամբ։ Եվ Աստծուն սիրողը կսիրի նաև ԻՐ եղբորը։ ԱԴ 197.4
«Ապա ուրեմն մնում են հավատ, հույս, սեր. այս երեքը”, հավատը, որ կառչում է Անենակարnղից և հրաժարվում շփոթվելուց, հույսը, որ բարու և ճշմարտության ապագա հաղթանակը վերածում է ներկա խրախույսի և ուրախության, ու սերը, որ ամեն բան նվիրաբերում է Աստծուն և ամեն ինչ անում Աստծո համար։ ԱԴ 197.5