ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ընıրանիքի անդամների թիվը
Հարկ է, որ ծնողները հոգան իրենց երեխաների ապագայի մասին։ Հանուն երեխաների նրանք պիտի աշխատեն, որպեսզի ապահովեն ընտանիքը անհրաժեշտ ամեն ինչով։ ԸԵԳ 48.4
Նկատի ունենալով ծնողների վրա դրված պատասխանատվու-թյունը պետք է զգուշորեն կշռադատել բավարա՞ր են արդյոք մոր ուժերը, որպեսզի հոգա երեխաների մասին, ի վիճակի՞ է արդյոք հայրը ճիշտ դաստիարակել ե սովորեցնել նրանց։ Երբեմն ծնողներն այնքա՜ն քիչ են մտածում իրենց երեխայի ապագայի մասին։ Աստված կամենում է, որ ծնողները խելամտորեն վարվեն և այնպիսի կենսակերպ ունենան, որ յուրաքանչյուր երեխա փարժեք դաստիարակություն ստանա։ Ամուսինը, լինելով հայր, պիտի հոգա, որ իր կինը իր երեխաների մայրը, չափազանց ծանր բեռան տակ չկքվի ֆիզիկապես ու բարոյապես և չվհատվի։ ԸԵԳ 48.5