ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

53/133

15 - ՀՈՐ ԴԻՐՔԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹ֊ՅՈԻՆՆԵՐԸ

Հայրր որպես ընıրանիքի գլուխ, պիıրի իմանա՝ ինչպես դասıրիարակի իր երեխաներին, որ նրանի դաոնան հասարակությանր պի֊ ıրրանի անդամներ և հավաyıարմորեն կաyıարեն իրենy պարyıականությունները։

Աստծո մտադրությունն էր, որ ընտանիքը՝ հայրը, մայրը ե երեխաները, այս աշխարհում գոյություն ունենա որպես անքակտելի մի ամբողջություն։ ԸԵԳ 83.1

Ընտանիքը երջանիկ դարձնելը միայն մոր խնդիրը չէ։ Հայրերը նույնպես գործունեության կարևոր դաշտ ունեն։ Ամուսինը ընտանեկան հարաբերությունները կապող օղակն է, նա իր ուժեղ, անկեղծ, քնքուշ կապվածությամբ միավորում է ընտանիքի անդամներին մորը և երեխաներին կազմելով ամուր միություն։ ԸԵԳ 83.2

Ամոաին-հայրը ընտանիքի գլուխն է։ Կինը նրա մոտ սեր է որո-նում, երեխաների դաստիարակության գործում՝ կարեկցանք և օգնություն, և դա արդարացի է։ Երեխաները պատկանում են նրան այնպես, ինչպես և մորը, և նա հավասարապես պիտի շահագրգռված լինի նրանց բարօրության հարցում։ Երեխաները դիմում են հորը օգնության և ղեկավարության համար, նա պիտի ճիշտ պատկերացում ունենա կյանքի վերաբերյալ և իմանա, թե որ ազդեցությունն ու շփումն է ընդունելի իր ընտանիքի համար։ Բայց ամենից առաջ նրան պիտի առաջնորդի Աստծո և Նրա Խոսքի հանդեպ սերը, հար— գանքը, որպեսզի երեխաներին էլ կարողանա տանել ճիշտ ճանա-պարհով։ ԸԵԳ 83.3

Հայրը պարտավոր է իր ավանդը ներդնել ընտանիքի երջանկությունը կերտելու գործում։ Որքան էլ ծանր լինեն նրա հոգսերն ու գործերը, դրանք չպիտի մթագնեն ընտանիքի ուրախությունը, նա պիտի տուն գա ժպիտով ու բարի խոսքերով։ ԸԵԳ 84.1