ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
34 - ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ավելի մեձ բավականություն ես ղգում բարիի անելուy, իան բարիք uıրանալnıy։ Էպիկուր
Միմյանց հանդեպ բարի, կարեկից լինելու սկզբունքը (Հռոմեացիս 12.10) ընկած է ընտանեկան երջանկության հիմքում։ Ամեն տան մեջ պետք է իշխի քաղաքավարությունը։ Այն ոչինչ չարժե, բայց ամենախիստ ու կոպիտ բնավորությունը փափկեցնելու ուժ ունի։ Մշտապես քաղաքավարություն խրախուսելը և ուրիշների հետ այնպես վարվելու ձգտումը, ինչպես կուզենայինք մեզ հետ վարվեին, կօգնեն ազատվելու կենցաղային շատ ձախորդություններից։ ԸԵԳ 187.1
Եթե ուզում ենք մեր երեխաներին տեսնել բարի ու քաղաքավարի, մենք ինքներս պիտի օրինակ ցույց տանք։ Քաղաքավարություն և բարյացակամություն դրսևորեք միմյանց հանդեպ նույնիսկ աննշան հարցերում։ Կոպիտ խոսքը չպետք է խրախուսվի, տանը սուր խոսքեր չպիտի հնչեն։ ԸԵԳ 187.2
Բոլորը կարող են ունենալ ուրախ տեսք և սիրալիր վարվեցողություն։ Երեխաներին գրավում է բարի, կենսուրախ վարքագիծը։ Նրանց հետ եղեք բարի ու քաղաքավարի, և նրանք նույն ոգով կվարվեն ձեր և միմյանց նկատմամբ։ Ձեր քաղաքավարությունն ու զսպվածությունը ավելի մեծ ազդեցություն կունենան ձեր երեխաների բնավորության վրա, քան միայն բառերը։ ԸԵԳ 187.3
Քնքուշ խոսքերով ու գովելով՝ ծնողները կարող են խրախուսել ճիշտ վարվելու իրենց երեխաների ջանքերը՝ նրանց դարձնելով երջանիկ և ընտանիքում ստեղծելով բարյացակամ մթնոլորտ, որը կցրի ամեն խավար և կլուսավորի տունը ուրախության լույսով։ Մեղմ վարվելաձևերը, ոգեշնչող խոսքերն ու սիրուց թելադրված արարքները կմիացնեն երեխաների ու ծնողների սրտերը սիրո նուրբ թելերով։ ԸԵԳ 188.1
Փոխադարձ բարյացակամությունն ու զսպվածությունը ընտանիքը դարձնում են դրախտ և ընտանեկան շրջանակ են հրավիրում սուրբ հրեշտակներին, բայց նրանք լքամ են այն տունը, որտեղ կոպիտ խոսքեր են արտասանվում, որտեղ թագավորում են գրգռվածnւթյnւնն ու անհամերաշխությունը։ Խստությnւնը, դժգոհnւթյունն ու բարկությnւնը փակում են այդպիսի տան դոները Աստծո առջև։ ԸԵԳ 188.2
Առօրյա կյանքում դրսևորած քաղաքավարությունը և ընտանիքի անդամների միմյանց կապվածությունը չպետք է պայմանավորված լինեն արտաքին հանգամանքներով։ Ձայնի հաճելի տոնը, մեղմ վար-վելաձևը և անկեղծ համակրանքը, որոնք իրենց արտահայտությունն են գտնում ամեն արարքի մեջ զուգակցված աշխատասիրությամբ, կոկիկությամբ և խնայողությամբ, հյուղակն անգամ կդարձնեն դղյակ։ ԸԵԳ 188.3
Անհրաժեշտ է խուսափել անծանոթ մարդկանց, հյուրերի նկատ-մամբ ցուցադրական քաղաքավարությունից և մեր ընտանիքներում ավելի անկեղծ սիրով ու լավ տրամադրվածությամբ վերաբերվել մեզ համար թանկ մարդկանց։ ԸԵԳ 188.4
Իսկական քաղաքավարության էությունը ուրիշներին հարգելն է։ Եթե բարեկրթությունը երիտասարդներին չի դարձնում հարգա— լից իրենց ծնողների նկատմամբ, չի սովորեցնում գնահատել մյուսների առավելությունները, լինել հանդուրժող թերությունների նկատմամբ, չի օգնում հոգալ այլոց կարիքները, չի դարձնում քնքուշ, հոգատար և մեծահոգի երեխաների, ծերերի ու դժբախտների և քաղաքավարի բոլորի հանդեպ, այսպիսի բարեկրթությունը կեղծ է։ ԸԵԳ 188.5