ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

166/366

ճիշտ սովորnւթուննԵրը քաջառողջություն են ապահովում, 14 Հունիս

ՈրովՀետև ես քեզ պիտի սպեղանի դնեմ՝ և քո Հարվածներիgը պիտի բժշկեմ քեզ, ասում՝է Տերը: Երեմիա 30. 17: ԱԴ 175.1

Ոլղեղը հաճախ հյուծվnւմ և ուժասպառ է լինում ոչ այնքան ծանր ու լարված մտավոր աշխատանքից, որքան ոչ ճիշտ ժամերին ոչ ճիշտ սնվելուց և առողջապահության կանոնները անտեսելուց։ Անկանոն սնվելն ու քնելը քայքայում են մտավոր ուժերը։ Պողոս առաքյալն ասում է, թե նա, ով ուզում է հասնել բարեպաշտության բարձր մակարդակի, պետք է ժուժկալ լինի ամեն ինչում։ Ուտելը, խմելն ու հագնվելը անմիջական ազդեցություն են գործում մեր հոգևոր առաջընթացի վրա։ ԱԴ 175.2

Առողջությունը մի օրհնություն է, որ քչերն են գնահատում։ Շատերը ուտում են երբ պատահի արհամարհելով առողջապահության օրենքները։ Այնժամ միտքը մշուշապատվում է։ Ինչպե՞ս կարող են մարդիկ աստվա-ծային լուսավորում ստանալու պատիվն ունենալ, երբ նրանք այդչափ ան-խոհեմ են իրենց սովորություններում, այդչափ անտարբեր այս ամենի վե-րաբերյալ Աստծո կողմից տրված լույսի հանդեպ։ Կյանքը սուրբ պարգև է, և միայն Աստված կարող է օգնել մեզ պահպանելու այն և օգտագործելու Իր փառքի համար։ Նա, Ով ստեղծել է մարդկային զարմանահրաշ օրգա-նիզմը, առանձնահատուկ հոգ կտանի նրա մասին, եթե մարդիկ չգործեն հակառակ Նրա կամքի։ ԱԴ 175.3

Առողջությունը, կյանքն ու երջանկությունը մեր օրգանիզմը ղեկավա-րող ֆիզիկական օրենքներին հնազանդվելու հետևանք են։ Եթե մեր կամքն ու ճանապարհները ներդաշնակ լինեն Աստծո կամքին ու ճանա-պարհին, եթե անենք այն, ինչ հաճելի է Արարչին, Նա լավ վիճակում կպա-հի մեր օրգանիզմը և կվերականգնի մեր բարոյական, մտավոր և ֆիզիկա-կան ուժերը, որպեսզի կարողանա մեր միջոցով գործել Իր փառքի համար։ Եթե համագործակցենք Նրա հետ այս գործում, ապա, անտարակույս, կլինենք առողջ, երջանիկ, խաղաղ և պատրաստ օգտակար լինելու։ ԱԴ 175.4

Նա մեռե| է ոչ թե այն բանի համար, որ վատ սովորությունների ստրուկ դառնանք, այլ որպեսզի կարողանանք դառնալ Աստծո որդիներ և դուստրեր, որ ծառայում են Նրան իրենց ողջ կարողություններով։ ԱԴ 175.5

Իմ թանկագին երիտասարդ բարեկամներ, քայլ առ քայլ առաջ ընթացեք, մինչև որ ձեր բոլոր սովորությունները ներդաշնակեն կյանքի և առողջության օրենքներին։ ԱԴ 175.6