ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

80/133

25 - ՍՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱԿՈՒՌՅՈՒՆԸ

Դասıրիարակե՚ք երեխաևհրիհ... և այն ժամանակ հարկ չի լինի պաıրժել մնձրիև։ Պյութագորաս

Աստված տեսնում է երեխայի թաքնված կարողությունները։ Նա մեծ շահագրգռությամբ է հետևում՝ արդյոք ծնողները կկատարե՞ն Իր ծրագիրը, թե՞ իրենց անտեղի բարությամբ կչեզոքաց— նեն Իր մտադրությունները թույլ տալով, որ իրենց երեխան կործանվի ներկա և հավիտենական կյանքի համար։ Այս անօգնական արարածի վերաձևավորումը մեծ և կարևոր աշխատանք է։ Մի թողեք, որ ինչ-որ բան խանգարի ձեզ կատարելու ձեր պարտքը երեխաների նկատմամբ։ ԸԵԳ 133.1

Դուք կարող եք և չլինել կառավարության անդամ, բայց ի վիճակի եք մեծ աշխատանք կատարել Աստծո և ձեր երկրի համար։ Դուք կարող եք դաստիարակել ձեր երեխաներին, օգնել նրանց կատարելագործելու իրենց բնավորությունը, որպեսզի նրանք ընդդիմանան չարին և ուրիշներին դրդեն արդարացի վարվել։ ԸԵԳ 133.2