ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

85/133

Օգնեչ ծնողներին

Թող երեխաներն իմանան, որ իրենք պիտի օգնեն հայրիկին և մայրիկին կատարելով ոչ մեծ հանձնարարություններ։ Նրանց ինչ-որ աշխատանք տվեք, որ կատարեն ձեզ համար, իսկ այնուհետև խրախուսեք նրանց՝ ասելով, որ դրանից հետո կարող են խաղալ։ ԸԵԳ 139.2

Երեխաները ճկուն միտք ունեն, և նրանց անհրաժեշտ է վարժեցնել կարգապահության ու պատասխանատվության։ Նրանց պետք չէ թույլ տալ զբաղվել այն բանով, ինչով իրենք են ուզում։ Ծնողները պարտավոր են հսկել երեխաների զբաղմունքները։ ԸԵԳ 139.3

Եթե երեխաները չեն գիտակցում ծնողներին օգնելու անհրաժեշ-տությունը, հարցրեք իրենց դուր կգա՜ արդյոք, որ ծնողները դադարեցնեն նրանց անհրաժեշտ բաներով ապահովելը։ Ծնողների աշխատանքը թեթևացնելու նպատակով, եթե նույնիսկ դա այնքան էլ հաճելի չէ, իրենց վրա դրված պարտականություններից հրաժարվելով երեխաները հրաժարվում են հասարակությանը պիտանի անդամներ դառնալու անհրաժեշտ կարևորագույն դաստիարակությունից։ ԸԵԳ 140.1