ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Պատվավոր աշխատանք
Շատ ընտանիքներում կինը կարդալու ժամանակ չունի, որպեսզի անհրաժեշտ տեղեկատվություն ստանա, շփվի ամուսնու հետ և հե-տևի երեխաների զարգացմանր։ Տնային ծանր աշխատանքը աս-տիճանաբար կլանում է նրա ուժերը, ժամանակը և հետաքրքրություն-ները։ Նա չափազանց ուշ է նկատում, որ օտար է դառնում իր իսկ տանը։ Երբեմն իր համար թանկ մարդկանց վրա ազդելու և նրանց կյանքն ավելի փարժեք դարձնելու համար նրան տրված թանկարժեք հնարա-վորությունները մնում են չօգտագործված և անդառնալիորեն կորած։ ԸԵԳ 20.5
Թող ընտանեկան օջախի պահապանները որոշում կայացնեն հետևելու առավել իմաստուն ծրագրի։ Թող ձեր գլխավոր նպատակը դառնա ձեր տունը հաճելի վայր դարձնելը։ Օգտագործեք այն միջոցները, որոնք նպաստում են աշխատանքը թեթևացնելուն և առողջությունը պահպանելուն։ ԸԵԳ 21.1
Բոլոր տեսակի աշխատանքները, որ մենք անում ենք՝ ափսեներ լվալը, հիվանդի խնամքը, կերակուր պատրաստելը և լվացքը, բարո-յական իմաստ ունեն։ Ամենապարզ աշխատանքն անգամ պետք է արվի որևէ մեկի կողմից, և նա, ով կատարում է այդ աշխատանքը, պետք է համարի, որ այն անհրաժեշտ է ու պատվավոր։ ԸԵԳ 21.2
Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի իմ տունը դառնա գրավիչ ու հաճելի։ ԸԵԳ 21.3