ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

58/133

17 - ԻՆՉՊԻՍԻՆ ՉՊԵՏՔ է ԼԻՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ

Աևհրաժեշıր է դրսևորել ավելի շաıր սեր և համբերnıթյուև ավելի քիչ վճոակաևություև, որպեuyի անրաyևեի ձեր դիրքnշnւմր խոuիով nւ գորձnվ:

Շատ ընաանիքներում կան տարբեր տարիքի երեխաներ, ովքեր կարիք ունեն ոչ միայն մայրական ուշադրության և իմաստուն դաստիարակության, այլ նաև հոր ավելի խիստ և միաժամանակ բարեկիրթ ազդեցության։ Հայրերից քչերն են դրան էական նշանակություն տալիս։ Նրանք արհամարհում են իրենց պարտքը և այդպիսով ծանր բեռ են դնում մոր վրա միաժամանակ իրենց իրավունք վերապահելով քննադատել նրա գործողությունները և մեղադրել նրան հիմնվելով սոսկ սեփական տեսակետի վրա։ ԸԵԳ 93.1

ճնշվելով ծանր պատասխանատվության և մշտական կշտամբանքի ծանր զգացողությունից խեղճ կինը և մայրը հաճախ իրեն մեղավոր է համարում և զղջում այն ամենի համար, ինչն արել է ոչ դիտավորյալ կամ անգիտությամբ, նույնիսկ, երբ տվյալ հանգամանքներում վարվել է լավագույն ձևով։ Եվ այն ժամանակ, երբ նրա հսկայական ջանքերը պիտի ըստ արժանվույն գնահատվեին և հավանության արժանանային, նրա վրա է կախվում վշտի ու մեղադրանքի թուխպը, քանի որ ամուսինը, իր պարտքն արհամարհելով, հույս ունի, որ կինը երկուսի փոխարեն էլ գլուխ կհանի։ ԸԵԳ 93.2

Շատ ամուսիններ լիովին Հեն հասկանում ու գնահատում այն հոգսերն ու դժվարությունները, որոնց բախվում են իրենց կանայք՝ ամբողջ օրն անցկացնելով շղթայվածի պես, տնային գործերի անվերջ շրջապտույտի մեջ։ ԸԵԳ 94.1

Հաճախ ամուսինները դժգոհ են աուն գալիս։ Եթե կերակուրը ժամանակին չի մատուցվում, ապա հոգնած կինը, ով հաճախ հա-մատեղում է տնտեսուհու, դայակի, խոհարարի և տնային ծառայողի պարտականությունները, լսում է հանդիմանություններ։ Պահանջկոտ ամուսինը կարող է նաև խոնարհաբար երեխային վերցնել հոգնած կնոջ ձեռքից և նրան հնարավորություն տալ ավելի արագ կերակրելու ընտանիքը։ Պատահում է՝ փոքրիկը իրեն անհանգիստ է պահում հոր մոտ, նա իր պարտքր չի համարում հոգ տանել, հանգստացնել ու մխիթարել երեխային։ Նա չի պատկերացնում, թե ինչքան է տառա-պում մայրը փոքրիկի կամակորությունների պատճառով, այլ ան-համբերությամբ կանչում է. «Հե՜յ, մայր, վերցրու երեխայիդ»։ Մի՞թե այդ երեխան նաև իրենը չէ։ Մի՞թե պարտքը նրան չի հորդորում համ-բերատարությամբ կրելբեռան մի մասը՝ դաստիարակելով հարազատ երեխաներին։ ԸԵԳ 94.2