ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ծնողների խորհուրդները
Երիտասարդ տղաներն ու աղջիկները իրենց էության մեջ ունեն անմտության հակում և վաղ տարիներին, նախքան կձևավորվեն նրանց բնավորություններն ու դատողությունները և կդաոնան հասուն, նրանք հաճախ նախապատվությունը տալիս են այն շփումներին, որոնք բացասական ազդեցություն են ունենում իրենց վրա։ Հաշվի առնելով դա ես ուզում եմ նախազգուշացնել ծնողներին, որ նրանք տեղի չտան իրենց երեխաների ցանկություններին ընկերների ընտրության հարցում։ ԸԵԳ 201.1
Աչալրջորեն պահպանեք ձեր երեխաներին։ Ոչ մի դեպքում նրանց թույլ չտաք որևէ քայլ անել իրենց ուզած ժամանակ՝ առանց ձեր գի-տության և համաձայնության։ Մեր ժամանակներում երեխաներին տրված անսահման ազատությունը նրանցից շատերին տանում է կոր-ծանման։ Երեխաներին թույլեն տալիս երեկոյան ժամերին երկար մնալ վւողոցում, և հաճախ ծնողները հարկ չեն համարում անգամ հե-տաքրքրվել, թե ում հետ են ընկերություն անում իրենց երեխաները։ Նրանք չափազանց հաճախ նոր ընկերներ են ընտրում, որոնց ազդե-ցությունը միայն փչացնում է նրանց։ ԸԵԳ 201.2
Որդուց կամ դուստրից անհրաժեշտ է բացատրություն պահանջել, թե ինչու չեն նրանք գիշերել տանը։ Ծնողները պիտի իմանան, թե ինչ ընկերախմբի մեջ են իրենց երեխաները և ում տանն են անցկացնում երեկոները։ ԸԵԳ 201.3
Հայրերն ու մայրերը հաճախ թույլեն տալիս, որ նրանք իրենք իրենց համար զվարճություններ, ընկերներ և զբաղմունք ընտրեն։ Արդյունքներն այնպիսին են, ինչպիսին և կարելի էր սպասել։ Թողեք դաշտն անմշակ, և այն փշերով կծածկվի։ Դուք երբեք գեղեցիկ ծաղիկ չեք տեսնի անհրապույր մոլախոտերի մեջ։ Ոչ մի բանի պետք չեկող թելուկը առանց խնամքի աճում է փարթամորեն, այն դեպքոում, երբ արժեքավոր, օգտակար և գեղեցիկ բույսերը մանրակրկիտ խնամք են պահանջում։ Նույնն է նաև մեր երիտասարդության դեպքում։ Անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել նրանց մեջ դրական հակումներ ձևավորելու և նրանց սրտերում արդարացի սկզբունքներ հաստատելու համար։ Որ-պեսզի վատ սովորությունները շտկվեն, պահանջվում է ջանք ու հաս-տատակամություն։ ԸԵԳ 201.4
Սահմանափակումները պիտի լինեն հստակ, բայց ոչ՝ չարությունից մղված։ Ծնողները չպետք է ներողամտությամբ վերաբերվեն իրենց երեխաների վատ հակումներին, բայց պետք է դրանք զսպեն բարությամբ ու սիրով։ Չպետք է թույլ տալ, որ երեխաները հոսանքի ազդեցության տակ ընկնեն և հետևեն իրենց ցանկություններին։ Ոչ ոք այնպիսի վտանզի մեջ չի գտնվում, ինչպես նրանք, ովքեր չեն գիտակցում այն և մերժում են ամեն մի նախազգուշացում և խորհուրդ։ ԸԵԳ 202.1
Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել և դաստիարակել այնպես, որ նրանք պատրաստ լինեն ընդունել դժվարությունները և դրանք հաղթահարեն իրենց տիրապեւոելով։ Եթե նրանք կանխամտածված կերպով իրենց վտանգի չեն ենթարկում, ապա, պատահականորեն հայտնվելով վատ ընկերախմբում, կամքի մեծ ուժ ունենալով, կարողանում են պաշտպանել իրենց սկզբունքները։ ԸԵԳ 202.2