ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ժառանգականություն
Ծնողների ֆիզիկական և մտավոր վիճակը փոխանցվում է իրենց սերնդին։ Սրան անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձվում։ Եթե ծնողներն ունեն առողջության կանոններին հակասող սովորույթներ, ապա այն վնասը, որ նրանք հասցնում են իրենց օրգանիզմին, կանդ-րադառնա հետագա սերունդների վրա։ Շատ բան է կախված ծնող-ներից։ Նրանց կյանքն է որոշում երեխաները օրհնությո՞ւն կփնեն, թե՞ անեծք։ ԸԵԳ 49.2
Որքան ավելի ազնիվ են ծնողների ձգտումները, ավելի մեծ՝ մտա-վոր ու հոգևոր ունակությունները, և ավելի անթերի՝ ֆիզիկական զար— գացվածությունը, այնքան ավելի հարուստ կլինի կենսապաշարը, որր նրանք կփոխանցեն իրենց երեխաներին։ Կատարելագործելով լավագույնը, որ իրենք ունեն, ծնողները մեծ դեր են խաղում հասարակության ձևավորման գործում և պայմանավորում ապագա սերնդի առաջընթացը։ Ծնողները պիտի արգելքներ ստեղծեն, որ մատաղ սերնդին պաշտպանեն այս ղարի զգայական վատաբարո ազդակներից, որոնք ավերում են հազարավոր մարդկանց ֆիզիկական և բարոյական առողջությունը։ Եթե բացահայտվի այժմ կատարվող շատ հանցագործությունների իսկական պատճառը, ապա կպարզվի, որ այն թաքնված է աններելի անտարբերություն ցուցաբերող հայրերի ու մայրերի տգիտության մեջ։ ԸԵԳ 49.3
Այն ծնողները, ովքեր լավ դաստիարակություն չեն տափս իրենց երեխաներին ինչպես խոսքով, այնպես ԷԼ օրինակով, հետևանքների համար պատասխան կտան Աստծո աոջև։ ԸԵԳ 50.1
Այդ հետևանքները կանդրադառնան ոչ միայն իրենց երեխաների վրա։ Դրանք կփոխանցվեն սերնդեսերունդ։ Ինչպես դաշտում թողնված տատասկի թուփն է աճելով տարածվում, այնպես էլ ձեր անփութությունը կործանարար ներգործություն կունենա բոլորի վրա, ովքեր կհայտնվեն ձեր ազդեցության ոլորտում։ ԸԵԳ 50.2