ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Մերունդների հակամարտությունը
Այն ծնողներն ու ուսուցիչները, ովքեր չափազանց շատ են կարգադրում ու թելադրում, վտանգավոր իրավիճակում են հայտնվում, քանի որ դժվարանում են բարեկամական կապեր հաստատել իրենց երեխաների կամ աշակերտների հետ։ Հաճախ մեծահասակները իրենց չափազանց զուսպ են պահում ե իրենց հեղինակությունը փորձում են հաստատել անբարեհամբույր, վանող վարվելակերպով, ինչով հնարավոր չէ նվաճել երեխաների ու աշակերտների սրտերը։ ԸԵԳ 66.1
Եթե մեծահասակներն ավելի մտերմիկ կապեր հաստատեն երեխաների հետ և արտահայտեն իրենց սերը մասնակցելով նրանց բոլոր գործերին, և երբեմն նույնիսկ իրենք երեխայի նմանվեն, դրանով իսկ կնվաճեն երեխաների սերն ու վստահությունը և կօգնեն նրանց երջանիկ դաոնալ։ Եվ երեխաները ավեփ մեծ հարգանքով կընդունեն իրենց ծնողների և ուսուցիչների հեղինակությանը և կսիրեն նրանց։ ԸԵԳ 66.2
Ծնողների ու երեխաների միջև չպետք է փնի ոչ մի խոչընդոտ, ոչ մի սառնություն ե գաղտնիք։ Ծնողները պիտի ձգտեն թափանցել երե-խաների ներաշխարհը, հասկանալ նրանց ճաշակը ե հակումները, նրանց զգացմունքներն ու ցանկությունները։ Թող ձեր երեխաները տեսնեն, որ դուք սիրում եք իրենց և անում ամեն բան, որպեսզի իրենք երջանիկ լինեն։ Եթե դուք այդպես վարվեք, ապա ձեր պահանջները նրանց համար շատ բան կնշանակեն։ Ձեր երեխաներին ղեկավարեք քնքշությամբ և ուշադրությամբ։ ԸԵԳ 66.3
Իմաստուն և սիրող ծնողների ղեկավարությամբ աճող երե-խաները չեն ցանկանա հեռանալ տնից՝ հետաքրքրություններ ու նոր կապեր որոնելու։ Ընտանիքում իշխող ոգին կձևավորի նրանց բնավորությունը, նրանք ձեռք կբերեն սովորություններ ու սկզբունքներ, որոնք նեցուկ ու պաշտպան կդառնան նրանց, երբ կթողնեն հայրական տունը և իրենց տեղը կգրավեն աշխարհում։ ԸԵԳ 66.4