ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

51/133

14 - ԽՈՍՏՈՒՄ ԾեՈՂեԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե Ցևողևերր հեıիևում են աuıիվաձային պաıիվերևերին իրեևy երե-խաների դասıրիարակմաև զորձում, ևրաևք ի վերnıսyı օզևությnւև կuıրաևաև.

Աստված սիրով և ըմբռնումով է հետևում ձեզ, պատրաստակամորեն լսում է ձեր աղոթքները և օգնում, երբ ունեք դրա կարիքը։ Նրան հայտնի է յուրաքանչյուրի սրտի բեռը, Նա ամե-նալավ Բարեկամն է բոլոր արտակարգ իրավիճակներում։ Նրա հավի-տենական ձեռքերը սատարում են մեզ։ Երբ Հիսուսը գտնվում էր երկ-րռւմ, Նա մայր ուներ, որ պայքարում էր աղքատության դեմ կրելով բազմաթիվ տառապանքներ, հոգսեր և դժվարություններ։ Այսօր Նա կարեկցում է յուրաքանչյուր մոր՝ նրա հոգսերի ե անախորժությունների մեջ։ Փրկիչը, ով նախաձեռնեց երկարատև ուղևորություն՝ թեթևացնելու այն կնոջ սրտի անհանգստությունը, ում դուստրը դիվական ոգով էր բռնված, կլսի մոր աղոթքները ե կօրհնի նրա երեխաներին։ ԸԵԳ 79.1

Նա, ով այրուն վերադարձրեց նրա միակ որդուն, ում տանում էին թաղելու, այսօր էլ հուզված է հարազատներին կորցրած մոր վշտով։ Նա, ով կարեկցանքի արցունքներ թափեց Ղազարոսի գերեզմանի մոտ և Մարթային ու Մարիամին վերադարձրեց նրանց արդեն թաղված եղբորը, ով ներեց Մարիամ Մագդաղենացուն, ով հիշեց իր մոր մասին, երբ խաչի վրա տառապում էր հոգեվարքի մեջ, ով հայտնվեց լացող կանանց և նրանց Իր ավետաբերները դարձրեց, որպեսզի նրանք առաջինը տարածեն հարություն առած Փրկչի մասին ուրախ լուրը, այսօր էլ կնոջ լավագույն Բարեկամն է և պատրաստ է օգնել նրան կենցաղային դժվարություններում։ ԸԵԳ 79.2

Յուրաքանչյուր կին կարող է իր բեռը դնել Քրիստոսի ոտքերի մոտ ե Նրա ներկայությամբ ուժ ձեռք բերել, ինչը կսատարի նրան և ամենադժվար պահերին առույգություն, հույս, քաջություն և իմաստություն կտա։ Հոգսերով ծանրաբեռնված մոր համար քաղցր է գիտակցել որ ինքն այնպիսի Բարեկամ ունի, ով ունակ է օգնել իրեն բոլոր դժվարություններում։ Եթե մայրերն ավելի հաճախ գան Քրիստոսի մոտ ե ավելի շատ վստահեն Նրան, նրանց կյանքը ավելի կհեշտանա, ե նրանց հոգիները հանգստություն ձեռք կբերեն։ ԸԵԳ 80.1

Դուք չեք կարող ճիշտ դաստիարակել ձեր երեխաներին՝ առանց Աստծո օգնության։ ԸԵԳ 80.2

Եթե ծնողները երեխաների դաստիարակության գործում հետևեն աստվածային պատվերներին, նրանք ի վերուստ օգնություն կստանան։ Սովորեցնելով նրանց՝ կսովորեն իրենք։ Նրանց երեխաները հաղթանակներ կտանեն Աստծո կամքի իմացության շնորհիվ։ ԸԵԳ 80.3

Ծնողներ, դուք չնվազող եռանդո՞վ եք ջանում հանուն ձեր երեխաների։ Երկնային Հայրը նկատում է ձեր հոգատարությունը, ձեր ջանքերը և մշտական զգոնությունը։ Նա լսում է ձեր աղոթքները։ Համբերատարությամբ և քնքշությամբ դաստիարակեք ձեր երեխաներին Տիրոջ համար։ Ամբողջ երկինքը շահագրգռված է ձեր աշխատանքով։ Աստված միանում է ձեզ՝ հաջողությամբ պսակելով ձեր ջանքերը։ ԸԵԳ 80.4

Երբ դուք կջանաք երեխաներին բացատրել Ավետարանի ճշմարտությունները և նրանց ցույց կտաք Քրիստոսին որպես իրենց Փրկչի, հրեշտակները ձեր կողքին կլինեն։ Տերը շնորհով է օժտում հայրերին ու մայրերին, որպեսզի նրանք կարողանան իրենց փոքրիկներին հետաքրքրել Բեթլեհեմի Մանուկի մասին հրաշալի պատմությամբ, ով ճշմարտապես աշխարհի հույսն է։ ԸԵԳ 80.5

Կատարելով իրենց կարևոր աշխատանքը՝ ծնողները աստվածային օգնություն պիտի խնդրեն, և նրանք կստանան այն։ ԸԵԳ 80.6

Եթե նույնիսկ ծնողների բնավորությունները, սովորությունները և ավանդույթները ճիշա չեն ձևավորվել, եթե մանկության և պատանեկության տարիներին նրանց ստացած դասերը հանգեցրել են բնավորության ոչ ճիշտ զարգացմանը, այդ դեպքում էլ նրանք չպիտի հուսահատվեն։ Աստծո վերափոխիչ ուժը կարող է փոխակերպել ժառանգական և ձեռքբերովի հակումները, քանի որ Քրիստոսի կրոնը վեհացնում է։ ԸԵԳ 81.1

Եթե դուք աղաղակեք, Տերը կպատասխանի ձեզ։ Նա կասի. «Ահա Ես, ի՞նչ ես ուզում, որ Ես անեմ քեզ համար»։ Երկինքը երկրին այնպես է կապված, որ յուրաքանչյուր հոգի կարող է անել իր գործը։ Տերը սիրում է երեխաներին և կամենում է, որ նրանք դաստիարակված լինեն իրենց բարձր կոչման ըմբռնմամբ։ ԸԵԳ 81.2