ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

124/133

36 - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ

Ռչինչ չի կարող այնպես կասեyնել վեհ, բարոյական հասկաyությունների ıրարաձnւմր և դրանyիy հիասթափեyնել, ինչպես շփումր դաıրարկ, անհոգ և անբարոյական մարդկանy հեıր։

Յուրաքանչյուր մարդ իր համար ընկեր Է գտնում։ Եվ բարեկամության ուժին համապատասխան կլինի նաև ընկերների միմյանց վրա ունեցած ազդեցությունը ի բարին կամ ի չարը։ Բոլոր մարդիկ ունեն իրենց հաղորդակցության շրջանակը, որաեղ մի կողմից նրանք թողնում են իրենց ազդեցությունը, իսկ մյուս կողմից ընկնում են ուրիշների ազդեցության տակ։ ԸԵԳ 199.1

Աստծո խոսքը հատուկ շեշտադրում է այն ազդեցությունը, որ մարդկանց վրա թողնում Է հաղորդակցությունը։ Հաղորդակցության դերը շատ մեծ Է երեխաների ու երիտասարդների մտքերի ու բնավորության ձևավորման գործում։ Այն ընկերախումբը, որում նրանք լինում են, սկզբունքները, որ նրանք յուրացնում են, սովորույթները, որ նրանք ձեռք են բերում, որոշում Է նրանց՝ այս կյանքին պիտանի լինելու հարցը և հետագա ճակատագիրը։ ԸԵԳ 199.2

Երիտասարդներն անպայման իրենց համար ընկերներ կգտնեն և անխուսափելիորեն կկրեն նրանց ազդեցությունը։ Գոյություն ունի հոգիները միացնող խորհրդավոր կապ։ Մեկի սիրտն արձագանքում Է մյուսի սրտի կանչին։ Մեկը փոխ Է առնում մյուսի գաղափարները, կար— ծիքներն ու ոգին։ Այդպիսի հաղորդակցությունը կարող է դառնալ կամ օրհնություն, կամ անեծք։ ԸԵԳ 199.3

ճիշտ է ասված. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։ Երիտա-սարդները չեն կարող հասկանալ, թե ընկերները որքան ուժեղ են ազդում իրենց բնավորության և հեղինակության վրա։ Յուրաքանչյուրը ձգտում է ընկերակցել նրա հետ, ում ճաշակը, սովորույթներն ու ձգտումները մոտ են իր ճաշակին, սովորույթներին ու ձգտումներին։ ԸԵԳ 200.1

Եթե երիտասարդ մարդկանց համոզեն շփվել բարոյապես մաքուր, հոգատար, բարյացակամ մարդկանց հետ, ապա ազդեցությունը, որ նրանք կկրեն, ամենաբարեբարը կլինի։ Մյուս կողմից՝ նա, ով շփվում է բարոյական կասկածելի հատկանիշներով մարդկանց հետ, շուտով կգնա նույն ճանապարհով։ Նա, ով շփվում է թերահավատների հետ, շուտով ինքը կդառնա թերահավատ, նա, ով նախապատվությունը տափս է սրիկաների ընկերակցությանը, ինքն էլ անպայման կդառնա սրիկա։ ԸԵԳ 200.2

Երիտասարդ մարդու սկզբունքները սկզբում կարող են բոլորովին չհամընկնել նրա սկզբունքներին, ում հետ նա ձգտում է շփվել, բայց երբ նա մտերմանում է այդպիսի մարդկանց հետ, նրա մտքերն ու զգացմունքները փոխվում են։ Նա զոհաբերում է իր համոզմունքները և, անգիտակցաբար, բայց անդառնալիորեն, իջնում է իր ընկերների մակարդակին։ Ինչպես որ ջրի հոսանքը, հողի վրայով հոսելով, անպայման ողողում է այն, այնպես էլ ընկերախումբը, որում լինում են երիտասարդները, անպայման ազդեցություն է թողնում նրանց սկզբունքների ու սովորույթների վրա։ ԸԵԳ 200.3