ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Կնոջ վարքը
Ձգտելով գրավիչ երևալ կանայք հաճախ կորցնում են ողջախո-հությունը։ Դա նման է հափշտակիչ խաղի, և նրանք սիրով են այն խաղում։ Ե վ ամուսնացած, և չամուսնացած կանայք շատ հաճախ անզուսպ են՝ գրավելով թե ամուրի և թե ամուսնացած տղամարդկանց ուշադրությունը, և նրանք, ում բարոյականության հիմքերը երերուն են, տրվում են այդ խաղին։ Ծագում են մտքեր, որոնք չէին ծագի, եթե կինը իրեն համեստ և զուսպ պահեր։ Կինը, գուցե, մեղավոր մտադրություններ և շարժառիթներ չունի, բայց իր վարքագծով տղամարդուն գայթակղությանը տրվելու առիթ է տափս։ Զգուշավորություն և հավասարակշռություն դրսևորելով, իրեն հեռու պահելով որևէ անպարկեշտությունից, չարձագանքելով ավելորդ ուշադրությանը, պահպանելով բարոյական բարձր մակարդակ և սեփական արժանապատվություն կարելի է խու— սափելշատ փորձանքներից։ Այն կինը, ով թույլ է տափս, որ իր ներկայությամբ անպարկեշտ խոսքեր կամ ակնարկներ հնչեն, չի վարվում այնպես, ինչպես կուզենար Աստված։ Նա, ով թույլ է տափս անհարկի մտերմավարություն կամ անպարկեշտ առաջարկություն, չի մտածում իր կանացի արժանապատվության մասին։ ԸԵԳ 164.1