ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Պարտքեր
Շատ ընտանիքներ աղքատ են ապրում այն պատճառով, որ փողը ծախսում են անմիջապես, հենց որ այն ստանում են։ Ինչ-որ ճանա-պարհով փող հայթայթելը և վաստակելուց առաջ գործածելը նման է թակարդն ընկնելուն։ Պետք է գործերն այնպես կազմակերպել, որ ան-հրաժեշտություն չլինի պարտքեր անելու։ Պարտապան լինելու գիտակցումը անվստահություն է ներշնչում։ Այղ մասին միտքն անգամ ձեզ կարող է հունից հանել։ Դուք կարող եք և պիտի վճռական ջանքեր անեք, որպեսզի վերահսկեք վաստակածից ավելին ծախսելու ձեր հակումը։ ԸԵԳ 170.2
Շատերն այնքան էլ կրթված չեն և չեն կարողանում կարգավորել իրենց ծախսերն այնպես, որ դրանք չգերազանցեն եկամուտը։ Նրանք չեն հարմարվում հանգամանքներին և նորից ու նորից պարտքով փող են վերցնում, մինչև որ թաղվում են պարտքերի մեջ, որի հետևանքով կորցնում են ինքնավստահությունը և ընկճվում են։ ԸԵԳ 170.3
Որոշում կայացրեք, որ դուք երբեք պարտք չեք վերցնի։ Ավելի լավ է հրաժարվեք հազար ու մի իրերից, քան պարտքեր անեք։ Պարտապան դառնալր անեծք է։ Խուսափեք ղրանից, ինչպես վարակիչ հիվանդությունից։ Փակեք պարտքերը և որոշում կայացրեք, որ այլևս պարտք չեք փնի ոչ մեկին, եթե նույնիսկ պահանջվի ապրել հաց ու ջրով։ Եթե դուք նորից ազատ մարդ դառնաք, ով ոչ մեկին ոչինչ պարտք չէ, ապա դուք մեծ հաղթանակ կտանեք։ ԸԵԳ 170.4