ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

25/133

6 - ՏՈՒՆ

Աեր uրումր մեր ամրոyև է և և մեր ապասփարաևր, րոևությաև հարsա֊ կnւմևերիy պաշփպաևnւթյաև և հաևզuփի վայրր: Էդnւարդ Կոկ

Կեր նախածնողների աոաջին տունը պիտի բնակարանի օրինակ ծառայեր իրենց երեխաների համար, երբ նրանք կտարաբնակվեին ամենուրեք և կլցնեին երկիրր։ Իր իսկ՝ Աստծո ձեռքով զարդարված այդ տունը հոյակապ պալատ չէր։ Մարդիկ ուրախանում են հսկայական ե թանկարժեք շինություններով և հպարտանում իրենց ձեռքի գործերով, բայց Աստված Ադամին բնակեցրեց պարտեզում։ Դա նրա կացարանն էր։ Երկնագույն երկինքը նրա տան գմբեթն էր, հողը ընտիր ծաղիկներով ե բնական կանաչ գորգով, հատակն էր, իսկ գեղեցիկ ծառերի խիտ տերևները վրան էին նրա համար։ Դրախտային տան պատերը հոյակապ տեսք ունեին ճոխ ու հրաշալիորեն զարդարված մեծ Վարպետի ձեռքով։ Սա պիտի դաս լինի բոլոր ժամանակների մարդկանց համար՝ սովորեցնելով նրանց, որ երջանկությունը ձեռք է բերվում ոչ թե հպարտ բնավորության կամ շքեղության շնորհիվ, այլ Աստծո հետ հաղորդակցությամբ՝ Նրա արարչագործության միջոցով։ ԸԵԳ 35.1

Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի կատարի այն մեծագույն գործը, որր երբևէ ձեռնարկել էր մարդը։ Նա, որպես Աստծուց Ուղարկված, եկավ ցույց տալու մեզ, թե ինչպես պիտի ապրենք, որպեսզի հասնենք երջանկության։ Ի՞նչ պայմաններ ստեղծեց Ամենազոր Հայրն Իր Որդու համար. Գալիլեայի լեռներում առանձնացած տուն, րնտանիք, որ ապրում էր ազնիվ, արժանապատիվ աշխատանքով, պարզ կյանք, ամենօրյա պայքար դժվարությունների ե ձախորդությունների դեմ, ինքնազոհություն, խնայողություն և ջանասեր, ուրախ ծառայություն, մոր հետ անցկացրած Սուրբ Գրքի ուսումնասիրության ժամեր բացված մազաղաթի մոտ, արևածագի լռություն և կանաչ հովտի մթնշաղեր, խորհրդածություն արարչագործության և նախախնամության մասին ե հաղորդակցություն Աստծո հետ. այսպիսին էին Հիսուս Քրիստոսի կյանքի վաղ տարիների պայմանները։ ԸԵԳ 35.2