ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

152/366

Քրիստոսին հեսւննլով՝ մասնակցում ենք հաղորդության արարոդությանը, 31 Մայիս

Այնպես էլքհւթրիքից Հեա վերցրեց բաժակւ և ասաց. «Այս բաժակւ ՛նոր ուխտն է իւՐարյունով, այս արեք քանի անգամ որ իյմկք իմ՝Հիշատակի Համար»։ 1 կորնթացիս 11. 25: ԱԴ 160.1

Քրիստոսը գտնվում էր երկու համակարգերի և նրանց երկու մեծ տոնակատարությունների սահմանագծում։... Աշակերտների հետ Զատիկը ուտելիս՝ Նա փոխարինեց այն մի ծառայությամբ, որը պետք է հանդիսանար Իր մեծ զոհաբերության հուշարձանը։ Հրեաների ազգային տոնը պիտի վերանար առհավետ։ Այսուհետե Քրիստոսի հե-տևորդները բոլոր երկրներում և բոլոր դարերում պետք է կատարեին Նրա հիմնած ծառայությունը,... մինչ Իր փառապանծ երկրորդ գալուստը։ ԱԴ 160.2

Այստեղ, Իր իսկ սահմանած ծառայության ժամանակ է, որ Քրիստոսը հանդիպում է Իր ժողովրդին և ոգեշնչում նրանց Իր ներկայությամբ։ Նրանք, ովքեր գափս են Նրա հանդեպ հավատով լցված, մեծապես կօրհնվեն։ Իսկ նրանք, որոնք արհամարհում են այս աստվածաընծա ար-տոնությունը, կորուստ կկրեն։ Այդպիսիների մասին կարելի է ասել. «Բո-լորդ չէ, որ մաքուր եք»։ ԱԴ 160.3

Սակայն հաղորդության ծառայությունը վշտանալու ժամանակ չէ։ Նրա նպատակը այղ չէ։ Եղբայրները չպետք է հիշեն իրենց միջև գոյու-թյուն ունեցող տարաձայնությունների՜ մասին։ Այդ ամենը պիտի արվեր նախապատրաստական ծառայության ընթացքում։ Այժմ նրանք եկել են Քրիստոսի հետ հանդիպելու։ Նրանք պետք է կանգնեն ոչ թե խաչի ստվե-րում, այլ Նրա փրկարար լույսի ներքո և իրենց հոգիները բացեն Արդա-րության Արեգակի վառ շողերի առաջ։ Քրիստոսի թանկագին արյամբ մա— քըրված սրտերով, լիովին գիտակցելով Նրա անտեսանելի ներկայությու-նը՝ նրանք պիտի լսեն Նրա խոսքերը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ»։ ԱԴ 160.4

Հաղորդության ծառայությունը մատնանշում է Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այն պիտի վառ պահեր այս հույսը աշակերտների սրտերում։ Նեղության մեջ նրանք մխիթարվում էին իրենց Տիրոջ վերադարձի հույ-սով։ Անասելի թանկ էին նրանց համար այս խոսքերը. «Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա գա»։ ԱԴ 160.5