ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Դուք պաıրրա ՞սıր եք ծհող դառնալ
Ուշադիր կարդացեք յուրաքանչյուր պնդումը և նշեք այն պատասխանը, որն առավել ճշգրտորեն Է արտահայտում Ձեր զգացմունքները։ ԸԵԳ 127.1
1. Ինձ դուր Է գալիս հետևել փոքրիկներին և գրկէլ նրանց: (Այո, ոչ, երբեմն)
2. Ես կկարողանամ հոգալ երեխայի մասին նույնիսկ առանց ամուսնու (կնոջ) օգնության: (Այո, ոչ, երբեմն)
3. Ես պատրաստ եմ արթնանալ գիշերները, որպեսզի հանգստացնեմ լացող երեխային՝ չկորցնելով հուզական հավասարակշռությnıնս: (Այո, ոչ, երբեմն)
4. Ինձ դուր Է գսլիս սահմանված կարգով աշխատանքը՝ կապված երեխայի խնամքի հետ. նրան լողացնելը, տակաշորերը փոխելը, կերակրելը, օրորելը և այլն։ (Այո, ոչ, երբեմն)
5. Ես կարող եմ սիրել երեխային, եթե նույնիսկ նա իր վարքով արժանի չէ սիրո։ (Այո, ոչ, երբեմն)
6. Ես պատրաստ եմ ընդունել երեխայիս այն արտաքինով, ինչպիսին նա կա։ (Այո, ոչ, երբեմն)
7. Մեր ընտանեկան եկամուտը մեզ թույլ է տալիս երեխային ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ (Այո, ոչ, երբեմն)
8. Ես պատրաստ եմ տանը մնալ հիվանդ երեխայի հետ ՝ ընկերներիս մոտ գնալու փոխարեն։ (Այո, ոչ, երբեմն)
9. Ես կախված չեմ իմ ծնողներից և ինձ պատրաստ եմ զգում՝ անցնելու ծնողական պարտականությունների կաıրարմանը։
10. Ես գիտակցում եմ, որ երեխան ժամանակ է խլում որը նախ-կինում պատկանում էր միայն մեզ՝ երկուսիս, և ես պատրաստ եմ այդ ժամանակը տրամադրել նրան, երբ անհրաժեշտ լինի:
ԸԵԳ 127.2
Պատասխանելով հարցերին՝ ամուսնու (կնոջ) հետ կարծիքներ փոխանակեք։ Եթե դուք որոշել եք երեխա ունենալ, Աստծուց խորհուրդ և իմաստության խնդրեք, և Նա հաճույքով կպատասխանի ձեզ։ ԸԵԳ 127.3