ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Երեխաներն րհդամենր երեխաներ են
Ձեր երեխաների հետ խիստ մի վարվեք, հիշեք ձեր մանկությունը և այն, որ նրանք սոսկ երեխաներ են։ ԸԵԳ 70.1
Մի կարծեք, որ նրանք միանգամից կատարյալ կդառնան, և նրանցից մի պահանջեք, որ նրանք վարվեն մեծերի պես։ Ծնողները չպիտի մոռանան իրենց մանկության տարիները, թե ինչ բուռն կերպով էին փափագում կարեկցանքի ու սիրո, ինչ դժբախտ էին զգում իրենց, երբ մեծահասակները կշտամբում էին ու պատժում զայրույթի պոռթկման պահին։ Նրանք պիտի վերապրեն հոգում իրենց մանկական զգացումները և իջնեն մինչև մանկական մտածողության մակարդակը, որպեսզի հասկանան երեխաների պահանջմունքները։ ԸԵԳ 70.2
Երեխաները կարիք ունեն բարի, ոգեշնչող խոսքի։ Որքան պարզ է ասել սրտանց, անկեղծ խոսքեր, որոնք արևի շող կփայլեցնեն փոք-րիկների սրտերում և կօգնեն նրանց մոռանալ ամեն դժբախտություն։ ԸԵԳ 70.3
Ծնողներ, սիրեք ձեր երեխաներին, սիրեք նրանց կաթնակեր տարիներին, սիրեք նրանց մանկության տարիներին, սիրեք նրանց պատանեկության տարիներին։ Նրանց ներկայությամբ մի խnժոոեք հոնքերը, այլ միշտ եղեք ուրախ։ ԸԵԳ 70.4